ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2010 թվականի N 915-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սառնաղբյուրի գյուղական համայնքի ղեկավար Կամո Նահապետյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սառնաղբյուրի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի երրորդ եռամսյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 864742.0 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 234042.0 դրամ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի N 36 ընտրատարածքային և Սառնաղբյուրի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 915-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. |
Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ |
120,000 |
այդ թվում` |
||
1) հանձնաժողովի նախագահի |
60,000 | |
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի |
30,000 | |
3) հանձնաժողովի քարտուղարի |
30,000 | |
2. |
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ |
30,000 |
| ||
Ընդամենը |
150000.00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 915-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. |
Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ |
270000 |
այդ թվում` |
||
1) հանձնաժողովի նախագահի |
60000 | |
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի |
30000 | |
3) հանձնաժողովի քարտուղարի |
30000 | |
4) հանձնաժողովի անդամների (5 անդամ x 30000 դրամ) |
150000 | |
2. |
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ |
72500 |
3. |
Տրանսպորտային նյութեր |
5000 |
4. |
Կապի ծառայություններ |
1000 |
5. |
Գրասենյակային նյութեր և հագուստ |
3000 |
| ||
ընդամենը |
351500.00 | |
|
||
2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (2x351500) |
703000.00 | |
|
||
Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն (2280 ընտրող + 2280 x 0.03) x 5 դրամ) |
11742.00 | |
| ||
Ընդամենը |
714742.00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 915-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. |
Գրասենյակային նյութեր և հագուստ (ընտրողների ցուցակներ, 2280 ընտրող x 3.9 դրամ) |
8892.00 |
2. |
Կապի ծառայություններ (ընտրողների ծանուցագրեր, 2280 ընտրող x 98.75 դրամ) |
225150.00 |
| ||
Ընդամենը |
234042.00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|