Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.02/18(370) Հոդ.193
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.06.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունիսի 2010 թ.

թիվ 138-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 16-ի «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման կարգը» հաստատելու մասին թիվ 422-Ն որոշմամբ հաստատված «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 2.1-րդ կետի «ա» ենթակետը «հավելված 1-ով սահմանված ձևով,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Հիմնադրամի եռամսյակային «Հաշվապահական հաշվեկշիռը» և «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,»» բառերով:

2) Կարգի 2.1-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը:»:

3) Կարգի 2.2-րդ կետում «2.1-րդ կետում» բառերը փոխարինել «2.1-րդ կետի «ա» ենթակետում» բառերով, իսկ «տասը» բառը փոխարինել «քսանհինգ» բառով:

4) Կարգի 2.3-րդ կետում «2.1-րդ կետում» բառերը փոխարինել «2.1-րդ կետի «ա» ենթակետում» բառերով:

5) 2.4-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմնադրամը, սույն կարգի 2.1-րդ կետի «բ» ենթակետում նշված ամենամյա անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը և ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները, հաստատված Հիմնադրամի կնիքով և Հիմնադրամի տնօրենի ստորագրությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունները հաստատելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում:»:

6) Կարգի 3.2-րդ կետում «տասնօրյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով:

7) Կարգի 3.4-րդ կետում «Օրենքով սահմանված հատուցման դեպք տեղի ունենալու հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված հատուցման դեպք տեղի ունենալու դեպքում նույն օրվա ընթացքում» բառերով, իսկ «Կենտրոնական բանկի սահմանած պաշտոնական փոխարժեքների» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքների» բառերով:

8) Կարգը լրացնել նոր 3.4.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«3.4.1. Օրենքով սահմանված հատուցման դեպք տեղի ունենալու դեպքում Կենտրոնական բանկը գրություն է ուղարկում Հիմնադրամին, որով Հիմնադրամի ներկայացուցիչը հրավիրվում է Կենտրոնական բանկ` հատուցման դեպքին հաջորդող 10 օրվա ընթացքում: Հիմնադրամի ներկայացուցչին են հանձնվում հատուցման դեպքի օրվա դրությամբ անվճարունակ բանկի ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազաները, Կենտրոնական բանկ ներկայացված հատուցման դեպքի օրվան նախորդող վերջին երկու ամիսների վերջին աշխատանքային օրերի դրությամբ տվյալ բանկի ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազաները (առկայության դեպքում), ինչպես նաև, առկայության դեպքում, տվյալ բանկում վերջին ստուգման ընթացքում բացված և ստուգված ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազաները: Սույն կարգում նշված «բազա» տերմինը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման վերաբերյալ կարգում» նշված «ամբողջական տվյալների բազա» տերմինի նշանակությանը: Սույն կետում նշված բազաները Հիմնադրամի ներկայացուցչին են հանձնվում էլեկտրոնային տարբերակով` ապակոդավորված Էքս Էմ Էլ /XML/ ֆայլերով: Հիմնադրամի ներկայացուցչի ներկայությամբ տեղում բացվում են ապակոդավորված Էքս Էմ Էլ /XML/ ֆայլերը` վերջիններիս աշխատունակությունը և ֆայլերում արտացոլված տվյալների ամսաթվերը ստուգելու նպատակով, որից հետո ներկայացուցիչն իր ստորագրությամբ հավաստում է ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազաների ստացման փաստը՝ նշելով ստացման ժամը, օրը, ամիսը և տարեթիվը, ինչպես նաև` ստացված Էքս Էմ Էլ /XML/ ֆայլերի քանակը և դրանցում արտացոլված ավանդների ու ավանդատուների վերաբերյալ տվյալների ամսաթվերը:»:

9) Կարգի հավելված 1-ից հանել «Տեղեկանքում ներառված են Հիմնադրամի հաշվապահական փաստաթղթերում արտացոլված տվյալները» բառերը:

10) Կարգի հավելված 1-ի Աղյուսակ 1-ի առաջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1

Հիմնադրամի միջոցները հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

 
 

- որից մասհանումներ գործառնական, վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նպատակներով

 

11) Կարգի հավելված 1-ի Աղյուսակ 1-ի 5-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

5

Գործառնական, վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների գծով կատարված վճարներ

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. հունիսի 23

ք. Երևան