Գլխավոր տեղեկություն
Համար
N 612-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2010 թվականի N 612-Ա

 

Ա. ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

 1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 3
Երևան

 
 
 

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

օգոստոսի 3-ի N 612-Ա

որոշման


 Կ Ա Զ Մ

 

ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Հ. Բեգլարյան 

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Կ. Արեյան 

- ՀՀ Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Աֆյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ռ. Ամիրխանյան

- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների
  միության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ս. Նավասարդյան

- ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Դավթյանի ազգականը (համաձայնությամբ)

Ռ. Սիրունյան  «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն
Կ. Հովհաննիսյան

- «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
  ազգային ակադեմիական  թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Դ. Ղազարյան

- Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

 Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան