ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2010 թվականի N 1118-Ն
ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1403-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հրդեհաշիջման աշխատանքներում օգնություն ցուցաբերելու նպատակով 2010 թվականի օգոստոսի 4-22-ը Ռուսաստանի Դաշնություն մեկնած Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների համար վառելիքաքսուքային նյութեր ձեռք բերելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1385000,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» հոդվածով):
2. Հաստատել Ռուսաստանի Դաշնությունում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները վառելիքաքսուքային նյութերով ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարի հաշվին կատարվող գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1118-Ն որոշման |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
Ապրանքների անվանումները |
Չափի միավորը |
Մեկ միավորի գինը |
Քանակը |
Ընդամենը՝ |
Գնման ձևը |
Պայմանագրի | |
կնքման ժամկետը |
կատարման ժամկետը | ||||||
Դիզելային վառելիք |
լիտր |
240.5 |
2,880.0 |
692.6 |
ՊՄ |
օգոստոս |
դեկտեմբեր |
Հեղուկ ATF |
լիտր |
2970 |
108 |
320.7 |
ՊՄ |
օգոստոս |
դեկտեմբեր |
Լիտոր-24 |
կգ |
550 |
126 |
69.3 |
ՊՄ |
օգոստոս |
դեկտեմբեր |
Դիզելային շարժիչի յուղ |
կգ |
1400 |
216 |
302.4 |
ՊՄ |
օգոստոս |
դեկտեմբեր |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|