Basic information
Number
N 429-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.03.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.04.01/7(486).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
10.03.2014
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
10.03.2014
Effective date
11.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մարտի 2014 թ.  

ք. Երևան

N 429-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի փետրվարի 20-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի մայիսի 19-ին (Կ-XX-000107), 2012 թվականի հունիսի 12-ին (Կ-ԲՕ-001708) և 2012 թվականի հուլիսի 20-ին (Կ-ԲՕ-001723) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Բեգլարյան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության անվամբ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան