Գլխավոր տեղեկություն
Համար
N 1181-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1062
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1181-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը «խորհրդանիշ» բառից հետո լրացնել «, դրոշ» բառով.

2) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ և 21-րդ ենթակետերով.

«20) պետական հրդեհային հսկողության ապահովումը.

21) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ապահովումը».

3) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետում`

ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և տեխնիկական անվտանգության բնագավառներում միասնական պետական քաղաքականության մշակումը և մոնիթորինգի իրականացումը,»,

բ. «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. իր իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և տեխնիկական անվտանգության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացումն ու պայմանագրերի կնքումը,»,

գ. «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. արտակարգ իրավիճակներում ու պատերազմի ժամանակ տուժածներին oգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը, կուտակումը և դրանց նպատակային oգտագործման պետական ծրագրերի մշակումը, դրանց իրականացման մոնիթորինգը,»,

դ. «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային oգտագործման մոնիթորինգի իրականացումը,»,

ե. «ժա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագրերի՝ սահմանված կարգով հաստատումը, դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը,»,

զ. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա.1», «ժա.2», «ժա.3», «ժա.4», «ժա.5» և «ժա.6» պարբերություններով.

«ժա.1. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,

ժա.2. քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և պլանների մշակումը, իր իրավասության սահմաններում հաստատումը,

ժա.3. քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների կառուցման նպատակային ծրագրերի մշակումը,

ժա.4. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ու դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,

ժա.5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրների ու գործողությունների համաձայնեցումը,

ժա.6. փրկարարական աշխատանքների և փրկարար ուժերի գործունեության համակարգումը:».

4) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում`

ա. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, դրա՝ խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության oբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման ու սեյսմիկ ռիսկի քարտեզները և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` կիրարկման համար,»,

բ. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ», «է» և «ը» պարբերություններով.

«զ. սեյսմոլոգիայի և բնակչության պաշտպանության աշխատանքների գլխավոր պատվիրատուն է,

է. ներկայացնում է առաջարկություններ ու եզրակացություններ շենքերի և կառույցների խոցելիության նվազեցման ռազմավարական ծրագրերի ու փաստաթղթերի վերաբերյալ,

ը. սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով՝ իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ ու եզրակացություններ քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, արտադրատնտեսական գործունեության զարգացման և այլ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ.».

5) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետում`

ա. «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև կուտակման նորմերի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.»,

բ. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. պետական պահուստում նյութական արժեքների ձևավորման (կուտակման, թարմացման, ապաամրագրման, փոխառման, փոխարինման) պետական ծրագրերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.»,

գ. «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է. պետական պահուստի նյութական արժեքների հետ կապված գործառույթների մոնիթորինգի իրականացում»,

դ. ուժը կորցրած ճանաչել «ը» պարբերությունը.

ե. «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ. պետական պահուստի նյութական արժեքների առկայության և վիճակի մասին ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը»,

զ. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ» և «ժա» պարբերություններով.

«ժ. համապատասխան ոլորտների աշխատանքները համակարգող՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պետական պահուստի նյութական արժեքների պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկի մշակումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,

ժա. օրենքով սահմանված կարգով համակարգի կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման, ինչպես նաև այդ կազմակերպությունների կողմից վճարովի ծառայությունների մատուցման մոնիթորինգի իրականացում».

6) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետում`

ա. ենթակետը «հիդրոօդերևութաբանության» բառից հետո լրացնել «և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության» բառերով,

բ. «բ» և «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրերի նկատմամբ մոնիթորինգի իրականացում.

գ. մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության պետական ծրագրերի մշակում, դրանց կատարման մոնիթորինգի իրականացում.».

7) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) հրդեհային անվտանգության բնագավառում`

ա. մշակում է հակահրդեհային քարոզչության ծրագրեր և իրականացնում դրանց մոնիթորինգը,

բ. շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում է հրդեհային անվտանգության, այդ թվում` շենքերի, շինությունների, դրանց շահագործման նորմատիվ փաստաթղթերը,

գ. մշակում է հրդեհային անվտանգության ապահովման պետական ծրագրեր, իրականացնում է դրանց կատարման մոնիթորինգ,

դ. իր իրավասության սահմաններում հաստատում է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթեր:».

8) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 7.2-րդ ենթակետերով.

«7.1) սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մեդալներ, կրծքանշաններ և պատվոգրեր, ինչպես նաև հաստատում է դրանց շնորհման կարգը և ձևերը.

7.2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներին պարգևատրում է մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով, իսկ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և քաղաքացիներին` մեդալներով ու պատվոգրերով.».

9) որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս».

10) որոշման N 1 հավելվածի 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

 «Նախարարության առանձնացված ստորաբաժանման վարչությունների, ինքնուրույն բաժինների և տարածքային մարմինների կանոնադրությունները հաստատում է նախարարը:»:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) իրավական ապահովման վարչությունը վերանվանել իրավաբանական վարչություն.

2) արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը, աղետների բժշկության վարչությունը և զարգացման ծրագրերի բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի վարչության.

3) կազմակերպամոբիլիզացիոն վարչությունը վերանվանել քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության վարչություն.

4) արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը վերանվանել արտաքին կապերի վարչություն.

5) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել հասարակության հետ կապերի վարչության.

6) ներքին վերահսկողության բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ներքին աուդիտի վարչության.

7) «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը լրացնել «Պետական հրդեհային տեսչություն» տողով:

3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման բաժինը և գիտատեխնիկական հետազոտությունների բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչություն.

2) տեղեկատվության վերլուծության վարչությունը և դիտացանցերի բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժին.

3) լուծարել հասարակության հետ կապերի և միջազգային համագործակցության բաժինը:

5. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 օգոստոսի 26-ի N 1181-Ն որոշման

 

 «Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2008 թվականի

 մայիսի 15-ի N 531-Ն որոշման

 « Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի վարչություն

Քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության վարչություն

Ֆինանսատնտեսական վարչություն

Իրավաբանական վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Հասարակայնության հետ կապերի վարչություն

Ներքին աուդիտի վարչություն

Քարտուղարություն

Առաջին բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն

Պետական ռեզերվների գործակալություն

Պետական հրդեհային տեսչություն

 

III. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ Հայաստանի փրկարար ծառայություն»

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 օգոստոսի 26-ի N 1181-Ն որոշման

 

 «Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2008 թվականի

 մայիսի 15-ի N 531-Ն որոշման

«Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչություն

Շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժին

Դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժին»

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան