Basic information
Number
N 380-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.04.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2014.04.16/20(1033) Հոդ.307
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.04.2014
Signing organisation
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Signing date
11.04.2014
Effective date
26.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2014 թվականի N 380-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ) ՀՈՂԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ (ԱՐԺԵՔՆԵՐԸ) ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի կադաստրային արժեքների (գների) ու կադաստրային զուտ եկամտի 2007 թվականի չափերը սահմանելու մասին» N 607-Ն որոշմամբ սահմանված չափերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Գևորգյան

 

2014 թ. ապրիլի 11

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation