Basic information
Number
N 295-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (20.02.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.04.01/7(486).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
19.02.2014
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
19.02.2014
Effective date
20.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 փետրվարի 2014 թ. 

ք. Երևան

N 295-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԱՐՄԴՈՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «ՖԱՐՄԴՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի փետրվարի 11-ին ներկայացված դիմումը,

 

Հրամայում եմ`

 

1. Վերաձևակերպել «ՖԱՐՄԴՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի հուլիսի 18-ին (Կ-XX-001064), 2011 թվականի հունիսի 29-ին (Կ-XX-001480), 2012 թվականի մայիսի 21-ին (Կ-ԴԳ-001588), 2011 թվականի հոկտեմբերի 27-ին (Կ-ԴԳ-001509), 2012 թվականի հոկտեմբերի 31-ին (Կ-ԴԳ-001621), 2013 թվականի մարտի 13-ին (Կ-ԴԳ-001641) տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման լիցենզիաները` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով ք. Երևան, Վ. Վաղարշյան 15/64:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation