ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2010 թվականի N 919-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 611-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի «Բրենդիի համար առանձին ապրանքային անվանում սահմանելու մասին» N 611-Ն որոշման 1-ին կետը «որպես» բառից հետո լրացնել «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխում նախատեսված կարգով արտադրվող» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մայիսի 27-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|