Գլխավոր տեղեկություն
Համար
N 1062-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1062-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻ­ՋԵՎ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼԻՔ ՏԵԽՆՈ­ԼՈ­ԳԻ­ԱՅԻ, ԱԽՏԱԾԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱ­ՁԱՅՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպար­տամեն­տի միջև «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտա­ծինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակ­ցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի կողմից 2009 թվականին ստորագրված` սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. օգոստոսի 30

 Երևան