Գլխավոր տեղեկություն
Համար
N 920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.04/36(770) Հոդ.891
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2010 թվականի N 920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1184-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների և խմբակների կազմակերպում.

գ) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.

դ) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.

ե) հրատարակչական գործունեության իրականացում և դրա արդյունքների իրացում.

զ) սովորողների և ակադեմիայի անձնակազմի համար հանրային սննդի կազմակերպում:».

2) որոշման 2-րդ կետով հաստատված` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`

ա. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ակադեմիան իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների և խմբակների կազմակերպում.

գ) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.

դ) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.

ե) հրատարակչական գործունեության իրականացում և դրա արդյունքների իրացում.

զ) սովորողների և ակադեմիայի անձնակազմի համար հանրային սննդի կազմակերպում:»,

բ. 21-րդ կետի «ա» ենթակետում «դրա» բառը փոխարինել «ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքի, դրանց» բառերով,

գ. ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետի «գ», «դ», «է» ենթակետերը,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին, 22.2-րդ, 22.3-րդ, 22.4-րդ և 22.5-րդ կետերով.

«22.1. Ակադեմիայի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) լուծում է ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:

22.2. Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

22.3. Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ակադեմիայի պետը (գիտական խորհրդի նախագահ), ակադեմիայի պետի տեղակալները, ֆակուլտետների պետերը, ամբիոնների պետերը, ուսումնական և գիտական այլ ստորաբաժանումների պետերը, ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ընտրովի անդամներ, որոնք ընտրվում են գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն: Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 50-ը: Ի պաշտոնե նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների 50 տոկոսը: Գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը կազմում են ակադեմիայի սովորողները:

22.4. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

22.5. Գիտական խորհուրդը՝

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) առաջարկություն է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ.

գ) մշակում է ակադեմիայի սովորողների ավարտական որակավորման պայմանները, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի, հայցորդության կանոնները.

դ) ակադեմիայի պետին ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետների, ամբիոնների, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ.

ե) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին առաջարկություններ է ներկայացնում հեռակա և վճարովի (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) ուսուցման տեղերի թիվը, պետական պատվերով սահմանված տեղերի թվից դուրս, սահմանելու վերաբերյալ.

զ) քննարկում է ակադեմիայի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում զեկույցներ գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների վերաբերյալ.

է) ակադեմիայի պետին է ներկայացնում մասնագիտությունների և մասնագիտացումների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.

ը) ակադեմիայի գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձանց սահմանված կարգով պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ է շնորհում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը.

թ) սահմանված կարգով հաստատում է ակադեմիայի ասպիրանտների և հայցորդների գիտական ղեկավարների թեկնածությունները և ատենախոսությունների թեմաները.

ժ) քննարկում և մշակում է ակադեմիայի միջբուհական համագործակցության ծրագրերը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» N 1184-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Առկա ուսուցման դիմորդների տարիքը հաշվարկվում է ընդունելության տարվա oգոստոսի 31-ի դրությամբ, իսկ հեռակա ուսուցման դիմորդների տարիքը և ծառայության մեկ տարվա ստաժը հաշվարկվում է ընդունելության տարվա սեպտեմբերի 31-ի դրությամբ:».

2) 9-րդ կետի «դ» ենթակետից հանել «կամ զինակոչիկի կցագրման վկայական, բացառությամբ 16 տարին չլրացած` միջնակարգ կրթությամբ դիմորդների» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի «գ» ենթակետը.

4) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները:».

5) 165-րդ կետից հանել «` հաստատելով ատենախոսության թեման և գիտական ղեկավարին» բառերը.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 165.1-ին կետով.

«165.1. Ակադեմիայի խորհուրդը քննարկում է հայցորդի ատենախոսության թեման, գիտական ղեկավարի թեկնածությունը և ներկայացնում գիտական խորհուրդ` հաստատման:».

7) 167-րդ կետից հանել «և ատենախոսության թեման» բառերը.

8) 167-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անհրաժեշտության դեպքում, գիտական խորհրդի երաշխավորությամբ, հայցորդի ատենախոսության թեման հաստատում է ԲՈՀ-ի կողմից արտոնված այլ հաստատության գիտական խորհուրդը:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 26
Երևան