Գլխավոր տեղեկություն
Համար
N 1101-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.15/44(778) Հոդ.1011
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1101-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1872-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2334-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և այդ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1872-Ն որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 11-րդ կետը «և» բառից առաջ լրացնել «, կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը» բառերով.

2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

ա) ծառայությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

բ) ծառայության կառավարման համակարգի սահմանումը.

գ) ծառայության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

դ) ծառայության տնօրենին պաշտոնի նշանակելը և ազատելը.

ե) ծառայության հաստիքացուցակի, պահպանման տարեկան ծախսերի նախահաշվի հաստատումը, տնօրենի վարձատրության, ինչպես նաև ծառայության շահույթի հաշվին աշխատողների լրացուցիչ վարձատրության (հավելավճար, պարգևատրում և այլն) չափերը և պայմանները որոշելը.

զ) ծառայության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

է) ծառայության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի և ծառայության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.

ը) ծառայությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

թ) ծառայության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ժ) ծառայության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.

ժա) օրենքով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթների իրականացումը:».

3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-14.10-րդ կետերով.

«14.1. Ծառայության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) իր գործունեության ընթացքում իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորությունները:

14.2. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից, որոնցից`

ա) մեկը ծառայության կոլեկտիվի անդամ է, որին ընտրում է կազմակերպության կոլեկտիվի ընդհանուր ժողովը.

բ) երեքը լիազորված պետական մարմնի համակարգի ծառայողներ են.

գ) մեկը գիտական հաստատությունների ներկայացուցիչ է, որին, համաձայնությամբ, նշանակում է լիազոր մարմինը:

14.3. Խորհրդի կազմը հաստատում է լիազորված պետական մարմինը` երեք տարի ժամկետով:

14.4. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից:

14.5. Խորհրդի իրավասություններն են`

ա) լիազորված մարմին ծառայության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

բ) լիազորված մարմին տնօրենի նշանակման, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հաստատման, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, վարձատրության կարգի և պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

գ) ծառայության տնօրենի նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը.

դ) հիմնադրի կողմից սահմանված կարգով ծառայության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

ե) ծառայության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

զ) խորհրդի նախագահի ընտրությունը, իր աշխատակարգի հաստատումը.

է) լիազորված մարմին ծառայության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ը) տնօրենի հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.

թ) ծառայության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաստատելը.

ժ) ծառայության կառուցվածքին, ինչպես նաև ծառայության ստորաբաժանումների կանոնադրություններին համաձայնություն տալը:

14.6. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն.

բ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

14.7. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է՝ պահպանելով սույն կանոնադրության 14.2-րդ կետով սահմանված համամասնությունները:

14.8. Խորհրդի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ:

14.9. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի 3 անդամի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի 2 անդամի առաջարկությամբ:

14.10. Խորհուրդը հաստատում է իր աշխատակարգը: Խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևում է խորհրդի նախագահը:».

4) 21-րդ կետում`

ա. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) նախքան հաստատելը` խորհրդի համաձայնեցմանն է ներկայացնում ծառայության կառուցվածքը.».

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է.1» ենթակետով.

«է.1) սահմանում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները` համաձայնեցնելով խորհրդի հետ.».

գ. «ը» ենթակետը «կանոնադրությունները» բառից հետո լրացնել «համաձայնեցնելով խորհրդի հետ» բառերով.

դ. «ժբ» ենթակետը «օրենքով» բառից հետո լրացնել «և սույն կանոնադրությամբ» բառերով.

5) 40-րդ կետում`

ա. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «բ.1» ենթակետով`

«բ.1) արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցում».

բ. «դ» ենթակետը «հիմնադրի» բառից հետո լրացնել «ու խորհրդի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 2334-Ն որոշման 2-րդ կետով հաստատված «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 15-րդ կետը «նախարարությունը» բառից հետո լրացնել «կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը,» բառերով.

2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

ա) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

բ) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.

գ) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

դ) կենտրոնի տնօրենին պաշտոնի նշանակելը և ազատելը.

ե) կենտրոնի հաստիքացուցակի, պահպանման տարեկան ծախսերի նախահաշվի հաստատումը, տնօրենի վարձատրության, ինչպես նաև կենտրոնի շահույթի հաշվին աշխատողների լրացուցիչ վարձատրության (հավելավճար, պարգևատրում և այլն) չափերը և պայմանները որոշելը.

զ) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

է) կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի և կենտրոնի տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.

ը) կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

թ) կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ժ) կենտրոնի գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.

ժա) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, հիմնադրի որոշումներով ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:».

3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-17.10-րդ կետերով.

«17.1. Կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) իր գործունեության ընթացքում իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորությունները:

17.2. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից, որոնցից`

ա) մեկը կենտրոնի կոլեկտիվի անդամ է, որին ընտրում է կոլեկտիվի ընդհանուր ժողովը.

բ) երեքը լիազորված պետական մարմնի համակարգի ծառայողներ են.

գ) մեկը գիտական հաստատությունների ներկայացուցիչ է, որին, համաձայնությամբ, նշանակում է լիազոր մարմինը:

17.3. Խորհրդի կազմը հաստատում է լիազորված պետական մարմինը` երեք տարի ժամկետով:

17.4. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից:

17.5. Խորհրդի իրավասություններն են`

ա) լիազորված մարմին կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

բ) լիազորված մարմին տնօրենի նշանակման, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հաստատման, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, վարձատրության կարգի և պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

գ) կենտրոնի տնօրենի նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը.

դ) կենտրոնի շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

ե) կենտրոնի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

զ) խորհրդի նախագահի ընտրությունը, իր աշխատակարգի հաստատումը.

է) լիազորված մարմին կենտրոնի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ը) տնօրենի հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.

թ) կենտրոնի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաստատելը.

ժ) կենտրոնի կառուցվածքին, ինչպես նաև կենտրոնի ստորաբաժանումների կանոնադրություններին համաձայնություն տալը:

17.6. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն.

բ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

17.7. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է՝ պահպանելով սույն կանոնադրության 17.2-րդ կետով սահմանված համամասնությունները:

17.8. Խորհրդի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ:

17.9. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի 3 անդամի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի 2 անդամի առաջարկությամբ:

17.10. Խորհուրդը հաստատում է իր աշխատակարգը: Խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևում է խորհրդի նախագահը:».

4) 24-րդ կետում`

ա. «բ» ենթակետում «և լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնի ու կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմնի» բառերով,

բ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) նախքան հաստատելը` խորհրդի համաձայնեցմանն է ներկայացնում կենտրոնի կառուցվածքը.»,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է.1» ենթակետով.

«է.1) սահմանում է կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները` համաձայնեցնելով խորհրդի հետ.»,

դ. «ը» և «թ» ենթակետերը «կանոնադրությունները» և «ղեկավարներին» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «` համաձայնեցնելով խորհրդի հետ» բառերով.

5) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «34.1-ին» կետով.

«34.1. Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է հետևյալ ուղղություններով`

ա) կենտրոնի գործունեությունն ապահովող գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերում.

բ) աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և նյութական օգնությունների միջոցով.

գ) տեխնածին վթարների ռիսկերի նվազեցում.

դ) կենտրոնի տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

ե) հիմնադրի և խորհրդի կողմից ու օրենքով սահմանված այլ ուղղություններով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 6
Երևան