Գլխավոր տեղեկություն
Համար
N 1013-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2010-05.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.01/42(776) Հոդ.947
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2010 թվականի N 1013-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 3 հավելվածի, իսկ N 17 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 55-րդ կետին համապատասխան հաստատել`

1) «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի իրականացման նպատակով Երևան քաղաքում հատկացնել համապատասխան տարածք:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2010 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 12-ի N 1013-Ն որոշման

 

«ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայ ժողովրդի նվիրյալների շարքում իրենց ուրույն տեղն ունեն հայ բարերարները: Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ ազգի երախտավորները, իրականացնելով համազգային նշանակություն ունեցող բարեգործական, բարեսիրական ծրագրեր, ոչ միայն հոգացել են ժողովրդի կենսական կարիքները, աջակցել ազգի ֆիզիկական գոյատևմանը, այլև նպաստել են հայապահպանությանը, հայ մշակույթի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու ներկայացմանը:

2. Հայ բարերարներն իրենց գործունեությամբ մասնակցել են հայոց պատմության կերտմանը, անկախ պետականության ստեղծմանը, կայացմանն ու ազգապահպանությանը: Հավերժ դրվատանքի է արժանի նրանց հայրենանվեր գործունեությունը:

3. Բարերարներից շատերն անգամ հետմահու ծառայել են ազգին` իրենց առաքելությունը ժառանգելով հետագա սերունդներին: Սակայն հետագա սերունդներն ինչպես հարկն է չեն ճանաչել, գնահատել և մեծարել բարերարներին: Այսօր էլ չկա ամբողջական պատկերացում ազգի բարերարների կողմից իրականացված ծրագրերի, նրանց ազգանվեր գործերի մասին, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել անգնահատելի ազգային արժեքներ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի նպատակն է`

1) նպաստել ազգային, հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու պաշտպանությանը.

2) հանրահռչակել համազգային նշանակություն ունեցող, մեծածավալ բարեգործական ծրագրեր իրականացրած մեր ժողովրդի նվիրյալ զավակների գործունեությունը.

3) գնահատել հայ մեծ բարերարների գործունեության արդյունքները` ժամանակի նոր չափանիշներով.

4) մեր ներկա և ապագա սերունդներին դաստիարակել հայ բարերարների օրինակով:

5. Հայ ազգային բարերարների ճեմուղու հիմնադրումը հայ ժողովրդի նվիրյալների հանդեպ ունեցած հարգանքի և երախտիքի դրսևորում է: Ճեմուղին մի հուշահամալիր է, որը ներառում է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը և յուրաքանչյուր անհատ բարերարին նվիրված համանման, բայց չափերով համեմատաբար ավելի փոքր հուշակոթողները:

6. Նախատեսվում է հուշակոթողներ տեղադրել այն հայ բարերարների պատվին, ովքեր`

1) իրականացրել են մեծածավալ հայապահպան, մնայուն, համազգային նշանակություն ունեցող բարեգործական ծրագրեր.

2) բարեգործական նպատակներով թողել են մեծ ժառանգություն, ում անուններով ստեղծվել են հիմնադրամներ, հոգևոր, մշակութային, կրթական օջախներ, բնակավայրեր, փողոցներ.

3) իրենց անուններով և գործով պահպանվել են հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ.

4) ողջ չեն, և նրանց մահվան օրվանից անցել է առնվազն տասը տարի:

7. Մշակված չափանիշներին համապատասխան` նախնական փուլի համար, ըստ ժամանակագրության, ընտրված են հետևյալ հայ ազգային բարերարները`

1) Լազարյան եղբայրներ (Հովհաննես Լազարյանի (1735-1801 թթ.) կտակն իրականացրել է եղբայրը` Հովակիմ Լազարյանը (1743-1826 թթ.).

2) Միքայել Արամյանց (1839-1924 թթ.).

3) Ալեքսանդր Մանթաշյան (1842-1911 թթ.).

4) Պողոս Նուբար (1851-1930 թթ.).

5) Գալուստ Կյուլպենկյան (1869-1955 թթ., ՀԲԸՄ-ի երկրորդ նախագահ` 1930-1932 թթ., «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունն ստեղծվել է նրա կտակի համաձայն).

6) Ալեք Մանուկյան (1901-1996 թթ., ՀԲԸՄ-ի վեցերորդ նախագահ` 1953-1989 թթ.):

8. Նախատեսվում է հայ բարերարների ճեմուղու հիմնադրման աշխատանքներն իրականացնել 2010 թվականի ընթացքում:

9. 2010 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից հիմնադրված` Ճարտարապետների համահայկական ընկերակցության սփյուռքահայ անդամները: Նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը տեղադրել`

1) մեկ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող.

2) վեց բարերարներին նվիրված նմանատիպ առանձին հուշակոթողներ:

10. Հետագա տարիների ընթացքում ճեմուղին կհամալրվի հայ բարերարների նոր հուշակոթողներով:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) Երևան քաղաքում հատկացված բացօթյա տարածքում հայ ազգային բարերարների անուններով հուշակոթողների տեղադրում` հայ բարերարների ճեմուղու հիմնադրում.

2) հայ բարերարների ճեմուղում երախտիքի, խոնարհումի և մեծարման միջոցառումների կազմակերպման հնարավորության ստեղծում.

3) համազգային ծրագրերին հայ երիտասարդության մասնակցության ապահովում, նրանց ազգային ոգով կրթում և դաստիարակում.

4) հայ նվիրյալների ազգանվեր գործունեության հանրահռչակում, նրանց գործերի մասին սերունդների ճանաչողության ապահովում, նրանց նկատմամբ հայ ժողովրդի և պետության երախտիքի դրսևորում.

5) պետության կողմից բարերարության խրախուսում:

 

 IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

13. Ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված է 21.000.000 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 12-ի N 1013-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումները

Իրականացման ժամկետը

Պատասխանատուն

1.

Հայ բարերարների ճեմուղու տեղի ընտրություն

2010 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2.

Հայ բարերարների ճեմուղու հիմնադրման էսքիզային առաջարկների մրցույթի անցկացում

2010 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

3.

«Հայ բարերարների ճեմուղու
հիմնադրում» ծրագրի նախագծային աշխատանքների պատվիրում և իրականացում

2010 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

4.

Հայ բարերարների ճեմուղու հիմնադրման աշխատանքների պատվիրում

2010 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ սփյուռքի նախարարություն

5.

Հայ բարերարի հավաքական կերպարը բնութագրող, ինչպես նաև վեց հայ անհատ բարերարներին նվիրված հուշակոթողների պատրաստում և տեղադրում

2011 թ.
1-ին եռամսյակ

ՀՀ սփյուռքի նախարարություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 12-ի N 1013-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

     

ԸՆԴԱՄԵՆԸ `ԾԱԽՍԵՐ

   
     

այդ թվում`

   

08

   

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

(21000.0)

(21000.0)

     

այդ թվում`

   
 

02

 

Մշակութային ծառայություններ

(21000.0)

(21000.0)

     

այդ թվում`

   
   

05

Արվեստ

(21000.0)

(21000.0)

     

այդ թվում`

   
     

04. Մշակութային միջոցառումների իրականացում

(21000.0)

(21000.0)

     

ՀՀ սփյուռքի նախարարություն

(21000.0)

(21000.0)

     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(21000.0)

(21000.0)

     

այդ թվում`

   
     

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

(21000.0)

(21000.0)

     

այդ թվում`

   
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

(21000.0)

(21000.0)

     

այդ թվում`

   
     

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

(21000.0)

(21000.0)

08

   

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

21000.0

21000.0

     

այդ թվում`

   
 

02

 

Մշակութային ծառայություններ

21000.0

21000.0

     

այդ թվում`

   
   

05

Արվեստ

21000.0

21000.0

     

այդ թվում`

   
     

04. Մշակութային միջոցառումների իրականացում

21000.0

21000.0

     

ՀՀ սփյուռքի նախարարություն

21000.0

21000.0

     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

21000.0

21000.0

     

այդ թվում`

   
     

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

21000.0

21000.0

     

այդ թվում`

   
     

Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

21000.0

21000.0

     

այդ թվում`

   
     

Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին

21000.0

21000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 12-ի N 1013-Ն որոշման

 

 

«Հավելված N 17

 ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծախսային ծրագրի անվանումը, համարը

Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը

Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհի գումարը
(հազ. դրամ)

Դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտի անվանումը

բաժինը

խումբը

դասը

1

2

3

4

5

6

7

       

ՀՀ սփյուռքի նախարա-րություն

315,037.3

 

08

02

05

Մշակութային միջոցառումների իրականացում

 

244,831.0

 

 այդ թվում`

     

«Մեր մեծերը» խորագրով մշակութային միջոցառումներ

 

3,000.0

«Հայրենիք - սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՀՀ-ում համահայկական խորհրդաժողովներ

 

20,000.0

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

     

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

 

2,700.0

«Հայրենիք - սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայ բարերարների մեծարման միջոցառումների նախապատրաստում

 

21,000.0

«Հայրենիք - սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Համահայկական մրցանակաբաշխություն

 

5,000.0

«Հայրենիք - սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Աջակցություն սփյուռքի համայնքներին

 

8,000.0

«Հայրենիք - սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Աշխատանք սփյուռքի համայնքների հետ

 

10,000.0

«Հայրենիք - սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Կրթամշակութային աջակցություն Ամերիկայի հայ համայնքներին

 

20,131.0

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

Ազգային խորհրդի ձևավորման աշխատանքների իրականացում

 

17,000.0

«Հայրենիք - սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի կազմակերպում

 

138,000.0

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

«Տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրերի իրականացում

 

18,606.3

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

08

03

01

Հայաստան-սփյուռք հեռավար կոնֆերանսների կազմակերպում, ֆիլմաշարերի, տեսահոլովակների և հեռուստահաղորդումների պատրաստում

 

16,600.0

«Հայրենիք - սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

08

04

01

Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան

 

35,000.0

«Հայրենիք - սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.04.2011, N 438-Ն 05.05.2011, N 1013-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան