Գլխավոր տեղեկություն
Համար
N 1082-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.07/49(783) Հոդ.993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1082-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-Ն որոշման հավելվածի 124-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Շրվենանցի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 493-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը «Խոտանանի» բառից առաջ լրացնել «Վերին» բառով:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չանվանակոչված հանրակրթական ուսումնական հաստատությունները վերանվանվում են այն համայնքի կամ համայնքի բնակավայրի` «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված անվամբ, որի սահմաններում գործում է տվյալ ուսումնական հաստատությունը: Տվյալ համայնքում կամ համայնքի բնակավայրում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չանվանակոչված մեկից ավելի հանրակրթական ուսումնական հաստատությունների առկայության դեպքում դրանք նաև համարակալվում են:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետից բխող վերանվանումների կատարումը, հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխությունների պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 31
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան