Basic information
Number
թիվ 40-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.02.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.04.01/7(486).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
25.02.2014
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
27.02.2014
Effective date
27.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 փետրվարի 2014 թ.

թիվ 40-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 758) ԹԻՎ 14 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի փետրվարի 19-ի թիվ 7 արձանագրություն) և քննարկելով «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2014 թվականի հունվարի 30-ին, 2014 թվականի փետրվարի 10-ին և 2014 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 758) թիվ 14 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Ավան, Հ. Հովհաննիսյան թաղ., հ. 24/7 առևտրի սրահ հասցեում գործունեություն իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. փետրվարի 27

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation