ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2010 թվականի N 669-Ն
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԻՏԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման նպատակով`
1. Ստեղծել ազգային համակարգող մարմնին կից կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերով գիտամասնագիտական խորհուրդ, հաստատել խորհրդի կազմը և աշխատակարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել ազգային համակարգող մարմնին կից կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերով գիտամասնագիտական խորհրդի աշխատանքային ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. օգոստոսի 24 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2010 թվականի օգոստոսի 24-ի N 669-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԻՏԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահ) |
Ա. Վանյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ |
Վ. Պողոսյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ |
Կ. Կարապետյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության և տարածքների պաշտպանության վարչության մոնիթորինգի կենտրոնի տեխնածին վթարների հակաքիմիական և հակաճառագայթային պաշտպանության բաժնի պետ |
Լ. Ավետիսյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ |
Ս. Հովհաննիսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության պետի տեղակալ |
Ն. Ադամյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի աղետների բժշկության վարչության գլխավոր մասնագետ |
Ս. Հովհաննիսյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ճգնաժամերի կառավարման ակադեմիայի դասախոս |
Հ. Թումոյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ |
Հ. Ոսկանյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժության և անասնաբուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ) |
Գ. Գրիգորյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտելիքի տնտեսության, նորարարության և ձեռներեցության խթանման վարչության գիտելիքի տնտեսության բաժնի պետ |
Վ. Հարությունյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Երևանի «Ա. Ի. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆիզիկայի բաժնի պետ, գիտությունների դոկտոր (համաձայնությամբ) |
Ի. Հակոբյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Բաղդասարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ |
Դ. Թովմասյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի աշխատող, մայոր |
Վ. Մովսիսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ |
Ա. Ավագյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ավիացիոն հիգիենիկ-համաճարակային հսկողության պետ (համաձայնությամբ) |
Գ. Բաբայան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Հայջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրի որակի բաժնի պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ) |
Գ. Քառյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ընթացակարգերի բաժնի պետ |
Ա. Մնացականյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ճառագայթային անվտանգության վարչության պետ |
Ն. Հովհաննիսյան | - ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ռադիացիոն բժշկության և այրվածքաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Մ. Շմավոնյան | - ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի վարիչ (համաձայնությամբ) |
Գ. Մելիք-Անդրեասյան | - ՀՀ առողջապահության նախարարության «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Կոգան | - «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական բաժանմունքի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2010 թվականի օգոստոսի 24-ի N 669-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԻՏԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ազգային համակարգող մարմնին կից կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերով գիտամասնագիտական խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) խորհրդակցական մարմին է:
2. Խորհրդի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) ներդրման ռազմավարության իրականացմանը նպաստելը և կանոնների ներդրման ուղղությամբ ազգային համակարգող մարմնի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցելն է:
4. Խորհրդի խնդիրը կանոնների ներդրման գործընթացին աջակցելու նպատակով ազգային համակարգող մարմնին առաջարկությունների և մասնագիտական խորհրդատվության տրամադրումն է`
1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության ոլորտում միջգերատեսչական համագործակցության բարելավման,
2) նշանակված անցումային կետերում կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներին դիմակայելու գործողությունների լիարժեք կանոնակարգման և կանոնների պահանջների կատարման ապահովման կարողությունների ձևավորման,
3) ոլորտում ընդգրկված մարմինների տնօրինած՝ կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների մասին տեղեկատվության՝ ազգային համակարգող մարմնում մեկտեղման հիման վրա համալիր միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև ինտեգրացված համակարգի ստեղծման,
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերանայման և կանոններին համապատասխանեցման,
5) կենսաանվտանգության հարցերի կանոնակարգման, կենսաբանական ազդակներով հարուցված արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրի նախագծի մշակման,
6) հանրային առողջության ապահովման ոլորտում արտակարգ իրավիճակի դեպքում դրան դիմակայման միջգերատեսչական և միջոլորտային համագործակցության ապահովման համար մասնագիտական խորհրդատվության տրամադրման,
7) կանոնների պահանջների համապատասխան նորմատիվ իրավական դաշտի բարելավման համար մասնագիտական խորհրդատվության տրամադրման,
8) քիմիական նյութերի կառավարման համար անհրաժեշտ մեխանիզմներ սահմանող ենթաօրենսդրական ակտերի, այդ թվում` նյութերի ազգային ռեգիստրների և կադաստրների կազմման ու վարման գործընթացները կանոնակարգող փաստաթղթերի,
9) լաբորատոր ցանցի ստեղծման (ներառյալ` ռեֆերենս լաբորատորիաների),
10) կանոններին համապատասխան կենսաբանական, քիմիական և ճառա-գայթային վտանգավոր նյութերի տեղափոխման հարցերը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի լրամշակման և համալրման աշխատանքների,
11) քիմիական, ճառագայթային վտանգների, վարակիչ հիվանդությունների, թունավորումների մասին կանոններով ամրագրված ախտորոշման, բուժման, պայքարի և կանխարգելման կարողությունների ստեղծման նպատակով ծրագրերի նախագծերի մշակման վերաբերյալ:
5. Խորհուրդն իրեն վերապահված հարցերի առնչությամբ տրամադրում է խորհրդատվություն՝
1) Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների միջև միջուկային ու ճառագայթային վթարների, քիմիական և կենսաբանական վտանգների առաջացման օպերատիվ ահազանգման մասին համաձայնագրերի մշակման և կարծիքներ ներկայացնելու աշխատանքների,
2) կենսաբանական, քիմիական, ճառագայթային սպառնալիքների և ճառագայթային միջադեպերի դեպքում վարվեցողության կանոնների մասին բնակչության իրազեկման համակարգի մշակման աշխատանքների վերաբերյալ:
6. Խորհուրդն իր նիստերը գումարում է ըստ անհրաժեշտության` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ՝ կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև ազգային համակարգող մարմնի պահանջով` կենսաբանական, քիմիական և ճառագայթային հարցերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշում ներկայացնելու համար: Խորհրդի գործունեության արդյունքում ձևակերպվում և ազգային համակարգող մարմին են ներկայացվում գրավոր առաջարկություններ, իսկ ազգային համակարգող մարմնի պահանջով նիստերի գումարման դեպքում խորհուրդը հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնում է մեկօրյա ժամկետում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալն է:
8. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել առողջապահության, կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության ոլորտի շահագրգիռ մարմինների, ինչպես նաև բնագավառում գործող ոչ պետական հատվածի ներկայացուցիչներ (համաձայնությամբ):
9. Խորհուրդն ունի քարտուղար, որը նշանակվում է խորհրդի կազմից:
10. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության: Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նախագահի կողմից, ըստ անհրաժեշտության, նիստ կարող է գումարվել նաև խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրություններն ու որոշումներն ստորագրում են խորհրդի նիստի նախագահը և քարտուղարը:
11. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների 2/3-ը: Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի որոշումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, ազգային համակարգող մարմնի կողմից կարող են տրվել համապատասխան հանձնարարականներ:
12. Խորհուրդն իր աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է ձևավորել աշխատանքային խմբեր և այդ խմբերում ընդգրկել խորհրդի անդամ չհանդիսացող անձանց:
13. Խորհրդի նախագահը`
1) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
2) իր բացակայության դեպքում խորհրդի նախագահի լիազորությունների իրականացումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին.
3) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.
4) համակարգում է խորհրդի աշխատանքը:
14. Խորհրդի քարտուղարը`
1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգը, կազմում արձանագրությունը.
2) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում օգնում է խորհրդի անդամներին՝ ընթացիկ գործերում, ապահովում է գործավարությունը:
15. Խորհրդի անդամն իրավունք ունի`
1) խորհրդի նիստում հանդես գալու խորհրդի խնդիրներին ու գործառույթներին վերաբերող առաջարկություններով.
2) քննարկվող հարցի վերաբերյալ հանդես գալու հատուկ կարծիքով, որը կցվում է նիստի արձանագրությանը.
3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին և, անհրաժեշտության դեպքում, կատարելու դիտողություններ և առաջարկություններ.
4) դիմելու ազգային համակարգող մարմին` խորհրդի կազմից դուրս գալու խնդրանքով:
16. Խորհրդի անդամը կարող է քննարկվող հարցերի վերաբերյալ տալ բանավոր կամ գրավոր եզրակացություններ, մշակել տարբեր հաշվետվություններ, զեկույցներ, առաջարկներ և այլ փաստաթղթեր:
IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
17. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.05.2022, N 539-Ն | 20.05.2022, N 669-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|