«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2010 թ. |
թիվ 16-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև թիվ 3-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև թիվ 3-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 3-ԱՎՏՈ (տարեկան) «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 16-Ն որոշման |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի | |||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը | |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ |
տրանսպորտային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 5-ը | |
Ով է ներկայացնում _______________________________ (անվանումը) Փաստացի գործունեության հիմնական տեսակը ______________ _____________________________________ Գտնվելու վայրը ______________________________________ __________________________________ I I I I I (փոստային դասիչ) Մարզը _____________ Համայնքը _______________ Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» | ||
Չլրացնել ò | |||
ՏԳՏԴ I I I I I I Մարզը I I I Համայնքը I I I I | |||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
201____ թ. համար
1. Կազմակերպության (սեփական և այլ իրավունքներով շահագործվող) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը
Տողի համարը |
Կազմակերպության |
այդ թվում՝ |
Կազմակերպության |
Կարգագրում (նարյադում) գտնվելու ժամանակը, հազար ավտոմեքենա- ժամեր |
Ավտոմեքե-նաների վազք, ընդամենը հազար կմ |
այդ թվում՝ բեռով | ||
աշխա-տանքում |
պարա-պուրդում` |
պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում | ||||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
110 |
2. Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (սեփական և այլ իրավունքներով շահագործվող)
2.1. Ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)
Ավտոբուս-ներ ընդամենը (ներառյալ պատվի-րածները) |
այդ թվում՝ երթուղային ավտոբուսներ (3,5,6,7 սյունակների գումարը) |
Դրանցից՝ ըստ երթուղիների տեսակների | |||||||
Տողի համարը |
Չափի միավորը |
ներքաղա-քային |
դրանցից՝ մարզային կենտրոնում, հանրապե-տության մայրաքաղա-քում |
ներմար-զային |
միջմար-զային |
միջպե-տական | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ավտոբուսային երթուղիների քանակ (տարվա վերջին) |
210 |
միավոր |
X |
||||||
Ավտոբուսային երթուղիների երկարություն (տարվա վերջին) |
220 |
կմ |
X |
||||||
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը - ընդամենը (ամբողջական թվերով) (231, 232, 233 տողերի գումարը) |
230 |
ավտո-մեքենա-օրեր |
|||||||
այդ թվում՝ |
|||||||||
աշխատանքի մեջ |
231 |
- " - |
|||||||
պարապուրդում ` վերանորոգման և դրան սպասելու վիճակում |
232 |
- " - |
|||||||
պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում |
233 |
- " - |
|||||||
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայություն՝ հաշվարկված նրանց ուղևորատարողությամբ (ըստ նստատեղերի) |
240 |
հազար ավտո-մեքենա-նստա- տեղ- |
|||||||
Կարգագրում ավտոմեքենաների գտնվելու ժամանակը |
250 |
հազար ավտո-մեքենա-ժամեր |
|||||||
Ավտոմեքենաների վազքը - ընդամենը |
260 |
հազար կմ |
|||||||
դրանից՝ |
|||||||||
ուղևորներով |
261 |
հազար կմ |
X |
||||||
Ուղևորատար շարժակազմի վազքը, վերածված ըստ տեղատարողության (ամբողջական թվերով) |
270 |
հազար տեղ-կմ |
X |
5-րդ սյունակի 210 տողից ավտոբուսային երթուղիների քանակը գյուղական վայրերում, տարվա վերջին, միավոր (280)______________
5-րդ սյունակի 220 տողից ավտոբուսային երթուղիների երկարությունը գյուղական վայրերում, տարվա վերջին, կմ (290)______________
2.2. Մարդատար տաքսիների օգտագործումը և աշխատանքը
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող մեքենաների քանակը ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (2,3,4 սյունակների գում.) |
այդ թվում |
Կարգագրության մեջ (նարյադում) գտնվելու ժամանակը, հազար ավտոմեքենա -ժամեր |
Ավտոմեքենա-ների վազքը, ընդամենը, հազար կմ |
այդ թվում՝ վճարովի | |||
Տողի համարը |
աշխա-տանքում |
պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում |
պարապուր-դում `տեխ-նիկապես սարքին | ||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
310 |
Ներքաղաքային ավտոբուսային երթուղի ունեցող քաղաքների թիվը, տարվա վերջին (320) ______
Ներքաղաքային և միջմարզային երթուղիներում ավտոբուսներով սպասարկվող գյուղական բնակավայրերի թիվը, տարվա վերջին (330) ______
Ներքաղաքային մարդատար տաքսիներով սպասարկում ունեցող քաղաքների թիվը, տարվա վերջին (340) ______
3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրսգրումը
Տողի |
Առկայությունը |
Ընդունվել են ավտոմեքենաներ հաշվետու տարվա ընթացքում |
Դուրս են գրվել ավտոմեքենաներ հաշվետու տարվա ընթացքում |
Առկայությունը | |||
ընդամենը |
այդ թվում՝ նորերը |
ընդամենը |
այդ թվում ՝ խոտան-ման հետ կապված | ||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Բեռնատար ավտոմեքենաներ, ընդամենը |
410 |
||||||
Բոլոր տեսակի ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ), ընդամենը |
420 |
||||||
այդ թվում՝ |
|||||||
երթուղային ավտոբուսներ |
421 |
||||||
երթուղային միկրոավտոբուսներ |
422 |
||||||
420 տողից՝ |
|||||||
ԲՈԳԴԱՆ |
423 |
||||||
ՌԵՆՈ |
424 |
||||||
ԶՈՆԴԱ |
425 |
||||||
ՄԵՐՍԵԴԵՍ |
426 |
||||||
ՀՈՆԴԱՅԻ |
427 |
||||||
ՖՈՐԴ |
428 |
||||||
ԳԱԶԵԼ |
429 |
||||||
ՌԱՖ |
430 |
||||||
ԱՅԼ ՄԱԿՆԻՇԻ |
431 |
||||||
Թեթև մարդատար ավտոմեքենաներ - ընդամենը |
440 |
||||||
որից՝ |
|||||||
թեթև մարդատար տաքսիներ |
441 |
||||||
Պիկապներ |
450 |
||||||
Հատուկ մեքենաներ, ներառյալ հատուկ թեթև մարդատար ավտոմեքենաներ |
460 |
4. Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն
Տողի համարը |
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների), մարդ |
Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, | |
Ա |
Բ |
1 |
2 |
Հիմնական գործունեության անձնակազմը-ընդամենը |
510 |
||
այդ թվում՝ վարորդներ՝ |
511 |
||
ավտոբուսների (միկրոավտոբուսների) |
512 |
||
թեթև մարդատար տաքսիների |
513 |
||
Այլ գործունեության անձնակազմը |
520 |
Ղեկավար |
_________ |
_________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_________ (Ազգանուն, անուն) |
_________ |
______________ |
« __ » _______201___թ. |
Էլեկտրոնային փոստ |
_____@_______ |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 16-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
3. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:
4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
5. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպության շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը (բաժին 1), Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (բաժին 2), Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրսգրումը (բաժին 3), Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն (բաժին 4):
Օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
8. Ավտոբուս՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:
9. Միկրոավտոբուս՝ փոքր դասի՝ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:
10. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝ ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին:
11. Կանոնավոր երթուղի՝ ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:
12. Ներքաղաքային երթուղի՝ Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
13. Ներմարզային երթուղի՝ միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
14. Միջմարզային երթուղի՝ երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
15. Միջպետական երթուղի՝ պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
16. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110, սյունակ 1, տող 230, տող 310, սյունակ 1):
17. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյունակ 2, տող 231, տող 310, սյունակ 2) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե՝ ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:
Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:
Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա «ավտոմեքենա-օր աշխատանքում» ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը ետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:
18. Ավտոմեքենաների պարապուրդում՝ վերանորոգման և դրան սպասելու վիճակում՝ գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյունակ 3, տող 232, տող 310, սյունակ 3) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:
19. Ավտոմեքենա-օրերը պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում (տող 110, սյունակ 4, տող 233, տող 310, սյունակ 4) համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում՝ կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ:
Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է հավելված 2-ում:
20. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի (հազար ավտոմեքենա-տոննա-օրերով) (տող 110, սյունակ 5), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով: Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի օրինակը բերվում է հավելված 2-ում:
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում՝ երթուղային ավտոբուսներ) առկայությունը, ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում՝ երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:
21. Կարգագրում գտնվելու ժամանակը (տող 110, սյունակ 6, տող 250, տող 310, սյունակ 5) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:
22. Ավտոմեքենաների վազքը - ընդամենը (տող 110, սյունակ 7, տող 260, տող 310, սյունակ 6)՝ ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերի գումարը:
Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը:
Ուղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը՝ անկախ ուղևորների քանակից:
Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի):
Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը:
Ավտոմեքենաների վազքը - ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը:
Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով:
Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների և ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:
23. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
24. Բեռնատար ավտոմեքենաներ տողում (տող 410) լրացվում է բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:
25. Ավտոբուսներ - ընդամենը տողում (տող 420) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը` անկախ դրանց սարքինության վիճակից:
26. Երթուղային ավտոբուսներ (տող 421), երթուղային միկրոավտոբուսներ (տող 422) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:
27. Հիմնական գործունեությամբ զբաղված անձնակազմը ներառում է անմիջապես արտադրությունում կամ արտադրությանը սպասարկող գործունեությունում զբաղված աշխատողներին:
Տրանսպորտային կազմակերպություններում հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, բեռների և ուղևորների տեղափոխմամբ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղվածները, վերանորոգման արհեստանոցների աշխատողները (առանց նյութատեխնիկական մատակարարման), ճանապարհների շահագործմամբ, ճանապարհների, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմամբ զբաղվածները և այլն:
Ոչ հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող օժանդակ և օգնող տնտեսությունների աշխատողները, որոնց աշխատանքը կապված չէ բուն արտադրության (ծառայության սպասարկման) հետ, այլ ուղղված է տվյալ կազմակերպության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային-կոմունալ, մշակութային, կրթական, սանիտարական, բժշկական սպասարկմանը, ինչպես նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող գիտահետազոտական կազմակերպությունների, մատակարարման բաժինների, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպությունների աշխատողները: Աշխատանքի գծով վիճակագրական հաշվետվություններում ոչ հիմնական գործունեության անձնակազմը ցույց է տրվում հիմնական գործունեության անձնակազմից զատ և տնտեսական գործունեության համապատասխան ոլորտում:
510 տողի առաջին սյունակում լրացվում է հիմնական գործունեության անձնակազմի աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների), որը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:
28. Հաշվետվության տող 511 և 512, 513, սյունակ 1-ում լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ուղևորատար ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների վարորդների թվաքանակները:
29. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ցուցանիշը ներառում է ինչպես հիմնական գործունեության անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարած աշխատանքների դիմաց հաշվարկած աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրներից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները (ամենամյա արձակուրդ, տոն օրեր և այլն) (տող 510-513, սյունակ 2):
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Օրինակ 1. Հաշվարկ ավտոմեքենա-օրերի առկայության.
Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`
2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,
1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը,
1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,
1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը,
1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի՝
Ավտոմեքենաների մակնիշները |
Ավտոմեքե-նաների |
Ավտոմեքենա- |
այդ թվում՝ | ||
աշխատան-քում |
վերանո-րոգման և դրան սպասելու վիճակում |
պարապուրդում տեխնիկապես սարքին վիճակում | |||
ԳԱԶ-53Ա |
2 |
730 |
480 |
100 |
150 |
ՄԱԶ-500 |
1 |
90 |
54 |
- |
36 |
ԶԻԼ-151 |
1 |
275 |
160 |
50 |
65 |
ԿՐԱԶ-257 |
1 |
184 |
110 |
25 |
49 |
Ընդամենը |
5 |
1279 |
804 |
175 |
300 |
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը - ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշների հանրագումարին: Բերված օրինակում՝
804 + 175 + 300 = 1279 ավտոմեքենա-օրեր:
Օրինակ 2. Հաշվարկ` ավտոմեքենաների առկայությունը, ըստ դրանց բեռնատարողության.
Վերը նշված օրինակում, ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը), հաշվետու տարում կազմում է.
Ավտոմեքենաների տեսակները |
Բեռնատա-րողությունը տոննա |
Տնտեսությունում գտնվող ավտոմեքենա-օրեր |
Տնտեսությունում ավտոմեքենա |
ԳԱԶ-53 Ա |
2,5 |
730 |
1825 |
ՄԱԶ-500 |
7,5 |
90 |
675 |
ԿՐԱԶ-257 |
12,0 |
184 |
2208 |
ԶԻԼ-151 |
4,5 |
275 |
1237,5 |
Ընդամենը |
- |
- |
5945,5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.10.2013, թիվ 20-Ն | 01.01.2014, թիվ 16-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|