Գլխավոր տեղեկություն
Համար
N 411
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.01.1998-22.09.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.10.14/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.1997

040.0411.24.09.97

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 1997 թ. N 411
քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 20-ի N 383 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 174554 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ռեմդետալ» փորձնական գործարան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ռեմդետալ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Ռեմդետալ» փորձնական գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

1.3. «Ռեմդետալ» փորձնական գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 165390 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 165390 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 16539 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 9161 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ռեմդետալ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Ռեմդետալ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Ռեմդետալ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ռեմդետալ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել 60504 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էջմիածնի ագրոսպասարկում ԱՄ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Էջմիածնի ագրոսպասարկում ԱՄ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

2.3. «Էջմիածնի ագրոսպասարկում ԱՄ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը:

2.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 49680 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 32790 հազ. դրամ:

2.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3279 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 10828 հազ. դրամ:

2.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկ–ամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.9. Սահմանել, որ «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.10. Սահմանել, որ «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել 10449 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման (Գագարին ավանի փողոցներ, մայթեր, զբոսայգի), ջերմամատակարարման ու բնակարանային ստորաբաժանումները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գեղարքունիքի մարզի Գագարինի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով:

3.3. «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքը և այն սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.4. «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Գեղարքունիքի մարզի Գագարինի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով:

3.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 7520 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 4960 հազ. դրամ:

3.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 496 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2928 հազ. դրամ:

3.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկ–ամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.10. Սահմանել, որ «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.11. Սահմանել, որ «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել 8184 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

(4.1-ին կետը փոփ. 16.01.98 N 21)

4.2. «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման և կանաչապատման, ջրմուղ-կոյուղու ստորաբաժանումները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:

(4.2-ին կետը խմբ. 16.01.98 N 21)

4.3. «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքի անավարտ շինարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:

4.4. «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:

4.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 3010 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1990 հազ. դրամ:

(4.6-ին կետը փոփ. 16.01.98 N 21)

4.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 398 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

(4.7-ին կետը փոփ. 16.01.98 N 21)

4.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5174 հազ. դրամ:

(4.8-ին կետը փոփ. 16.01.98 N 21)

4.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.10. Սահմանել, որ «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.11. Սահմանել, որ «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

5.1. Սեփականաշնորհել 228243 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևան պոլիգրաֆիական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության (N 1 տպարան) պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Երևան» պոլիգրաֆիական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. «Երևան պոլիգրաֆիական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Կոլբուս-ԳԴ» մակնիշի կազմակողեր պատրաստող մեքենան (1212,5 հազ. դրամ գնահատված արժեքով) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

5.3. «Երևան պոլիգրաֆիական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել խանութը և այն սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.4. «Երևան պոլիգրաֆիական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 223240 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 97110 հազ. դրամ (ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 43,5 տոկոս):

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 9711 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5008 հազ. դրամ:

5.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկ–ամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Երևան» պոլիգրաֆիական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.9. Սահմանել, որ «Երևան» պոլիգրաֆիական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.10. Սահմանել, որ «Երևան» պոլիգրաֆիական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևան» պոլիգրաֆիական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել 42364 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիլիջանի կինոցանց» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Դիլիջան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Դիլիջանի կինոցանց» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Մանուշակ» կինոթատրոնը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:

6.3. «Դիլիջանի կինոցանց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 42360 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 42360 հազ. դրամ:

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4236 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 46.4 հազ. դրամ:

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկ–ամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Դիլիջան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Դիլիջան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Դիլիջան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դիլիջան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

7.1. Սեփականաշնորհել 24702 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիլիջանի» կինոցանց» պետական ձեռնարկության «Մանուշակ» կինոթատրոնը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մանուշակ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. «Դիլիջանի» կինոցանց» պետական ձեռնարկության «Մանուշակ» կինոթատրոնը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

7.3. «Դիլիջանի» կինոցանց» պետական ձեռնարկության «Մանուշակ» կինոթատրոնի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 24700 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 24700 հազ. դրամ:

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2470 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 46.4 հազ. դրամ:

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկ–ամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Մանուշակ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Մանուշակ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Մանուշակ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մանուշակ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

8.1. Սեփականաշնորհել 54592 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տավուշշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Տավուշշին» բաց բաժնետիրական ընկերության:

(8.1-ին կետը փոփ. 05.12.97 N 561)

8.2. «Տավուշշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Իջևանի երկաթգծի փակուղին և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

(8.2-րդ կետը փոփ. 05.12.97 N 561)

8.3. «Տավուշշին» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

(8.3-րդ կետը փոփ. 05.12.97 N 561)

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 30840 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 24670 հազ. դրամ:

(8.4-րդ կետը փոփ. 05.12.97 N 561)

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2467 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

(8.5-րդ կետը փոփ. 05.12.97 N 561)

8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 23751 հազ. դրամ:

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Տավուշշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Տավուշշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

8.9. Սահմանել, որ «Տավուշշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տավուշշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

9.1. Սեփականաշնորհել 628521 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայռելե» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հայռելե» բաց բաժնետիրական ընկերության:

9.2.«Հայռելե» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Սիրենա» դուստր ձեռնարկությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:

9.3. «Հայռելե» բաց բաժնետիրական ընկերությունում առկա 24934,5 հազ. դրամ գնահատված արժեքով թանկարժեք մետաղները (ոսկի՝ 1403,9 գրամ, արծաթ՝ 128070,4 գրամ, պլատին՝ 1275,2 գրամ, պալադիում՝ 50 գրամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

9.4. «Հայռելե» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

9.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 481530 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 228730 հազ. դրամ (ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 47,5 տոկոս):

9.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 22873 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

9.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 146993 հազ. դրամ:

9.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հայռելե» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

9.9. Սահմանել, որ «Հայռելե» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

9.10. Սահմանել, որ «Հայռելե» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

9.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայռելե» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

9.12. Գաղտնի:

10.1. Սեփականաշնորհել 8097 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայռելե» փակ բաժնետիրական ընկերության «Սիրենա» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սիրենա» բաց բաժնետիրական ընկերության:

10.2. «Հայռելե» փակ բաժնետիրական ընկերության «Սիրենա» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

10.3. «Հայռելե» փակ բաժնետիրական ընկերության «Սիրենա» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 6720 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 5380 հազ. դրամ:

10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 538 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

10.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1378 հազ. դրամ:

10.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Սիրենա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

10.8. Սահմանել, որ «Սիրենա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

10.9. Սահմանել, որ «Սիրենա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սիրենա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 20-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 3-ի N 96 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 383 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ սյունակում (հերթական համարն ըստ ցանկի՝ 58, ծածկագիրը՝ 96554) «գույք» բառը փոխարինել «գույք և տարածք» բառերով:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.1998, N 600 22.09.1998, N 411
16.01.1998, N 21 16.01.1998, N 411
05.12.1997, N 561 05.12.1997, N 411
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան