Գլխավոր տեղեկություն
Համար
N 651-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2010-22.10.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2010 թվականի N 651-Ա

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

 1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումները համակարգված ու օպերատիվ ապահովելու նպատակով ստեղծել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը.

2) անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (համաձայնությամբ) ներկայացուցիչների.

3) մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրել տեղեկատվություն հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման, արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 17
Երևան

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
օգոստոսի 17-ի N 651-Ա
 որոշման

Կ Ա Զ Մ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Երիցյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Ս. Գալստյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Ա. Կիրակոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Ա. Հակոբյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

   

Ա. Ղուկասյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ռ. Սիմոնյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

   

Ս. Աֆյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Ա. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

   

Հ. Բաղմանյան

- ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ

   

Ս. Ամիրխանյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար

   

Մ. Երանոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան