Գլխավոր տեղեկություն
Համար
N 1182-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2010-13.12.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1063
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1182-Ն

 

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի և հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի դասակարգչի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1182-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են հափշտակված, կորած և հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը հաշվառելու, հաշվառումից հանելու հիմքերը և կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) հաշվառման օբյեկտներ` հափշտակված, կորած և հայտնաբերված (առգրավված, գտնված, կամավոր հանձնած) մարտական, ծառայողական, քաղաքացիական զենքի ու ռազմամթերքի բոլոր տեսակները, որոնք ունեն անհատական համարներ.

2) հաշվառման օբյեկտների հաշվառման քարտ (այսուհետ` քարտ) (N 1 ձև)` հաշվառման փաստաթուղթ, որը քրեական հետապնդման մարմինը լրացնում է անհատական համար ունեցող հաշվառման օբյեկտների վերաբերյալ և ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն)՝ հաշվառման վերցնելու համար.

3) հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (N 2 ձև)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տեղեկություններն ինֆորմացիոն կենտրոնի կողմից քարտադարան մուտքագրելու համար.

4) հաշվառում` հաշվառման օբյեկտների վերաբերյալ լրացված հաշվառման փաստաթղթի ընդունմանը, դրանում նշված տեղեկությունների մշակմանը, համակարգմանն ու պահպանմանն ուղղված գործողություններ.

5) հաշվառման օբյեկտների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` պահոց, որտեղ հավաքվում, համակարգվում, մշակվում ու պահպանվում են հաշվառման օբյեկտների մասին տեղեկությունները:

3. Հաշվառման օբյեկտները հաշվառման վերցնելու հիմքերն են`

1) հաշվառման օբյեկտների հափշտակված լինելը.

2) հաշվառման օբյեկտների կորած լինելը.

3) հաշվառման օբյեկտների հայտնաբերված լինելը:

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում քրեական հետապնդման մարմինը լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն:

5. Քարտը, այն լրացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է ինֆորմացիոն կենտրոն՝ հաշվառման օբյեկտները հաշվառման վերցնելու համար:

6. Հավաքովի զենքի յուրաքանչյուր տարբեր համար ունեցող միավորի (դետալի) համար լրացվում է առանձին քարտ:

7. Քրեական հետապնդման մարմինը հայտնաբերված հաշվառման օբյեկտների վերաբերյալ քարտը լրացնում է հաշվառման օբյեկտների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Եթե հաշվառման օբյեկտների անհատական համարը հայտնի չէ, ապա հաշվառման օբյեկտներն ինֆորմացիոն կենտրոնում ենթակա չեն հաշվառման:

9. Քարտում լրացվում են քրեական հետապնդման մարմնի կողմից հարուցված գործի կամ կազմված փաստաթղթի անվանումը և համարը, փաստաթուղթը կազմելու (հարուցելու) ամսաթիվը, քրեական հետապնդման մարմնի անվանումը (պարտադիր), հաշվառման օբյեկտների տեսակը (պարտադիր), մոդելը (պարտադիր), արտադրող (պատրաստող) երկիրը, դետալի ծածկագիրը, դետալի սերիան, դետալի համարը (պարտադիր), տրամաչափը (պարտադիր), արտադրման (պատրաստման) տարեթիվը, հաշվառման օբյեկտների մանրամասն նկարագրությունը (հատուկ նշաններ, վնասվածքներ), հաշվառման վերցնելու հիմքը (պարտադիր), թե հաշվառման օբյեկտներն ում կողմից են կորել, հաշվառման օբյեկտները կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու ժամանակը և վայրը, զենքի շրջանառության հետ կապված լիցենզիայի կամ թույլտվության համարն ու ժամկետը, լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի անվանումը, հաշվառման օբյեկտների պատկանելությունը, պետական մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրային տվյալները, պետական մարմնի, կազմակերպության կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը, հաշվառման օբյեկտները կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու հանգամանքների նկարագրությունը:

10. Հաշվառման օբյեկտները հաշվառման վերցնելուց առաջ ինֆորմացիոն կենտրոնն ստուգում է դրանց վերաբերյալ ստացված քարտերում պարունակվող տվյալները:

11. Եթե պարզվում է, որ հաշվառման օբյեկտն արդեն իսկ հաշվառված է, կամ քարտում նշված տեղեկությունները մասամբ համընկնում են հաշվառված հաշվառման օբյեկտների տվյալների հետ, ապա հաշվառման օբյեկտները հաշվառման չեն վերցվում, և ինֆորմացիոն կենտրոնը դրա մասին անմիջապես հայտնում է քրեական հետապնդման մարմնին (հետախուզում նախաձեռնող և հայտնաբերող կամ իրեղեն ապացույց ճանաչող մարմնին):

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերում ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված տվյալների հիման վրա հետախուզում նախաձեռնող և հայտնաբերող կամ իրեղեն ապացույց ճանաչող քրեական հետապնդման մարմինները համատեղ պարզում են հաշվառման ուղարկված և հաշվառման մեջ գտնվող հաշվառման օբյեկտների նույնությունը:

13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված կարգով հաշվառման օբյեկտների նույնությունը պարզվելու դեպքում՝ հետախուզում նախաձեռնող քրեական հետապնդման մարմինը գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն՝ հաշվառման օբյեկտները սույն կարգի 17-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանելու համար:

14. Ինֆորմացիոն կենտրոնում ստացվող քարտերի հիման վրա ձևավորվում է քարտադարանը:

15. Հաշվառման օբյեկտները հաշվառումից հանելու հիմքերն են`

1) հաշվառման օբյեկտների հայտնաբերումը.

2) հաշվառման օբյեկտների պատկանելության պարզումը.

3) քրեական գործով վերջնական որոշում ընդունելը կամ հաշվառման վերցնելու պահից 10 տարին լրանալը, եթե քրեական գործ չի հարուցվել։

16. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 15-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն՝ հաշվառման օբյեկտները հաշվառումից հանելու համար, նշելով հաշվառումից հանելու հիմքը և հայտնաբերման (պատկանելության պարզման, քրեական գործով վերջնական որոշման ընդունման) ամսաթիվը:

17. Ինֆորմացիոն կենտրոնը սույն կարգի 15-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ հաշվառման օբյեկտները հաշվառումից հանում է անմիջապես, իսկ քրեական գործով վերջնական որոշման ընդունման հիմքով հաշվառումից հանելու դեպքում` ոչ շուտ, քան քրեական գործով վերջնական որոշում ընդունելու օրվանից 5 տարի հետո:

18. Սույն կարգի 17-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և պահվում արխիվում՝ 5 տարի, որից հետո ոչնչացվում են:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1182-Ն որոշման

Ձև N 1

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ք Ա Ր Տ

 

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ

 

1. Քրեական հետապնդման մարմնի  
կողմից հարուցված գործի կամ կազմված փաստաթղթի անվանումը
 

2. Քրեական հետապնդման մարմնի կողմից հարուցված գործի կամ կազմված փաստաթղթի համարը __________________________________

3. Կազմելու (հարուցելու) ամսաթիվը ________________________

4. Քրեական հետապնդման մարմնի անվանումը ___________________

 
 5. Հաշվառման օբյեկտների տեսակը
     
 6. Մոդոլը          7.Արտադրող երկիրը

8. Դետալի ծածկագիրը
     
9. Դետալի սերիան ___ 10. Դետալի համարը ___ 11. Տրամաչափը __

 12. Արտադրման (պատրաստման) տարեթիվը ____

 13. Հաշվառման օբյեկտների մանրամասն 
 նկարագրությունը (հատուկ նշաններ,
 վնասվածքները) _____________

 14. Հաշվառման վերցնելու հիմքը
     
 15. Հաշվառման օբյեկտներն ում կողմից են կորել
     
 

16. Հաշվառման օբյեկտները կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու
ժամանակը, վայրը ______________ 
 17. Զենքի շրջանառության հետ կապված լիցենզիայի կամ թույլտվության  համարը_______________

18. Լիցենզիա կամ թույլտվություն
տալու ամսաթիվը ____________ 
 19. Լիցենզիայի կամ թույլտվության ժամկետը ______

20. Լիցենզիա կամ թույլտվություն տվող
մարմնի անվանումը ___________

 

(քարտի դարձերեսը)

 

21. Հաշվառման օբյեկտների պատկանելությունը
     

22. Պետական մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի անվանումը ________

23. Ֆիզիկական անձի անունը,
ազգանունը, հայրանունը _________
 24. Անձնագրային տվյալները, ծննդյան  
տարեթիվը _______________

25. Պետական մարմնի, կազմակերպության
կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը
կամ ֆիզիկական անձի բնակության վայրը _______
____________
  (հանրապետությունը)
___________________
       (քաղաքը, մարզը, գյուղը)

 ___________________
       (փողոցը, շենքը, բնակարանը)

 

26. Հաշվառման օբյեկտները կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու հանգամանքների նկարագրությունը ______

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

 Քարտը լրացնելու ամսաթիվը  _______________________
   
 Քարտը լրացրեց _____________ 

                (պաշտոնը, կոչումը)

 Պետ __________________________

(կոչումը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

   

           ________________
            (ազգանունը, ստորագրությունը)

 
   
 Հեռախոսահամարը _______________  

 Ձև N 2

 

Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Ի Չ

 

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԻ

 

Հա-մարը

Ծածկագիրը

Քարտի բաղադրիչների անվանումները

1

2

3

   

Քրեական հետապնդման մարմնի կողմից հարուցված գործի կամ կազմված փաստաթղթի անվանումը

 

01

 քրեական գործ

 

02

 օպերատիվ փնտրողական գործ (ՕՓԳ)

 

03

 նախնական ստուգման գործ (ՆՍՕԳ)

 

07

 մերժված նյութ

 

08

 արձանագրություն, ակտ

 

11

 հաղորդագրություն

 

12

 օպերատիվ ամփոփագիր

 

13

 օպերատիվ գործ

2.

թիվ

Քրեական հետապնդման մարմնի կողմից հարուցված գործի կամ կազմված փաստաթղթի համարը

3.

օր, ամիս,
տարի

Կազմելու (հարուցելու) ամսաթիվը

4.

տեքստ

Քրեական հետապնդման մարմնի անվանումը

5.

ծածկագիր

Հաշվառման օբյեկտների տեսակը

 

01

 սպորտային կարաբին

 

02

 սպորտային հրացան

 

03

 որսորդական կարաբին

 

04

 ինքնաձիգ

 

05

 ռևոլվեր

 

06

 ատրճանակ

 

07

 որսորդական ակոսափող համակցված հրազեն

 

08

 սպորտային ատրճանակ

 

09

 գնդացիր

 

11

 հրացան

 

12

 կարաբին (կարճափող հրացան)

 

13

 նռնականետներ

 

14

 հրանետներ

 

15

 ատրճանակ-գնդացիր

 

18

 հրթիռային սարքավորում

 

19

 թնդանոթ

 

21

 ականանետ

 

22

 հատուկ հարմարանքներ

 

23

 ողորկափող հրացան, կարաբին

 

24

 գազային ատրճանակներ

 

25

 գազային թմբուկավոր ռևոլվեր

 

27

 ազդանշանային զենք

 

28

 անփող հրազեն

 

29

 օդաճնշիչ զենք (պնևմատիկ)

 

30

 այլ

 

31

 սպորտային ակոսափող հրազեն

 

32

 սպորտային ողորկափող հրազեն

 

33

 ողորկ-երկարափող հրազեն

 

34

 կարճ ակոսափող հրազեն

 

35

 երկար ողորկափող հրազեն

 

36

 որսորդական ակոսափող հրազեն

 

37

 որսորդական ողորկափող հրազեն

6.

տեքստ

 Մոդել

7.

տեքստ

 Արտադրող երկիր

8.

ծածկագիր

Դետալի ծածկագիրը

 

02

 փակաղակ

 

03

 փողակալ

 

05

 շրջանակ, կմախք

 

06

 փող

 

07

 պահունակ (փամփշտատուփ)

 

08

 թմբուկ

 

09

 փողի տուփը

 

10

 թիկնակ, խզակոթ

9.

թիվ

Դետալի սերիան

10.

թիվ

Դետալի համարը

11.

 

Տրամաչափը

12.

տեքստ

Արտադրման (պատրաստման) տարեթիվը

13.

տեքստ

Հաշվառման օբյեկտների մանրամասն նկարագրությունը (հատուկ նշաններ, վնասվածքներ)

14.

տեքստ

Հաշվառման վերցնելու հիմքը

15.

ծածկագիր

Հաշվառման օբյեկտներն ում կողմից են կորել

 

01

 ոստիկանության ծառայող

 

03

 պահպանության ծառայող

 

04

 բանկային ծառայող

 

05

 զինծառայող

 

06

 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող

 

07

 այլ պաշտոնատար անձ

 

08

 ֆիզիկական անձ

 

10

 մասնավոր պահպանության կազմակերպության աշխատող

 

11

 այլ

 

12

 ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայող

 

13

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ծառայող

 

15

 դատախազության ծառայող

 

16

 սահմանապահ զորքերի ծառայության ծառայող

 

21

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքացիական պաշտպանության զինված ստորաբաժանումների ծառայող

 

22

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սուրհանդակային կապի ծառայության ծառայող

 

23

ԱՊՀ անդամ պետությունների զորամասերի զինծառայող

 

26

ՀՀ արդարադատության նախարարության աշխատող

16.

տեքստ

Հաշվառման օբյեկտները կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու ժամանակը, վայրը

17.

թիվ

Զենքի շրջանառության հետ կապված լիցենզիայի կամ թույլտվության համարը

18.

թիվ

Լիցենզիա կամ թույլտվություն տալու ամսաթիվը

19.

թիվ

Լիցենզիայի կամ թույլտվության ժամկետը

20.

տեքստ

Լիցենզիա կամ թույլտվություն տվող մարմնի անվանումը

21.

 

Հաշվառման օբյեկտների պատկանելությունը

 

01

 ՀՀ պաշտպանության նախարարություն

 

02

 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքեր

 

04

 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության ծառայություն

 

08

 Ճանապարհային ոստիկանություն

 

09

 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայություն

 

10

 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հերթապահ մաս

 

11

 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության այլ ծառայություններ

 

12

 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության ծառայություն

 

13

 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

14

 զինվորական կոմիսարիատ

 

15

 թանգարան, ցուցահանդես

 

16

 ուսումնական հիմնարկներ

 

17

 այլ կազմակերպություններ

 

18

 սպորտային ընկերություն

 

19

 բանկային կազմակերպություններ

 

20

 կապի ծառայություններ

 

21

 զենքի խանութ

 

22

 ռազմականացված կազմակերպություն

 

24

 ֆիզիկական անձ կամ օտարերկրյա քաղաքացի

 

26

 ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո

 

27

 մասնավոր պահպանության կազմակերպություն

 

28

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

30

 ՀՀ դատախազություն

 

31

 սահմանապահ զորքերի ծառայություն

 

35

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և քաղաքացիական պաշտպանության զինված ստորաբաժանումներ

 

36

 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սուրհանդակային կապի ծառայություն

 

37

 ԱՊՀ անդամ պետությունների զորամասեր

 

41

 ՀՀ արդարադատության նախարարություն

 

42

 քրեակատարողական ծառայություն

 

43

 պետական այլ մարմիններ

 

44

 հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք

 

45

 զենքի արտադրությամբ կամ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք

 

46

 զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական անձինք

 

47

 զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող ֆիզիկական անձինք

 

48

 մարզական և որսորդական տնտեսություն վարող կազմակերպություններ

22.

տեքստ

 Պետական մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի անվանումը

23.

տեքստ

Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը

24.

սերիան,
համարը,
տալու
ամսաթիվը

 անձնագրային տվյալներ, ծննդյան տարեթիվը

25.

տեքստ

Պետական մարմնի, կազմակերպության կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը

26.

տեքստ

Հաշվառման օբյեկտները կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու հանգամանքների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2023, N 1564-Ն 24.09.2023, N 1182-Ն
11.05.2023, N 710-Ն 01.06.2023, N 1182-Ն
19.11.2014, N 1318-Ն 13.12.2014, N 1182-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան