Գլխավոր տեղեկություն
Համար
N 1166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1052
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1166-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկն ու Երևանի քաղաքապետի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Երևանի քաղաքապետին պետության անունից «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով ու Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում գտնվող սեփականատերերին և պետությանը պատկանող հողամասերի ու դրանց վրա գտնվող անշարժ գույքի օտարման պայմանագիր:

2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող օտարման պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 14
Երևան