Գլխավոր տեղեկություն
Համար
N 1227-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.10.08/9(13) Հոդ.1099
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1227-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 30,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից`

1) 18,000.0 հազ. դրամ՝ Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացվելիք տարածական կազմակերպման միջոցառումների և ջրածածկման և (կամ) ողողման ենթակա տարածքներում առկա օրինական կառույցներն ափապաշտպան կամ ինժեներական այլ լուծումների կիրառմամբ պահպանելու հնարավորության վերաբերյալ առաջարկների մշակման համար.

2) 12,000.0 հազ. դրամ՝ Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծի մշակման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 28
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1227-Ն որոշման

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվանումը

Չափի միա-վորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

Գնման ձևը

Պայմանագրերի

քա-նակը

գումարը (հազ. դրամ)

կնքման ժամկետը

կատարման վերջնա-ժամկետը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

30,000.0

x

x

x

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

30,000.0

x

x

x

Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացվելիք տարածական կազմակերպման միջոցառումների և ջրածածկման և (կամ) ողողման ենթակա տարածքներում առկա օրինական կառույցներն ափապաշտպան կամ ինժեներական այլ լուծումների կիրառմամբ պահպանելու հնարավորության վերաբերյալ առաջարկների մշակում

դրամ

1.0

18,000.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծի մշակում

դրամ

1.0

12,000.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1227-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

ՄԱՍ Գ։ Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Նախագծահետազոտական աշխատանքներ

Նկարագրությունը

Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացվելիք տարածական կազմակերպման միջոցառումների և ջրածածկման և (կամ) ողողման ենթակա տարածքներում առկա օրինական կառույցներն ափապաշտպան կամ ինժեներական այլ լուծումների կիրառմամբ պահպանելու հնարավորության վերաբերյալ առաջարկների մշակում

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

 

 

 

 

 

 

Կ002

ԱՁ 02

Քանակական

0.0

0.0

0.0

1.0

X

X

X

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

X

X

0.0

0.0

0.0

18,000.0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

 

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

1։1000 մասշտաբի հանույթի հիման վրա կհստակեցվեն Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց կատարվելիք աշխատանքների ծավալները, ինչպես նաև կուսումնասիրվի ջրածածկման և (կամ) ողողման ենթակա տարածքներում առկա օրինական կառույցներն ափապաշտպան կամ ինժեներական այլ լուծումների կիրառմամբ պահպանելու հնարավորությունը։

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Տարածական պլանավորման նախագիծ, որում ըստ փուլերի կդասակարգվեն իրականացվելիք աշխատանքների ծավալները

Ծրագրային դասիչը

Անվանումը

Նախագծահետազոտական աշխատանքներ

Նկարագրությունը

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

 

Կ002

ԱՁ 03

Քանակական

0.0

0.0 0.0

1.0

X

X

X

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

X

X

0.0

0.0

0.0

12,000.0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

 

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Ծրագրի իրականացումը կնպաստի Սևանա լճի ավազանում էկոհամակարգերի պահպանմանն ու վերականգնմանը՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության վրա թափոնների բացասական ներգործությունից, կնվազեցնի հողի, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու մթնոլորտի աղտոտման ռիսկերը:

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագիծ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան