Գլխավոր տեղեկություն
Համար
N 1186-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2010-27.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1067
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1186-Ն

 

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ, ԻՍԿ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ՆԱԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ, ԻՍԿ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ՆԱԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, ապա այդ փոխհատուցումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով` տվյալ եռամսյակում ներգրավված տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի վերաբերյալ սույն կարգի 9-րդ կետի համաձայն կազմված արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից մշակված և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

4. Խաղաղ ժամանակ տրանսպորտային միջոցը ներգրավելիս` ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնին (բացառությամբ պետական մարմինների) տրանսպորտային միջոցի օգտագործման յուրաքանչյուր լրիվ օրվա դիմաց տրվում է համարժեք փոխհատուցում` համապատասխան տրանսպորտային միջոցի վարձակալության ուղղությամբ ձևավորված շուկայական միջինացված արժեքով:

5. Խաղաղ ժամանակ տրանսպորտային միջոցի ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցին հասցված նյութական վնասի դեպքում տրվում է համարժեք փոխհատուցում, կամ հասցված վնասը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով, և տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմին վերադարձվում է տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում` տրանսպորտային միջոցը ներգրավելիս կազմված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ակտին համապատասխան: Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող պետական մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դեպքում փոխհատուցում չի տրվում, իսկ հասցված վնասը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված նյութական վնասի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի կամ տեխնիկական անսարքությունների վերացման ուղղությամբ ձևավորված շուկայական միջինացված արժեքով:

7. Խաղաղ ժամանակ տրանսպորտային միջոցի ներգրավման ժամանակահատվածում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնին (բացառությամբ պետական մարմինների) փոխհատուցվում է նաև բաց թողնված օգուտը` այն չստացված եկամուտները, որոնք նշված մարմինը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում տրանսպորտային միջոցն օգտագործելու դեպքում: Այդ նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն է ներկայացնում բաց թողնված օգուտը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

8. Խաղաղ ժամանակ սույն կարգով նախատեսված տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտը համարժեք փոխհատուցվում է բանկային փոխանցմամբ:

9. Սույն կարգի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան տրանսպորտային միջոցի օգտագործման, տրանսպորտային միջոցին հասցված նյութական վնասի, ինչպես նաև բաց թողնված օգուտի չափերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության իրավասու պաշտոնատար անձանց ու ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ներկայացուցչի կողմից: Արձանագրության մեջ նշվում են տրանսպորտային միջոցի օգտագործման ժամանակահատվածը, տրանսպորտային միջոցին հասցված նյութական վնասի տեսակը, վնասի վերականգնման, բաց թողնված օգուտի փոխհատուցման ձևը և ժամկետները:

10. Սույն կարգի պահանջների համաձայն տրանսպորտային միջոցի օգտագործման դիմաց` տրանսպորտային միջոցին հասցված նյութական վնասի, ինչպես նաև բաց թողնված օգուտի փոխհատուցումն իրականացվում է ողջամիտ ժամկետում` հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետի պահանջները: Փոխհատուցման պայմանների և չափի հետ համաձայն չլինելու դեպքում` ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինը կարող է դիմել դատարան:

11. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման և տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի համարժեք փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն և 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշումներով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.01.2024, N 10-Ն 05.01.2024, N 1186-Ն
16.09.2021, N 1509-Ն 27.09.2021, N 1186-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան