Գլխավոր տեղեկություն
Համար
N 1242-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.29/55(789) Հոդ.1111
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 28

Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1242-Ն որոշման

 

 

 «Հավելված

 ՀՀ կառավարության 2008 թվականի

 հուլիսի 24-ի N 830-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

NN
ը/կ

 

Շարժիչի աշխա-տանքային առավե-լագույն ծավալը
(լ)

Առավելա-գույն գինը
(մլն դրամ)

Երաշխիքային սպասարկման նվազագույն ժամկետը
(ամիս)

1

2

3

4

5

 

ԽՈՒՄԲ I

1.

Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներ

3,5

13

36

2.

Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների պաշտոններ զբաղեցնող անձինք

3.

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներ

4.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձինք

 

ԽՈՒՄԲ II

1.

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող պետական իշխանության մարմինների ղեկավարներ չհանդիսացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ I խմբի 1-ին կետում նշվածների

2,2

10

24

2.

Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձինք

3.

Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք և 2-րդ ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց

4.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք

5.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն

     

6.

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար

7.

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար

 

ԽՈՒՄԲ III

1.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետեր

1,8

8,5

18

2.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձինք

3.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

4.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ

5.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի վարչությունների, հարկային տեսչությունների և մաքսատների պետեր

6.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկա-
նության կենտրոնական ապարատի գլխավոր վար-
չությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատության պետեր

7.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբա-ժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի դատախազ, Երևան քաղաքի համայնքների դատախազներ, Հայաստանի Հանրապետության մարզերի դատախազներ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալներ, կայազորների զինվորական դատախազներ

     

8.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ և մարզային փրկարարական վարչությունների պետեր

9.

Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների պաշտոն զբաղեցնող անձինք

 

ԽՈՒՄԲ IV

1.

Պետական իշխանության մարմինների սպասարկման համար հատկացվող ավտոմեքենաներ

1,8

8,5

18

2.

Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սպասարկման համար հատկացվող ավտոմեքենաներ

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան