Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2005-27.08.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.03.14/5(91) Հոդ.39
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.01.2002
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2014

600.0004.30.01.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունվարի 2002 թ.
ք. Երևան

N 4

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը» (կցվում է)։

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կանոնակարգման մասին» N 39 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսեսյան

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սույն կարգի 2.1 կետով սահմանված գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման (մերժման), լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի կորստի դեպքում կրկնօրինակի տրամադրման ընթացակարգերը:

Սույն կարգը չի տարածվում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեությունների լիցենզավորման վրա:

 

1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն կարգում մեծատառով գրված հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

Անձ՝ իրավաբանական անձ.

Էներգետիկայի բնագավառ՝ հասարակական ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության՝ ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման, էլեկտրաէներգետիկական ու բնական գազի ոլորտների համակարգի օպերատորի ծառայությունների իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի ու բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցի կառուցման, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից)՝ այդ գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբ.

Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով.

Լիցենզիա՝ Հանձնաժողովի կողմից Անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու՝ նրա իրավունքը և պարտականությունը՝ համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջների։ Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները.

Հայտատու՝ սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած Անձ.

Հայտ՝ սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.

Գործ՝ Անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կարգով սահմանված՝ Լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, լիցենզավորված գործունեությունն իրականացնելու ընթացքում հայտնաբերված խախտումների և դրանց վերացման վերաբերյալ տեղեկություններ, սակագինը հիմնավորող հաշվարկներ, ֆինանսական հաշվետվություններ և Անձի գործունեությանը վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

Լիցենզավորված անձ՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի և սույն կարգի համաձայն Լիցենզիա ստացած Անձ.

Լիցենզավորվող գործունեություն՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեություն.

Որոշում՝ Հանձնաժողովի կողմից «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունված իրավական ակտ:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1 Լիցենզիան տրվում է միայն Անձանց՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար.

1) էլեկտրական կայանների կառուցում կամ վերականգնում,

2) էլեկտրական էներգիայի արտադրություն,

3) էլեկտրական էներգիայի հաղորդում,

4) էլեկտրական էներգիայի բաշխում,

5) էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի կառուցում,

6) էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի կառուցում,

7) ջերմամատակարարման կայանների (ներառյալ ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված արտադրության կայանների) կառուցում կամ վերականգնում,

8) ջերմային էներգիայի արտադրություն,

9) ջերմային էներգիայի փոխադրում,

10) ջերմային էներգիայի բաշխում,

11) ջերմային էներգիայի փոխադրման ցանցի կառուցում,

12) ջերմային էներգիայի բաշխման ցանցի կառուցում,

13) բնական գազի փոխադրում,

14) բնական գազի բաշխում,

15) բնական գազի փոխադրման ցանցի կառուցում,

16) բնական գազի բաշխման ցանցի կառուցում,

17) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում,

18) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում,

19) էներգետիկական շուկային ծառայությունների մատուցում (մատուցվող ծառայությունների տեսակները և կառույցների կազմը սահմանում է Հանձնաժողովը):

2.2 Առանց Լիցենզիայի առկայության սույն կարգի 2.1 կետում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից որևէ մեկն իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

2.3 Սույն կարգի 2.1 կետում նշված գործունեության տեսակների համար տրվող Լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են.

նոր կառուցվող կամ վերականգնվող արտադրական հզորությունների համար՝ ելնելով կառուցման ավարտի կանխատեսվող ժամկետից, էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության գործունեությունների համար՝ ելնելով արտադրող կայանի հիմնական սարքավորումների ծառայության միջին ժամկետից, եթե Հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ։

2.4 Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության Լիցենզիա չի պահանջվում, եթե այդ էներգիան օգտագործվում է բացառապես սեփական կարիքների համար:

2.5 Հայտով Հանձնաժողով դիմած Անձը սեփականության իրավունքով կամ պայմանագրով իր տնօրինության տակ պետք է ունենա Լիցենզավորված գործունությունն իրականացնելու համար անհրաժեշտ գույք։

2.6 Լիցենզիա ստանալու, Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով։ Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը համապատասխան Հայտի, իսկ կորստի դեպքում՝ Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու վերաբերյալ դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է Հանձնաժողով։

2.7 Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

2.8 Լիցենզիայի գործողությունը չի տարածվում Լիցենզավորված անձի հետ համատեղ գործունեություն իրականացնող (այդ թվում՝ համատեղ գործունեության պայմանագրով) այլ Անձանց, ինչպես նաև Լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող Անձանց վրա։

2.9 Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և Լիցենզիայի գործողության ժամկետներում։

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

3.1 Լիցենզիա ստանալու համար Անձը Հանձնաժողով է ներկայացնում համապատասխան Հայտ՝ երկու օրինակից, համաձայն սույն կարգի N 2 և N 3 հավելվածներում նշված փաստաթղթերի և NN 1, 5-11 հավելվածներով տրված ձևերի։

3.2 Անձը, մինչև սույն կարգի 2.1 կետի 1) և 7) ենթակետերում նշված գործունեությունների վերաբերյալ Հայտը Հանձնաժողով ներկայացնելը, պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում երեք ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերում հրապարակել համապատասխան գործունեությամբ զբաղվելու մասին իր որոշումը (հավելված N 5)։

3.3 Անձը, սույն կարգի 2.1 կետի 1) և 7) ենթակետերում նշված գործունեությունների Լիցենզիա ստանալու համար, պարտավոր է ներկայացնել ֆինանսական երաշխիք՝ ըստ սույն կարգի N 101 հավելվածում սահմանված կարգի։

(3.3 կետը փոփ. 20.06.02 N 42-Ն)

3.4 Անձը, սույն կարգի 2.1 կետի 1) և 7) ենթակետերում նշված գործունեությունների Լիցենզիա ստանալու համար, պարտավոր է ներկայացնել համապատասխան լիցենզիա ունեցող որևէ նախագծային կազմակերպության հետ կնքված, կառուցվող կամ վերականգնվող օբյեկտի նախագծանախահաշվային աշխատանքներ կատարելու պայմանագիր։ Պայմանագրում պետք է նշված լինեն նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման ժամկետները։

3.5 Լիցենզավորված անձը Լիցենզիայում ամրագրված ժամկետում պարտավոր է, մինչև շինարարական աշխատանքների սկիզբը, համապատասխան փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացնել Հանձնաժողով։

3.6 Հայտատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար։

3.7 Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

3.8 Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի NN 1-3 և N N 5-11 հավելվածներին:

3.9 Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

ա) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.

բ) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.

գ) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով։

3.10 Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը սահմանված կարգով պահպանվում է Հանձնաժողովում։

3.11 Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և (կամ) բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, դրանք մուտքագրում են Հանձնաժողովում։ Այդ դեպքում Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 3.8 - 3.11 կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով։

3.12 Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը և կայացնում համապատասխան Որոշում՝ Հայտատուին Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո՝ 50 աշխատանքային օրվա ընթացքում։

3.13 Մինչև սույն կարգի 2.1 կետում նշված գործունեությունների Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Որոշում ընդունելը, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի աշխատանքային խումբը տեղում ուսումնասիրում է Անձի կողմից կատարված աշխատանքները և համապատասխան գործունեություն իրականացնելու պատրաստականության աստիճանը։

3.14 Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին։ Այդ գործընթացի համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 3.12 կետում սահմանված ժամկետում։

3.15 Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե՝

ա) Հայտատուն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.

բ) Լիցենզավորված գործունեության իրականացումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման.

գ) Հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.

դ) Լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ Լիցենզավորված անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա.

ե) Հայտատուն չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկությունները և փաստաթղթերը կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև՝ անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացությունները, որոնց բացակայությունը հնարավորություն չի տալիս շարունակել Հայտի ուսումնասիրությունը.

զ) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում ՀՀ օրենքների կամ իրավական ակտերի պահանջներին։

3.16 Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Անձը, սույն կարգի 3.1 կետով սահմանված կարգով, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով։

3.17 Հայտի մերժման մասին Հանձնաժողովի Որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Անձի՝ հաջորդ Հայտերի քննարկման վրա։

3.18 Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգման Լիցենզիա ունեցող Անձը մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը պարտավոր է կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ՝ համաձայն նախագծի, սարքավորումներ արտադրող գործարանների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների։ Անձը պարտավոր է այդ աշխատանքներն սկսելուց առնվազն 10 օր առաջ տեղյակ պահել Հանձնաժողովին։ Կարգաբերման-թողարկման աշխատանքների արդյունքում հաղորդման ցանց առաքված էլեկտրաէներգիայի հաշվառման և վճարման հետ կապված հարցերը կանոնակարգվում են համապատասխան պայմանագրով, որի օրինակելի ձևը կամ պարտադիր պայմանները սահմանում է Հանձնաժողովը, և որը ենթակա է գրանցման Հանձնաժողովում։

(3.18-րդ կետը փոփ. 30.01.02 N 32-Ն)

3.19 Հայտատուն սույն կարգի 2.1 կետում նշված (բացառությամբ 1), 5), 6), 7), 11), 12), 15), 16) ենթակետերի) գործունեությունների Հայտի հետ մեկտեղ ներկայացնում է նաև սակագնի սահմանման հայտ՝ Հանձնաժողովի սահմանած ձևերով և կարգով ։

3.20 Հանձնաժողովը սույն կարգի 2.1 կետում նշված (բացառությամբ 1), 5), 6), 7), 11), 12), 15), 16) ենթակետերի) գործունեությունների Լիցենզիաներ տրամադրելու և էլեկտրական, ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման, բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման սակագնի սահմանման վերաբերյալ Որոշումներն ընդունում է միաժամանակ։

 

4. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

 

4.1 Հանձնաժողովում յուրաքանչյուր Լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում Գործ:

4.2 Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ դրական Որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը Լիցենզիան՝ մեկ օրինակից, հանձնում է Լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում՝ Լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև Լիցենզավորված անձի ներկայանալը։

4.3 Լիցենզիայի հետ մեկտեղ Հայտատուին տրվում են Հանձնաժողովի կողմից սահմանված Լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները։

4.4 Հայտատուի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 4) պահվում է Հանձնաժողովում։

4.5 Լիցենզավորված անձի կողմից Լիցենզավորված գործունեությունը դադարեցնելու կամ նրան Լիցենզիայից զրկելու դեպքերում Գործը սահմանված կարգով պահվում է Հանձնաժողովում:

4.6 Հայտի մերժման դեպքում, Որոշումն ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Որոշման պատճենը ուղարկվում է Հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները։

4.7 Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում Հանձնաժողովն իր սահմանած կարգով կիրառում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված տուժանքները:

4.8 Լիցենզիայի պայմաններում փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը և Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով և Հանձնաժողովի ընդունած համապատասխան իրավական ակտով։

4.9 Հանձնաժողովում վարվում է Լիցենզավորված անձանց և տրված Լիցենզիաների գրանցամատյան:

4.10 Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի Որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈւՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՍՏԱՆԱԼԸ

 

5.1 Լիցենզիայում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ, Հայտով դիմել Հանձնաժողով:

5.2 Լիցենզավորված անձը Հայտում պետք է նշի հայցվող ժամկետը։ Հայտն իր մեջ պետք է պարունակի պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, Լիցենզավորված անձին գրանցող պետական լիազորված մարմնի՝ Լիցենզավորված անձի կանոնադրությունում կատարած փոփոխություններն ու դրանց մասին տեղեկանքը և Լիցենզիայի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

5.3 Լիցենզավորված անձի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 5.2 կետի պահանջներին։

5.4 Հայտը սույն կարգի 5.2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նրա հետագա ուսումնասիրությունը դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում Լիցենզավորված անձին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

5.5 Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Լիցենզավորված անձը, սույն կարգի 5.2 կետով սահմանված կարգով, կրկին Հայտով կարող է դիմել Հանձնաժողով, բայց ոչ ուշ, քան նախկինում տրված Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց 10 օր առաջ։

5.6 Հայտը սույն կարգի 5.1 և (կամ) 5.5 կետերով սահմանված ժամկետում ներկայացնելուց հետո, մինչև Լիցենզիայի գործողության ավարտը, Հանձնաժողովն ընդունում է Որոշում։

5.7 Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին։

5.8 Հայտը մերժվում է, եթե՝

ա) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված։ Փաստաթղթերը թերի լինելու հիմքով Հայտը մերժվում է, եթե այդ մասին Հանձնաժողովի նախազգուշացումը ուղարկելու օրվանը հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն չի ներկայացնում սույն կարգի 5.2 կետում սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը.

բ) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և ՀՀ օրենսդրության պահանջներին.

գ) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

դ) Լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները.

ե) կառուցման կամ արտադրական հզորությունների վերականգնման Լիցենզիա ստացած Անձը Լիցենզիայով սահմանված ժամկետում գործունեություն չի ծավալել.

զ) Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ Լիցենզավորված անձի իրավունքները դադարել են.

է) Հայտատուն Հայտը ներկայացրել է սույն կարգի 5.1 և (կամ) 5.5 կետերում սահմանված ժամկետից ուշ կամ նախկինում տրված Լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո։

5.9 Եթե Հայտը ներկայացվել է Լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո։

5.10 Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով պետական տուրքի վճարումը և նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը։ Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիցենզավորված անձն ստանում է Լիցենզիայի կրկնօրինակը։

 

7. ՎԵՃԵՐ

 

Սույն կարգի կիրառման հետ առնչվող վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

 

Հավելված N 1
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ Լիցենզիա

_________________________________________________________

աշխարհագրական տարածքը, մարզը,

_________________________________________________________

լիցենզավորվող գործունեության տեսակը, լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը)

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

Հայտնում եմ, որ ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: Ընկերությունն ուսումնասիրել է լիցենզավորվող գործունեության իրականացման պայմանները և պարտավորվում է , Լիցենզիա ստանալու դեպքում ՝ գործել համաձայն դրանց:

Սույն դիմումին կցվում են՝

 

1. _______________________________________________________

(փաստաթղթերի անվանումը)               (օրինակների և էջերի քանակը)

2. _______________________________________________________

3. _______________________________________________________

4. _______________________________________________________

5. _______________________________________________________

6. _______________________________________________________

7. _______________________________________________________

8. _______________________________________________________

9. _______________________________________________________

10. ______________________________________________________

11. ______________________________________________________

12. ______________________________________________________

_________________________________________________________

(Լիցենզավորվող անձի անվանումը, հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը

_________________________________________________________

բանկային տվյալները)

Կ.Տ.

 

______________________

(ղեկավարի անունը, ազգանունը)

 ______________________
(ղեկավարի ստորագրությունը)

 

___ _____________200__թ.

 

 

Հավելված N 2
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

Ց Ա Ն Կ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

 

Ներկա-
յացվող
փաս-
տաթղթի
անվա-
նումը

Լիցեն-
զավորվող գործունե-
ության
անվա-
նումը
ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ( ՆԵՐԱՌՅԱԼ ՋԵՐՄԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ) ԿԱՅԱՆՆԵՐ

ԿԵՆՏՐՈ-
ՆԱՑՎԱԾ ՋԵՐՄԱ-
ՄԱՏԱ-
ԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Փոքր ՀԷԿ-եր

ՀԷԿ-եր
(10 և ավելի Մվտ)

 

ԱԷԿ

ՋԷԿ-եր
(ջերմային և էլեկտրական էներգիայի համակց-
ված
արտադ-
րություն)

Այլընտ-
րան-
քային էլ. կայան-
ներ

Կաթ-
սայա-
տներ
Ջերմա-
մատա-
կարարման
կայաններ

Ջրատար-
ների վրա կառուց-
վող ՀԷԿ-եր

ետերի վրա կա-
ռուցվող
ՀԷԿ-եր

1

2

3

4

5

6

7

8

9

10

1*

Գործարար ծրագիր

2

Գործունեություն ծավալող ընկերության կանոնադրության և պետռեգիստրի գրանցման վկայականի պատճենները

3

Ջրատարի վարձակալման պայմանագիրը կամ ջրատարին միացման թույլտվությունը

--

--

--

--

--

-

--

4

Հողի և լիցենզավորված գործունեությունը իրականացնելու համար անհրաժեշտ այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթուղթ և կառուցվող օբյեկտի տեղակայման վայրի քարտեզը

5

Նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային - նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամանակացույց

6*

Տեղեկություններ բաժնետերերի և բաժնետոմսերի մասին

7

Հատուկ ջրօգտագործման թույլտվությունը

**

8

Ընկերության ընդհանուր բնույթի ֆինանսական հաշվետվությունները (առկայության դեպքում նաև վերջին տարվա ընթացքում կատարված ընկերության աուդիտորական եզրակացության և այլ մարմինների կողմից կատարված ստուգման ակտերի պատճենները)

9*

Տեղեկատվություն վարկերի կամ այլ փոխառությունների մասին

10*

Հայտարարություն մամուլում

11*

Երաշխիքներ

12

Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ

 

* - ներկայացվում են ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան (հավելվածներ N N 6, 5, 8,  9, 10, 11)։

**-անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել։

 

 

Հավելված N 3
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

Ց Ա Ն Կ*

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(բացառությամբ սույն կարգի հավելված N 2-ում նշված գործունեությունների տեսակների)

 

N

ՆԵՐԿԱ-
ՅԱՑՎՈՂ
ՓԱՍՏԱ-
ԹՂԹԻ
ԱՆՎԱ-
ՆՈՒՄԸ

ԼԻՑԵՆ-
ԶԱՎՈՐ-
ՎՈՂ
ԳՈՐԾՈՒ-
ՆԵՈՒ-
ԹՅԱՆ
ԱՆՎԱ-
ՆՈՒՄԸ

Էլեկտ-
րական և ջեր-
մային էներ-
գիայի արտադ-
րություն (ներառ-
յալ էլեկտ-
րական և ջեր-
մային էներ-
գիայի համակց-
ված արտադ-
րու-
թյուն)

Էլեկտ-
րա-
կան էներ-
գիայի հա-
ղորդ-
ման ցանցի կա-
ռու-
ցում

Էլեկտ-
րա-
կան էներ-
գիայի հա-
ղոր-
դում

Էլեկտ-
րա-
կան էներ-
գիայի բաշխ-
ման ցանցի կա-
ռու-
ցում

Էլեկտ-
րա-
կան էներ-
գիայի բաշ-
խում

Ջեր-
մային էներ-
գիայի հա-
ղորդ-
ման ցանցի կա-
ռու-
ցում

Ջեր-
մային էներ-
գիայի հա-
ղոր-
դում

Ջեր-
մային էներ-
գիայի բաշխ-
ման ցանցի կա-
ռու-
ցում

Ջեր-
մային էներ-
գիայի բաշ-
խում

Բնա-
կան գազի փոխա-
դըր-
ման ցանցի կա-
ռու-
ցում

Բնա-
կան գազի փո-
խադ-
րում

Բնա-
կան գազի բաշխ-
ման ցանցի կա-
ռու-
ցում

Բնա-
կան գազի բաշ-
խում

Էլեկ-
տըրա-
էներ-
գե-
տիկա-
կան
համա-
կարգի
օպե-
րա-
տորի
ծառա-
յու-
թյուն

Գա-
զա-
մատա-
կա-
րար-
ման
համա-
կարգի
օպե-
րա-
տորի
ծառա-
յու-
թյուն

Էներ-
գետի-
կա-
կան
շու-
կային ծառա-
յու-
թյուն-
ների մատու-
ցում

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

1

Լիցենզավորվող ընկերության կանոնադրու-
թյան և պետռեգիստրի  վկայականի պատճենները

2****

Տեխնիկական և բնապահպա-
նական փորձաքննու-
թյուն անցած նախագիծը և նախահաշիվը

---

---

---

---

---

---

---

---

---

---

3**

Տեղեկություններ բաժնետերերի և բաժնետոմսերի մասին

4

Լիցենզավորվող գործու-
նեության աշխարհա-
գրական տարածքը

---

---

---

5**

Լիցենզավորվող գործու-
նեությունն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական և վարձակալված միջոցների ցանկը

---

---

---

6***

Շինարարության ավարտը հավաստող փաստաթուղթ

---

---

---

---

---

---

---

---

---

7

Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ

 

*- սույն ցանկում նշված գործունեությունների լիցենզիաների հայտերի հետ միասին ներկայացվում է նաև ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված «Սակագների սահմանման և վերանայման կարգով» սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
**- ներկայացվում է ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանված ձևերին համապատասխան (հավելվածներ N N 6,7,8):
***- գոյություն ունեցող ցանցերի համար չի պահանջվում։
****- Հանձնաժողովի կողմից տրված արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման Լիցենզիայի առկայության դեպքում չի պահանջվում։

 

 

Հավելված N 4
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի

200__ թ. __________ ___-ի N_____որոշում

  

Լիցենզավորված գործունեության տեսակը՝ ________________________________

___________________________________________________________

Լիցենզիայի գրանցման ամսաթիվը         ___ _____________200__ թ.

Լիցենզիայի գրանցման համարը            N _________

Ստացված էջերի քանակը՝ ________________

 

Տրված է՝_____________________________________________________

(Լիցենզավորված անձի անվանումը,

___________________________________________________________

հասցեն, հեռախոսը, հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

 

___________________________________________________________

(Լիցենզիա ստացող Անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,

___________________________________________________________

ում կողմից և երբ է տրված)

___________________________________________________________

___________________________________________________________

 

Լիցենզիան ստացվել է՝

____ ________________200__ թ.

___________________________

(Լիցենզիա ստացողի ստորագրությունը)

 

 

Հավելված N 5
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

 

___________________________________________________________

(Լիցենզավորվող անձի անվանումը)

 

դիմել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով՝

___________________________________________________________

(աշխարհագրական տարածքը (քաղաքը, մարզը),

___________________________________________________________

լիցենզավորվող գործունեության տեսակը)

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

___________________________________________________________

(Լիցենզավորվող անձի հասցեն, հեռախոսը, հեռատիպը, էլեկտրոնային փոստը, ֆաքսը)

                       

 

Հավելված N 6
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

__________________

(ընկերության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առ 1 _______________200__ թ.

 

No

Հիմնական
միջոցի անվանումը

Չափի
միա-
վորը

Քա-
նակու-
թյունը

Տիպը կամ մակ-
նիշը

Օգտա-
կար ծառա-
յու-
թյան
ժամ-
կետը

Հիմնա-
կան
բնութա-
գիրը **

Շահա-
գործ-
ման հանձ-
նըման տարե-
թիվը

Շահա-
գործ-
վում է

 

այո (+)
ոչ (-)

Գտնվում է պահես-
տում

 

այո
(+)
ոչ (-)

Դուրս գրման ենթա-
կա է թե ոչ

 

այո
(+)
ոչ (-)

Հիմ. միջ. ամոր-
տի-
զացի-
այի կի-
րառ-
վող նոր-
ման

Արժեքը
(հազ. դրամ)

Մաշվա-
ծությունը
(հազ. դրամ)

Հաշվե-
կշռային արժեքը
(հազ. դրամ)

%

վերա-
գնա-
հատ- ված ***

չվերա-
գնա-
հատ-
ված

վերա-
գնա-
հատ- ված ***

չվերա-
գնա-
հատ-
ված

վերա-
գնա-
հատ- ված ***

չվերա-
գնա-
հատ-
ված

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

 

Լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված

1

Շենքեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

Կառուցվածքներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Փոխանցող հարմարանքներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Մեքենաներ, սարքավորումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

Տրանսպորտային միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

Արտադրական գույք, Տնտեսական գույք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

Այլ հիմնական միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

*) Ներկայացվում է ըստ ստորաբաժանումների և օբյեկտների։

**) Դրվածքային և անձնագրային հզորությունը (արտադրողականությունը, թողունակությունը), գազատարների և ջերմատարների համար` երկարությունը և տրամագիծը։

***) Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված վերագնահատման արդյունքները։

Ծանոթություն:    

1. Տեղեկատվությունը ներկայացվում է նաև մագնիսական սկավառակով։
2. Նշված խմբավորմամբ ներկայացվում են բոլոր հիմնական միջոցները՝ մեկ առ մեկ։

 

______________________
Ղեկավարի ստորագրությունը

______________________

(Անուն, ազգանուն)

 Կ.Տ.
 

 

 

Հավելված N 7
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

Վարձակալության վերցված տեխնոլոգիական եվ օժանդակ սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, հաստոցների, շենքերի, շինությունների, կառույցների, բաց տարածքների ցանկը

 

N

   

Վարձակալությամբ վերցված
միջոցի անվանումը

   

Մակնիշը

 

Օգտա-
գործման ուղղու-
թյունը

 

Հիմնա-
կան
բնութա-
գիրը*

 

Վարձակա-
լության
պայմա-
նագրի ժամկետ-
ները

 

Տարեկան
(ամսական)
վարձա-
վճարի
չափը
(հազ.դրամ)

Վարձատուի անվանումը վարձակա-
լական
պայմանագրի առանձնա-
հատկու-
թյունները
(լիզինգ, ուղղակի վարձակա-
լություն)

1
1.1

Տեխնոլոգիական սարքավորումներ

   

Ա

     

2
2.1

Օժանդակ սարքավորումներ (կապի միջոցներ, համակարգիչներ,
կազմտեխնիկա և այլն)

           

3
3.1

Տրանսպորտային միջոցներ և մեխանիզմներ

   

Բ

     

4
4.1

Շենքեր, շինություններ, կառույցներ

չի լրացվում

 

Գ

     

5
5.1

Բաց տարածքներ

չի լրացվում

 

Դ

     

*

  Ա - դրվածքային հզորությունը (արտադրողականությունը, թողունակությունը), գազատարների

  և ջերմատարների համար՝ երկարությունը և տրամագիծը

  Բ - անձնագրային հզորությունը

  Գ - օգտակար մակերեսը

  Դ - ընդհանուր մակերեսը

 

______________________
հայտատուի անունը, ազգանունը, պաշտոնը

_____________________

ստորագրությունը

 Կ.Տ.

 

 

Հավելված N 8
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր

 

լիցենզավորվող ընկերության բաժնետերերի եվ բաժնետոմսերի մասին

 

Տեղեկություններ բաժնետերերի մասին

Բաժնետեր (փայատեր)

Բաժնեմաս (փայաբաժին)
(դրամ)

(%-ով)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

Տեղեկություններ բաժնետոմսերի մասին

Թողարկման թուլատրված
բաժնետոմսեր

Արժեքը

Քանակությունը

1) շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսեր

 

 

2) հետ գնված բաժնետոմսեր

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

______________________
Հայտատուի անունը, ազգանունը, պաշտոնը

_____________________

ստորագրությունը

 Կ.Տ.

 

 

Հավելված N 9
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

__________________

(ընկերության անվանումը)

 

Տեղեկատվություն վարկերի կամ այլ փոխառությունների մասին

 

N

Վարկի կամ այլ փոխառության նպատակը

Վարկի կամ այլ փոխառության աղբյուրը (ֆինանսական կազմակերպության անվանումը)

Վարկի կամ այլ փոխառության ծավալը
(հազ. դրամ)

Վարկի կամ այլ փոխառության
մարման
ժամկետը

Վարկի կամ այլ փոխառության տարեկան տոկոսադրույքը
(%)

Կարճաժամկետ վարկեր

           
           
           
           
 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

     

Երկարաժամկետ վարկեր

           
           
           
           
 

ԸՆԴԱՄԵՆԸ

       

 

___ __________200__թ.

 

____________________________

(Ընկերության ղեկավարի անունը, ազգանունը)

 

____________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

Հավելված N 10
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման

(Հավելվածն ուժը կորցրել է 20.06.02 N 42-Ն)

 

 

Հավելված N 101
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման

 

Սույն կարգով սահմանվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիա ստանալու համար ֆինանսական երաշխիքների (այսուհետև՝ երաշխիք) հաշվարկման սկզբունքներն ու Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետև՝ հանձնաժողով) դրանց ներկայացման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Երաշխիք է համարվում սույն կարգին համապատասխան հաշվարկված և ձևակերպված որոշակի գումարը, որը ներկայացվում է էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտով հանձնաժողով դիմած անձի կողմից՝ ի վկայություն լիցենզիայի պայմանների պահպանման և կատարման պատրաստականության:

1.2 Լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում երաշխիքը մասնակիորեն կամ ամբողջությամբ` հանձնաժողովի որոշման հիման վրա, երաշխավորողը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

1.3 Երաշխավորող կարող է հանդիսանալ`

ա) Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկ, վարկային հաստատություն կամ ապահովագրական կազմակերպություն,

բ) լիցենզայի հայտով դիմած իրավաբանական անձը, եթե նա ունի հանձնաժողովի կողմից իրեն տրված գործունեության լիցենզիա, բացառությամբ նոր արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) լիցենզիայի:

(1.3 կետը խմբ. 08.11.05 N 168-Ն)

1.4 Երաշխավորողը տալիս է երաշխավորագիր, որում պարտադիր նշվում են`

ա) երաշխավորագրի գործողության ժամկետը, որը պետք է համապատասխանի լիցենզիայի գործողության ժամկետին,

բ) երաշխավորողի պարտավորությունը լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ հանձնաժողովի որոշման հիման վրա, երաշխիքն ամբողջությամբ կամ մասնակիորեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին:

1.5 Երաշխավորագիրը լիցենզիա ստանալու հայտի հետ միասին ներկայացվում է հանձնաժողով:

1.6 Սույն կարգով սահմանված երաշխիքը չի պահանջվում, եթե գործունեության լիցենզիա ստանալու համար անձը հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:

1.7 Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, կայացնում է որոշում կամ տալիս է գրավոր թույլտվություն՝ երաշխիքը լիցենզավորված անձին վերադարձնելու մասին:

 

2. ԵՐԱՇԽԻՔԻ ՉԱՓԸ

 

2.1 Երաշխիքի հաշվարկման բազա է սահմանվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի չափը:

2.2 Երաշխիքի մեծությունը պետք է հավասար լինի կառուցվող (վերականգնվող) արտադրական հզորության տեղակայվելիք հզորության (արտահայտված կիլովատներով) և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը:

 

3. ԵՐԱՇԽԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

3.1 Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

ա) հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայից զրկելու մասին,

բ) լիցենզիայի գործողության ժամկետում լիցենզավորված անձը չի ավարտել արտադրական հզորության կառուցման (վերականգնման) աշխատանքների իրականացումը և չի դիմել լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտով, կամ հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը:

3.2 Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

ա) հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին,

բ) հանձնաժողովը որոշում է ընդունել բնապահպանական և տեխնիկական փորձաքննություն անցած նախագծի հանձնաժողով ներկայացման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու մասին:

3.3 Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել երաշխիքի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե լիցենզավորված անձը պարբերաբար խախտում է հանձնաժողովի կողմից սահմանված ձևերին և կարգին համապատասխան տեղեկատվությունների և հաշվետվությունների հանձնաժողով ներկայացման ժամկետը:

3.4 Լիցենզավորված անձը, սույն կարգի 3.1, 3.2 և 3.3 կետերի համաձայն սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում, ներկայացնում է հանձնաժողով:

3.5 Սույն կարգի 3.2 և 3.3 կետերում սահմանված դեպքերում` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում, լիցենզավորված անձը հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 2.2 կետին համապատասխան հաշվարկված նոր երաշխիք:

 

4. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

4.1 Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքը սույն կարգով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի ու հանգամանքների, որոնք ստեղծվել են նրա կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են նրա գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

4.2 Լիցենզավորված անձը պարտավոր է սույն կարգի 4.1 կետում սահմանված դեպքերում անհապաղ տեղեկացնել հանձնաժողովին` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

(Հավելվածը լրաց., փոփ., խմբ.  30.01.02 N 32-Ն, խմբ. 08.11.05 N 168-Ն)

 

 

Հավելված N 11
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունվարի 30-ի N 4 որոշմամբ հաստատված կարգի

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

(փաստաթղթի կազմը և բովանդակությունը)

_______________________________________

Կառուցվող կամ վերականգնվող օբյեկտի անվանումը

 

1. Ներածություն

 

1.1 Արտադրական հզորության կառուցման կամ վերականգնման նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը:

1.2 Կառուցվող կամ վերականգնվող օբյեկտի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները:

1.3 Տեղեկություններ շինմոնտաժային ծառայությունների շուկայի, հիմնական սարքավորումներ արտադրողների (առաքողների) և դրանց արժեքների մասին:

 

2. Շուկայի ուսումնասիրություն

 

2.1 Արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները:

 

3. Հիմնական տեխնոլոգիական եվ տնտեսական լուծումներ

 

3.1 Արտադրության (ծառայության) տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը:

 

4. Օբյեկտի կառուցման (շինարարության) տարածքը

 

4.1 Օբյեկտի տեղաբաշխման հիմնավորումը:

4.2 Քարտեզագրական և այլ նյութեր, այդ թվում՝ կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը:

 

5. Հիմնական շինարարական լուծումներ

 

5.1 Օբյեկտի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը:

5.2 Կառուցման կամ վերականգնման ժամանակացույցը՝ ըստ փուլերի:

5.3 Նախնական լուծումներ օբյեկտի էներգամատակարարման (սնման), ջրամատակարարման, կոյուղու և այլնի վերաբերյալ:

 

6. Շրջակա միջավայրի վրա օբյեկտի ազդեցության գնահատումը

 

6.1 Օբյեկտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

6.2 Նախնական բնապահպանական լուծումներ:

 

7. Ներդրումների արդյունավետությունը

 

7.1 Կառուցման կամ վերականգնման աշխատանքների արժեքը բացված տեսքով։

7.2 Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները (հավելված 9)։

7.3 Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը։

7.4 Գործունեության հիմնական ցուցանիշների հնարավոր փոփոխությունը հաշվարկային ժամանակաշրջանում։

7.5 Ներդրումների ռիսկի գնահատականը։

7.6 Օբյեկտի նախագծման, կառուցման կամ վերականգնման և նախագծային հզորությամբ գործարկման ժամկետները։

7.7 Անհրաժեշտ այլ տեղեկատվություն։

 

________________________

Ընկերության անվանումը

________________________

Ընկերության ղեկավարի անունը, ազգանունը

 

________________________

Ընկերության ղեկավարի ստորագրությունը

 

____ _____________200__ թ.

 

Կ.Տ.

 

_____________

Սույն փաստաթղթին կցվում են արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործարար ծրագրի մշակման հիմքում դրված հիմնավորող փաստաթղթերը։

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան