ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 օգոստոսի 2010 թ. |
թիվ 193-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 3-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի հուլիսի 28-ի թիվ 32 արձանագրություն) և «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի հուլիսի 2-ի և 2010 թվականի հուլիսի 27-ի դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Տրամադրել «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա (հասցե` ք. Երևան, Կոմիտասի պող. 58 շենքի 54, 57, 60 տարածք)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
2010 թ. օգոստոսի 5 ք. Երևան |
|