«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 հուլիսի 2010 թ. |
թիվ 163-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2010 թվականի օգոստոսի 30-ից շրջանառության մեջ դնել «Ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Մարիո Կեմպես» արծաթե հուշադրամը:
2. 2010 թվականի սեպտեմբերի 27-ից շրջանառության մեջ դնել «Աշխարհի նկարիչները» հուշադրամների շարքից «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե հուշադրամը:
3. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որը հուշադրամների ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. հուլիսի 22 ք. Երևան |
|
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հուլիսի 20-ի թիվ 163-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. «Մարիո Կեմպես» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ֆուտբոլի արքաները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Մարիո Կեմպես» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրության միջև ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը «2010»:
Հուշադրամի դարձերեսին Արգենտինայի ազգային դրոշի գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ միասին ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Մարիո Կեմպեսի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Մարիո Կեմպեսի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «MARIO KEMPES» գրառումը:
Հուշադրամը` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ռոբերտ Կոտովիչը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը և հարգը | արծաթ, 9250 ± 50 |
Զանգվածը | 28,28 ± 0,25 գ |
Տրամագիծը | 38,61 + 0,15 մմ |
Ձևը | կլոր |
Որակը | պրուֆ` տամպոտպագրությամբ |
Դրամաշուրթը | հարթ |
Տպաքանակը | մինչև 20000 հատ |
1.1 «Մարիո Կեմպես» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
2. «Թեոդոր Աքսենտովիչ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի վերևի հատվածում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ձախ հատվածում` «REPՍBLIC OF ARMENIA» մակագրություններն են: ՀՀ զինանշանն ու հուշադրամի թողարկման տարեթիվը` «2010», աջ կողմում են, իսկ ներքևում հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 100 ԴՐԱՄ»: Կենտրոնում պատկերված է կնոջ դիմանկար:
Հուշադրամի դարձերեսին Աքսենտովիչի դիմանկարն է և նրա կտավից մի հատված` Աքսենտովիչի ստորագրությամբ: Վերևի և ներքևի հատվածներում «TEODOR AXENTOWICZ» մակագրությունն է և նրա ծննդյան և մահվան տարեթվերը:
Հուշադրամը` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ուրսուլա Վալեժակը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը և հարգը | արծաթ, 9250 ± 50 |
Զանգվածը | 28,28 ± 0,25 գ |
Չափերը | 40,0 x 28,0 մմ |
Ձևը | ուղղանկյուն |
Որակը | պրուֆ` տամպոտպագրությամբ |
Դրամաշուրթը | հարթ |
Տպաքանակը | մինչև 4000 հատ |
2.1 «Թեոդոր Աքսենտովիչ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|