ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2010 թվականի N 925-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Հ-46 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ Մ2-ՀԱԼԻՁՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի հուլիսի 7-ին (արձանագրություն N 06/10) հաստատված ազգային բաց մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները՝ ըստ պայմանագրերի`
1) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Գորիսի ՃՇՇ» բաց բաժնետիրական ընկերությունը՝ 717,738,351 դրամ պայմանագրային արժեքով (պայմանագիր CW-NCB-1AF2/2010 «Մ2-Հալիձոր կմ 0+000-կմ6+145 ճանապարհահատվածի (Մ2-Շինուհայր հատված) վերականգնման շինարարական աշխատանքներ»).
2) «Ոսմար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ 520,604,159 դրամ պայմանագրային արժեքով (պայմանագիր CW-NCB-2AF2/2010 «Մ2-Հալիձոր կմ6+146-կմ8+400 ճանապարհահատվածի (Շինուհայր գյուղի տարանցիկ հատված) վերականգնման շինարարական աշխատանքներ»).
3) «Զանգեզուրտրանսշին» բաց բաժնետիրական ընկերությունը՝ 741,804,570 դրամ պայմանագրային արժեքով (պայմանագիր CW-NCB-3AF2/2010 «Մ2-Հալիձոր կմ8+400-կմ11+975 ճանապարհահատվածի (Շինուհայր-Հալիձոր հատված) վերականգնման շինարարական աշխատանքներ»):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հուլիսի 28 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|