Գլխավոր տեղեկություն
Համար
N 1083-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1083-Ա

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1117-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու և ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 1117-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «նախարարության արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը փոխարինել «նախարարությանը» բառով.

2) որոշման 3-րդ կետում «նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին» բառերը փոխարինել «նախարարին» բառով:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) երկամսյա ժամկետում հաստատել «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ապահովել դրա պետական գրանցումը.

2) մեկամսյա ժամկետում ապահովել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության՝ սույն որոշման 2-րդ կետից բխող փոփոխությունների կատարումը և ապահովել դրանց պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 2

Երևան