Գլխավոր տեղեկություն
Համար
N 645-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2010 թվականի N 645-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Բնապահպանական քաղաքականության հիմունքները և ոլորտի համալիր կառավարման մոտեցումներն ու մեխանիզմները սահմանող իրավական ակտի` «Շրջակա միջավայրի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 6-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Շրջակա միջավայրի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտեցումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 17
Երևան

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
օգոստոսի 17-ի N 645-Ա
 որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
   
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
   
Ա. Համբարձումյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
   
Ջ. Ղլիչյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության պետ
   
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
   
Մ. Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության զբոսաշրջության բաժնի պետ
   
Ա. Հախումյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ
   
Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ
   
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ
   
Գ. Մոմջյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության գլխավոր մասնագետ
   
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության անտառային տնտեսության զարգացման բաժնի գլխավոր մասնագետ
   
Ա. Իսկոյան - Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան