ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2010 թվականի N 1095-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 813-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի «Անդրանիկ Բաղդասարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 813-Ա որոշման 1-ին կետում «2012 թվականի աշնանային զորակոչը» բառերը փոխարինել «2013 թվականի գարնանային զորակոչը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2010 թ. սեպտեմբերի 1 Երևան |