Գլխավոր տեղեկություն
Համար
N 604-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.09.2010-13.10.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.714
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2009 թվականի N 604-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց Երևան քաղաքին համարել փոխանցված (հանձնված)`

1) «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում այդ պահին հաշվառված (հիմնարկին ամրացված) գույքը` ներառյալ Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը` Երևանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող շենքը, այդ թվում` անշարժ գույքի համար առանձնացված հողամասերը.

2) Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրի լիազորությունները և դրանց ամրացված գույքը, այդ թվում` անշարժ գույքի համար առանձնացված հողամասերը` համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական մասնակցությամբ մի շարք առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասը` համաձայն N 2 հավելվածի.

4) Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` սույն կետի 1-ին ենթակետում չներառված` պետական սեփականություն հանդիսացող փողոցները, հրապարակները, տրանսպորտային հանգույցները, հետիոտնի անցումները, այգիները, պուրակները, հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված հուշարձանների), արձանները, կիսանդրիները, ջրավազանները, արտաքին լուսավորության ցանցը (այդ թվում` հենասյուները), կամուրջները և այլ ենթակառուցվածքներ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման համաձայն պետական գրանցման ենթակա` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների կառուցապատման մակերեսի չափերով հողամասերը։

(1-ին կետը խմբ. 23.07.09 N 835-Ն)

2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` Երևանի քաղաքապետարանի ենթակայության` սույն որոշման N 1 հավելվածում չներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցել Երևանի ընտրված քաղաքապետին։

3. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների։

4. Սահմանել, որ Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը։

5. Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության` սույն որոշման N 1 հավելվածի ցանկում չընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը ենթակա է հանձնման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։

5.1. «Ժամանակակից արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդը փոխանցել Երևան քաղաքին` անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով:

(5.1 կետը լրաց. 23.07.09 N 835-Ն)

5.2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Երևանի քաղաքապետի հետ կնքել «Ժամանակակից արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդը Երևանի քաղաքային համայնքին անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին պայմանագիր:

(5.2 կետը լրաց. 23.07.09 N 835-Ն)

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Երևան քաղաքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցված (հանձնված) գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներում և գրանցման թերթիկներում, ըստ ներկայացման, կատարել համապատասխան փոփոխություններ:

(5.3 կետը լրաց. 23.07.09 N 835-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 6

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 604-Ն որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՄՆԱԴՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ

 

NN
ը/կ

Անշարժ գույքի անվանումը

Ամրացված անշարժ գույքը

Ամրացված այլ գույք

գտնվելու վայրը

մակերեսը

շահա-գործման տարեթիվը

սկզբնական արժեքը (հազ. դրամ)

հաշվե-կշռային արժեքը (հազ. դրամ)

տեսակը

քանակը

չափի միավորը

սկզբնական արժեքը (հազ. դրամ)

հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)

այլ նշումներ (սեփականության իրավունքի գրանցման վկայական)

շենք-շինություն քառ. մ)

շենք- շինության համար առանձ-նացված հողամաս(հա)

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

1.

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ

2.

«Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Չայկովսկու 27

3890.1

0.289657

1975 թ.

775.2

465.076

_

_

_

_

_

2570338/ 05.05. 2008 թ.

31.7

23

3.

«Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Բագրատունյաց 8ա

3527.8

0.333165

1974 թ.

14.888

9.633

951557/ 16.05.2003 թ.

4.

«Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Մամիկոնյանց 34բ

2024.5

0.2109

1961 թ.

8327

1199.55

077503/ 30.11.1998 թ. վերագրանցված` 2008 թ.

5.

«Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Ռոստովյան 23

1259.8

0.12598

1963 թ.

6.421

2.887

*

6.

«Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Նորքի 5-րդ փող., 29

594.1

0.12466

1955 թ.

100000

90000

2481440/ 10.12.2007 թ.

7.

«Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Ավանեսովի 10

874.7

0.04993

1970 թ.

1.2

0.0

0116096/ 28.03.2000 թ. վերագրանցված` 2008 թ.

8.

«Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Նոր Նորքի
2-րդ մշ, Գայի 17

1389.4

0.042

1975 թ.

12993.8

7404.8

2163429/ 19.12.2006 թ.

9.

«Թիվ 2 մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Կոմիտասի 37

666.2

 

1984 թ.

0.8

0.0

*

10.

«Ա. Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Մոսկովյան 3

3000.0

0.2713

1969 թ.

9.2

4.653

*

11.

«Կարեն Դեմիրճյանի թանգարան» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Ղ. Փարպեցու 7

550.4

0,0968,75

1932 թ.

48399.9

38509.5

թանգա-րանային ֆոնդ

5899

հատ

2571556/ 18.12.2006 թ.

12.

«Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Իսահակյան 28

4441

1968 թ.

2328.6

238.1

504635/ 13.09.2002 թ.

քաղ. Երևան,
Աղբյուր Սերոբի 1

133.9

թատրոն. հանձնված` 1998 թ.

0.978

0.43

2545746/ 01.10.2008 թ.

13.

«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Մոսկովյան 3

2021

1938 թ.

14.745

12.534

1626147/ 06.09.2005 թ. վերագրանցված` 2008 թ.

14.

«Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Մ. Խորենացու 18

453.7

0.038523

2004 թ.

16716

13372.8

*

15.

«Երևանի կենդանաբանական այգի» ՊՈԱԿ-ի վարչական շենք

քաղ. Երևան,
Մյասնիկյան 20

243.6

32

1941 թ.

13.807

10.194

կենդա-նիներ

3120

գլուխ

38613

38612.7

2537562/ 08.09.2008 թ.

«Երևանի կենդանա-բանական այգի» ՊՈԱԿ-ի շինություններ

6690.9

1941-2000 թթ.

3.9

0.574

*

16.

«Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Մոսկովյան 3

1000

1938 թ.

22156.7

0.0

*

17.

«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Արգիշտիի 1

3104

2005 թ.

628.9

628.9

թանգա-րանային ֆոնդ

88831

հատ

*

18.

«Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ

*

19.

«Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ

*

20.

«Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ

*

21.

«Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Դրոյի 4ա

1810.64

0,1458,75

1971 թ.

305420.3

*

22.

«Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, «Կիլիկիա» մարզահամալիր

1708,1/ 114,0

1970 թ.

14328.0

775.0

*

23.

«Հանդբոլի մասնագիտացված և այլ խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ

*

24.

«Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ

*

25.

«Ժամանակակից արվեստի թանգարան» ՊՈԱԿ

*

26.

«Պատմահնագիտական թանգարան» ՊՈԱԿ

թանգա-րանային ֆոնդ

1550

հատ

*

27.

«Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Ամիրյան 2

3408.2

0.13473

1935 թ.

308

924

գրադա-րանային ֆոնդ

630997

կտոր

82448

82448.4

*

28.

«Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ

 

*

29.

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ

*

30.

«Երևան» փողային նվագախումբ» ՊՈԱԿ

*

31.

«Երևանի Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ

*

32.

«Էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց–թանգարան» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Էրեբունու 37

*

 

(Հավելվածը փոփ. 23.07.09 N 835-Ն, խմբ. 19.08.10 N 1047-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 604-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ

 

հ/հ

Կազմակերպության անվանումը

Հասցեն

Պետական
բաժնեմաս-
նակցության
չափը
(%)

Կանոնադրական
կապիտալի չափը
(դրամ)

Բաժնետոմսերի
քանակը
(հատ)

Սեփական կապիտալի
չափը (հազ.դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

«Երևաննախագիծ» ՊՓԲԸ

Փ. Բուզանդի 1/3

100

18305300

183053

103595

2.

«Քաղաքաշինություն» ՊՓԲԸ

Փ. Բուզանդի 1/3

100

1000000

40

53323

3.

«Նոր բարեկարգում» ՊՓԲԸ

Փ. Բուզանդի 1/3

100

100000

20

2055

4.

Ջրային կառույցների ՊՓԲԸ

Բաղրամյան 60

100

141390

3

29218.0

5.

«Երքաղլույս» ՊՓԲԸ

Մասիսի 102

100

36384000

32

118176.0

6.

«Գերատեսչական շենքերի
պահպանման և շահագործման»
ՊՓԲԸ

Արգիշտի 1

100

6182115

1123

20568.0

7.

«Բնակչության հատուկ սպասարկման» ՊՓԲԸ

Արշակունյաց 18

100

3687000

133

169769.0

8. 

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

Չարենցի 1

100

100000

10

-5910

9.

«Մայրաքաղաք-Երևան» ՓԲԸ

Արգիշտի 1

100

100000

10

2676.0

10.

«Հայ-Արտ» Մշակութային կենտրոն ՓԲԸ

Մաշտոցի 7ա

100

100000

5

28814.0

11.

«Ձևավորում» ՊՓԲԸ

Արգիշտի 1

100

120000

20

121.0

12.

«Հողի և ունեցվածքի գործառնությունների» ՊՓԲԸ

Մ. Խորենացի 20ա

100

103000

103

14912.0

13.

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ

Հ.Ներսիսյան 7

100

233334000

38889

499422.0

14.

«Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ

Սևակի 5

100

1107190000

110719

1392743.0

15.

«Նոր-Արաբկիր» ԱԿ ԴՓԲԸ

Հր. Քոչարի 21

100

14620

1462

52270.0

16.

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ

Արտաշիսյան 46ա

100

90183000

30061

217327.0

17.

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ

Չնքուշի 4

100

43040000

10760

125354.0

18.

«Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ԱՊՓԲԸ

Ա. Արմենակյան 13

100

104930000

10493

429280.0

19.

«Շտապբուժօգնություն» ԱՊՓԲԸ

Թևոսյան 5

100

235625260

31564

274164.0

20.

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ԱՊՓԲԸ

Ռուբինյանց 7

100

106120000

10612

122490.0

21.

«Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ԱՊՓԲԸ

Մամիկոնյաց 29

100

900000

90

2114.0

22.

«Թիվ 4 ԲՍՄ» ԱՊՓԲԸ

Բագրատունյաց 58

100

3300300

380

3200.0

23.

«Թիվ 5 ԲՍՄ» ԱՊՓԲԸ

Ջրվեժ, Մայակ թաղամաս

100

120000

12

-379.0

24.

«Թիվ 1 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Լեոյի 17

100

2550020

335

2023.0

25.

«Թիվ 4 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Մոսկովյան 13

100

12459520

4867

16214.0

26.

«Թիվ 5 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Նորք. Հովսեփյան 8

100

15151104

9864

20321.0

27.

«Թիվ 7 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Կիլիկիա, Կոնյակի գործարանի 4

100

600250

350

804.0

28.

«Թիվ 8 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Բաղրամյան 51ա

100

43199367

7247

44980.0

29.

«Թիվ 12 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Խուդյակով փող.

100

48248224

12014

49309.0

30.

«Թիվ 13 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Ն.Շենգավիթ 9 փող. 32 շ

100

10885875

1365

23214.0

31.

«Թիվ 15 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Սեբաստիայի 9

100

9036951

2233

56915.0

32.

«Թիվ 17 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Տիգրան Մեծի 36ա

100

20425240

2440

26665.0

33.

«Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Անդրանիկի 2ա

100

21490000

2149

83050.0

34.

«Թիվ 20 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Դավթաշենի 4-րդ թաղ.

100

94625340

12405

73749.0

35.

«Թիվ 22 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Նոր-Նորքի 9-րդ զանգվ. 103շ

100

6510000

651

22661.0

36.

«Նորագավիթ» ԱՊՓԲԸ

Նորագավիթ 8փ, 10շ

100

620000

62

4706.0

37.

«Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Զ. Անդրանիկի 2

100

660114

126

8751.0

38.

«Երևանտրանս» ՓԲԸ

Թևոսյան 5

100

285448275

129455

439983.0

39.

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ

Թևոսյան 12

100

1271170000

127117

37977.0

40.

«Ավտոբուս» ՓԲԸ

Շիրակի 9

100

6480000

648

97075

41.

«Երևան-Ավիա» ՍՊԸ

Փ.Բուզանդի 1/3

41

451000

-

1785000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.04.2013, N 391-Ն 12.05.2013, N 604-Ն
01.09.2011, N 1376-Ն 13.10.2011, N 604-Ն
19.08.2010, N 1047-Ն 02.09.2010, N 604-Ն
23.07.2009, N 835-Ն 06.08.2009, N 604-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան