Basic information
Number
N 1067
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.11.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.11.14/35(167) Հոդ.863
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.11.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.11.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.11.2001
Effective date
14.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
 Նախագահ Ռ. Քոչարյան

5 նոյեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն


 Ո ր ո շ ու մ

 

5 նոյեմբերի 2001 թվականի N 1067
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով ու 9-րդ հոդվածով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կանոնադրության մեջ և կենտրոնական ապարատի կառուցվածքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը.

գ) մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին վերապահված իրավասությունների սահմաններում, ընդունել նշված օրենքի կիրարկումն ապահովող գերատեսչական նորմատիվ ակտեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան