«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 50610331
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
27 օգոստոսի 2010 թ. |
N 327-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի 2010 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրության 43-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմում փաստաթղթաշրջանառության ընթացքում յունիկոդ տառատեսակները կիրառելու նպատակով`
Որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2010 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» N 173-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «Փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև իրականացվում է յունիկոդ տառատեսակով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Մարզպետ |
Կ. Շահգալդյան |