Basic information
Number
N 297-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.04.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.04.2014
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
11.04.2014
Effective date
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2014 թվականի N 297-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության 2014 թվականի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության և «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրերը (այսուհետ` ծրագրեր) համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` ծրագրերի իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր և հաստատել ծրագրերի իրականացման ժամանակացույցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

ապրիլի 11-ի N 287-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ (համաձայնությամբ)

ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ

ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ

(հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան