Գլխավոր տեղեկություն
Համար
N 1031-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2010 թվականի N 1031-Ա

 

«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հիմք ընդունելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության 2009 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը 59187.0 հազ. դրամի չափով, այն համապատասխանեցնելով 2009 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 4202238.0 հազ. դրամ։

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարման գրանցումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. օգոստոսի 21

Երևան