Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)
Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմք ընդունելով «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և Մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի դրույթները.
ղեկավարվելով միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով,
համաձայնեցին հետևյալի մասին.
I. Ընդհանուր դրույթներ
Հոդված 1
Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգը
1. Սույն Համաձայնագրով սահմանվում է ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային սահմանով (այսուհետ՝ մաքսային սահման) անձնական օգտագործման ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը:
Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգով սահմանվում են՝
ապրանքները անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու չափորոշիչները.
մաքսային վճարումների կատարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման արժեքային, քանակային և քաշային նորմերը.
անձնական օգտագործման ապրանքների առանձին կատեգորիաների համար մաքսային վճարներից ազատվելու դեպքերը.
անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի կիրառման կարգը:
2. Սույն Համաձայնագրով չկարգավորվող՝ ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման առնչությամբ ծագող իրավահարաբերությունները սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:
3. Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանվում են՝
ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների (դրամական գումարի) և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգը.
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի տարածքից արտահանվող և Մաքսային միության մաքսային տարածքի մնացած մաս, այդ թվում՝ Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով ներմուծվող, ինչպես նաև Մաքսային միության մաքսային տարածքի մնացած մասից արտահանվող և Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման առանձնահատկությունները:
Հոդված 2
Սույն գլխում գործածվող եզրույթները
1. Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ հիմնական եզրույթները և դրանց սահմանումները՝
1) ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոցներ՝
գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված թեթև մարդատար ավտոմոբիլները և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են Մաքսային միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ «ՄՄ ԱՏԳ ԱԱ») 8703 ապրանքային դիրքում՝ բացառությամբ սույն ենթակետի երրորդ պարբերության մեջ նշվածների (այսուհետ՝ ավտոմոբիլներ).
մոտոամենագնացներ (քվադրոցիկլներ), ձյունագնացներ և այլ տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկելու համար.
մոտոցիկլներ, մոպեդներ, մոտոռոլլերներ, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքում. առավելագույնը 12 անձի՝ ներառյալ վարորդի փոխադրման համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքում, մինչև 5 տոննա լրիվ զանգվածով բեռներ փոխադրելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում.
2) ֆիզիկական անձի՝ Մաքսային միության անդամ պետությունում մշտական բնակության վայր ժամանելու (վերաբնակվելու) ամսաթիվը՝ տվյալ պետության օրենսդրության համաձայն փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակը կամ անձի՝ Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության վայր ժամանելու (վերաբնակվելու) փաստի ճանաչումը հաստատող փաստաթղթի տրամադրման ամսաթիվը.
3) ծովամթերք՝ խեցգետնանմաններ, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 0306 ապրանքային դիրքում՝ բացառությամբ լանգուստների, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 0306 21 000 0 ապրանքային դիրքում, օմարների, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 0306 22 ապրանքային դիրքում, մանր ծովախեցգետինների, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 0306 23 ապրանքային դիրքում.
4) անձնական օգտագործման չմասնատվող ապրանք՝ անձնական օգտագործման՝ 35 կիլոգրամը գերազանցող, ապրանքի մեկ միավորից կամ մեկ լրակազմից բաղկացած ապրանք, այդ թվում՝ կազմատված, չհավաքված, չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով տեղափոխվող՝ պայմանով, որ ապրանքն ունի հավաքված, կոմպլեկտային կամ ամբողջական ապրանքի հիմնական հատկությունը: Կոմպլեկտայնությունը կարող է որոշվել ապրանքն արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից պիտակների վրա, արտադրատեսակների անձնագրերում, երաշխիքային կտրոններում, փաթեթավորման թերթիկներում, այլ փաստաթղթերում ներկայացված տեղեկությունների հիման վրա, ինչպես նաև ելնելով նման ապրանքի կամ լրակազմի համընդհանուր ընդունված (ավանդական) գործածությունից, որը համապատասխանում է դրա գործառական նշանակությանը.
5) երկուղի համակարգ՝ մաքսային հսկողության պարզեցված համակարգ, որը թույլ է տալիս մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց իրականացնել ինքնուրույն ընտրություն՝ «կարմիր» ուղու (անձնական օգտագործման ապրանքների գրավոր մաքսային հայտարարագրմամբ) և «կանաչ» ուղու միջև.
6) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր՝ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարը՝ առանց դա բաղկացուցիչ մաքսատուրքերի, հարկերի բաժանելու.
7) օգտագործված ապրանքներ՝ ապրանքներ, որոնց վրա առկա են կրելուց, լվանալուց, շահագործումից առաջացած տեսանելի նշաններ.
8) ընտանիքի անդամներ՝ գրանցված ամուսնությունում գտնվող կինը և ամուսինը, ծնողները, երեխաները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եղբայրները և քույրերը, պապիկը (պապը), տատիկը (տատը), թոռները և անաշխատունակ խնամարկյալները:
2. Սույն Համաձայնագրում գործածվող մյուս եզրույթները կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված իմաստներով:
Հոդված 3
Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու չափորոշիչները
1. Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, ելնելով՝
տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի դիմումից (բանավոր կամ գրավոր՝ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ)՝ սույն Համաձայնագրով սահմանված դեպքերում.
ապրանքների բնույթից և քանակից.
ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանը անցնելու և (կամ) նրանց կողմից մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հաճախականությունից:
2. Սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված ապրանքները, անկախ սույն հոդվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից, չեն դասվում անձնական օգտագործման ապրանքների շարքին:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասված ապրանքների նկատմամբ սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում:
4. Եթե որպես անձնական օգտագործման ապրանքներ հայտարարագրվել և բաց են թողնվել այնպիսի ապրանքներ, որոնք ներմուծվել են ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործման համար, ապա նման ապրանքները համարվում են մաքսային սահմանով անօրինականորեն տեղափոխված ապրանքներ, և այդ ապրանքների նկատմամբ բացթողումից հետո կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) նորմերը՝ առանց Օրենսգրքի 49-րդ գլխով և սույն Համաձայնագրի դրույթներով սահմանված առանձնահատկությունները հաշվի առնելու:
Հոդված 4
Անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ արգելքների և սահմանափակումների կիրառումը
1. Մաքսային միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծման և (կամ) այդ տարածքից ապրանքների արտահանման դեպքում, կիրառվում են սույն Համաձայնագրի 2-րդ հավելվածում նշված արգելքներն ու սահմանափակումները:
Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերից բխող նորմատիվ իրավական ակտերով անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ կարող են սահմանվել այլ արգելքներ և սահմանափակումներ:
2. Մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը, որոնց նկատմամբ կիրառվում է ներմուծման և (կամ) արտահանման սահմանափակում՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի, թույլատրվում է մաքսային մարմնին սահմանակումների պահպանումը հաստատող՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն Մաքսային միության անդամ պետության իրավասու մարմինների կողմից տրվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
3. Մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ չեն կիրառվում ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցները:
4. Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով բուսասանիտարական, անասնաբուժական և այլ պետական հսկողության ենթակա անձնական օգտագործման ապրանքների բացթողումն իրականացվում է հսկողության համապատասխան տեսակներ իրականացնելուց հետո:
Հոդված 5
Մաքսային հսկողության տակ գտնվող անձնական օգտագործման ապրանքները
1. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծված և Օրենսգրքի ու սույն Համաձայնագրի համաձայն մաքսային հայտարարագրման (այսուհետ՝ հայտարարագրում) ենթակա անձնական օգտագործման ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ մաքսային սահմանը հատելու պահից մինչև՝
1) դրանց բացթողումը Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության նպատակով՝ առանց օգտագործման և տնօրինման սահմանափակումների (այսուհետ՝ ազատ շրջանառություն).
2) այն ապրանքների մասով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների վճարումը, որոնց բացթողումը Մաքսային միության մաքսային տարածքում անձնական օգտագործման նպատակով իրականացվել է անձնական օգտագործման ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներով, որոնք սահմանվել են մաքսատուրքերի, հարկերի վճարման մասով դրանց նկատմամբ արտոնությունների կիրառման հետ կապված.
3) Օրենսգրքի համաձայն՝ «հօգուտ պետության իրավունքից հրաժարում» կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգերի կիրառումը.
4) Մաքսային միության մաքսային տարածքից փաստացի արտահանումը.
5) դրանց՝ տվյալ պետության օրենսդրության համաձայն Մաքսային միության անդամ պետության սեփականություն դառնալը.
6) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով կամ բնականոն պայմաններում տեղափոխման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման դեպքում բնական կորստի արդյունքում ոչնչացումը (անվերադարձ կորուստը):
2. Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող և Օրենսգրքի ու սույն Համաձայնագրի համաձայն մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման ապրանքները գտնվում են մաքսային հսկողության ներքո՝ ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման պահից և մինչև դրանց մաքսային սահմանը հատելը:
Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող և սույն Համաձայնագրի համաձայն՝ մաքսային հայտարարագրման ոչ ենթակա անձնական օգտագործման ապրանքները գտնվում են մաքսային հսկողության ներքո՝ անձնական օգտագործման ապրանքների արտահանման իրականացմանն անմիջականորեն ուղղված գործողությունները կատարելու պահից և մինչև դրանց՝ մաքսային սահմանը հատելը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձնական օգտագործման ապրանքները՝ մինչև մաքսային սահմանը հատելը, ստանում են մաքսային հսկողության տակ չգտնվողների կարգավիճակ՝
դրանց՝ տվյալ պետության օրենսդրության համաձայն Մաքսային միության անդամ պետության սեփականություն դառնալու.
վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով կամ բնականոն պայմաններում տեղափոխման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման դեպքում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքում:
4. Անձնական օգտագործման այն ապրանքները, որոնց նկատմամբ, սույն Համաձայնագրի համաձայն, հայտարարագրումը կարող է չիրականացվել, չեն ազատվում մաքսային հսկողությունից, եթե Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
Հոդված 6
Անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը երկուղի համակարգի կիրառմամբ
1. Մաքսային միության մաքսային տարածք ժամանման կամ այդ տարածքից մեկնման վայրերում (այսուհետ՝ ժամանման կամ մեկնման վայր) կարող է կիրառվել երկուղի համակարգը:
«Կանաչ» ուղին ժամանման կամ մեկնման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման՝ այդպիսի անձանց մոտ չուղեկցվող ուղեբեռի միաժամանակյա բացակայության դեպքում:
«Կարմիր» ուղին ժամանման կամ մեկնման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռով այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ իրականացվում է հայտարարագրում՝ ըստ ֆիզիկական անձի ցանկության:
2. Ժամանման և մեկնման վայրերի ցանկը, որտեղ կիրառվում է երկուղի համակարգը, ինչպես նաև նման ցանկը կազմելու կարգը սահմանվում է Մաքսային միության տվյալ անդամ պետության լիազոր մարմնի կողմից, այն է՝ բելառուսական կողմից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի կողմից, ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից և ռուսական կողմից՝ Դաշնային մաքսային ծառայության կողմից:
3. Երկուղի համակարգը կարող է չկիրառվել ժամանման կամ մեկնման վայրերում կազմակերպված՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների սրահներում:
4. «Կանաչ» ուղում առանձին մաքսային հսկողության ձևերի չկիրառումը չի նշանակում, որ ֆիզիկական անձինք ազատվում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետության օրենսդրության պահանջներին հետևելու պարտավորությունից:
5. Հաշվի առնելով ժամանման կամ մեկնման վայրերում առաջացած օպերատիվ իրավիճակը, բացառիկ դեպքերում՝ մաքսային մարմնի որոշմամբ «կանաչ» ուղին կարող է ժամանակավորապես փակ լինել անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող անձանց մաքսային սահմանով անցման համար:
II. Անձնական օգտագործման ապրանքների մասով իրականացվող մաքսային գործառնությունները
Հոդված 7
Անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունների իրականացումը
1. Անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունները իրականացվում են՝ ժամանման կամ մեկնման վայրերում տեղափոխման եղանակներից կախված կամ Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտապես (կամ ժամանակավորապես) բնակվում է նման ապրանքների համար որպես հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող ֆիզիկական անձը:
2. Ժամանման կամ մեկնման վայրերում, ինչպես նաև Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտապես (կամ ժամանակավորապես) բնակվում է նման ապրանքների հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող ֆիզիկական անձը, անձնական օգտագործման ապրանքների մասով կարող են իրականացվել առանց մաքսային ընթացակարգերով չձևակերպման՝ ապրանքների հայտարարագրման, անձնական օգտագործման նպատակով բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ (բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի)՝ սույն Համաձայնագրով սահմանված կարգով:
3. Անձնական օգտագործման ապրանքները տեղափոխող անձի ցանկությամբ, նման ապրանքների մասով կարող են իրականացվել մաքսային ձևակերպումներ՝ կապված՝
դրանք ժամանակավոր պահպանման հանձնելու.
դրանց նկատմամբ Օրենսգրքի համաձայն մաքսային ընթացակարգեր կիրառելու.
եթե դրանք դուրս չեն եկել ժամանման վայրից՝ ապա Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման հետ:
4. Ուղեկցվող ուղեբեռով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ժամանման վայրերում կարող է կիրառվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը՝ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններով:
5. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում մաքսային մարմիններն այդ անձանց հնարավորություն են տալիս իրականացնելու մաքսային գործառնություններ՝ առանց տրանսպորտային միջոցներից հեռանալու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Մաքսային միության մաքսային օրենսդրության դրույթները պահպանելու համար:
6. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների մասով սույն հոդվածով սահմանված մաքսային գործառնություններ չիրականացնելու կամ դրանց բացթողման անհնարինության դեպքում, նշված ապրանքները ենթակա են արգելապահման՝ համաձայն Օրենսգրքի 21-րդ գլխի:
7. Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնություններ իրականացնելու և նման ապրանքները մաքսային հսկողության տակ չգտնվող ճանաչելու մասին փաստը արտացոլելու կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
8. Մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացվում է Օրենսգրքի համաձայն:
9. Մաքսային միության անդամ պետությունում մշտական բնակության վայր ժամանող (վերաբնակվող) ֆիզիկական անձի, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
10. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ:
Հոդված 8
Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրումը
1. Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանը անցնելու ժամանակ՝ միաժամանակ ապրանքները ներկայացնելով մաքսային մարմին:
Անձնական օգտագործման ապրանքների՝ բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի տակ գտնվող ապրանքների, հայտարարագրումը իրականացվում է գրավոր՝ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ:
Ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը, դրա լրացման, հանձնման ու գրանցման կարգը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով:
Ցանկության դեպքում՝ ֆիզիկական անձն իրավունք ունի հայտարարագրելու գրավոր մաքսային հայտարարագրման ոչ ենթակա անձնական օգտագործման ապրանքները՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագիրը:
2. Գրավոր մաքսային հայտարարագրման ենթակա են՝
1) անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են չուղեկցվող ուղեբեռում կամ առաքվում են փոխադրողի կողմից ֆիզիկական անձի հասցեով.
2) ցանկացած ձևով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են արգելքներ և սահմանափակումներ՝ բացառությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կանոնակարգերի.
3) անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են ցանկացած ձևով, այդ թվում՝ ժամանակավոր ներմուծվող ապրանքները, որոնց արժեքը և (կամ) քանակը գերազանցում է առանց մաքսատուրքերի վճարման նման ապրանքների տեղափոխման նորմերը.
4) անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցները, որոնք տեղափոխվում են ցանկացած ձևով՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետության տարածքում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք ժամանակավորապես արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից և հետադարձ ներմուծվում տվյալ տարածք.
5) կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, որոնք ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվում են մաքսային սահմանով՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում.
6) մշակութային արժեքները.
7) ուղեկցվող ուղեբեռում ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները, եթե դրանք տեղափոխող ֆիզիկական անձը չուղեկցվող ուղեբեռ ունի.
8) սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածի 1-ին բաժնի 3-10-րդ կետերում նշված անձնական օգտագործման ապրանքները:
3. Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ մաքսային մարմնի ներկայացուցչի կողմից, որը գործում է հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ:
16 տարին չլրացած ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրումն իրականացվում է նրան ուղեկցող անձի կողմից (տվյալ անձի ծնողներից որևէ մեկի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի կողմից, նրան ուղեկցող այլ անձի կողմից կամ, ուղեկցող անձանց բացակայության դեպքում, փոխադրողի ներկայացուցչի կողմից, իսկ առանց ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների ուղեկցության անչափահաս տարիքի անձանց խմբի կազմակերպված մեկնման (ժամանման) դեպքում՝ այլ անձանց՝ խմբի ղեկավարի կամ փոխադրողի ներկայացուցչի կողմից):
Հայտարարատուն կարող է լինել Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձ կամ օտարերկրյա ֆիզիկական անձ, որը՝
մաքսային սահմանը հատելու պահին ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ունի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք.
չուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, փոխանցել է (փոխանցում է) փոխադրողին՝ դրանք մաքսային սահմանով փաստացի տեղափոխելու նպատակով.
հանդես է գալիս որպես միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներ ուղարկող.
որի հասցեով, որպես փոխադրողի կողմից առաքվող ապրանքներ, ստացվել են անձնական օգտագործման ապրանքներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, կամ որն ուղարկում է նման ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս.
գտնվում է տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքով իրեն պատկանող՝ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցում.
դատարանի որոշմամբ կամ ժառանգության իրավունքով ձեռք է բերել Մաքսային միության մաքսային տարածքում մաքսային հսկողության տակ գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք.
ունի Մաքսային միության մաքսային տարածքում մաքսային հսկողության տակ գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք.
սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածով սահմանված դեպքերում՝ ունի իրավունք տեղափոխելու անձնական օգտագործման ապրանքները՝ առանց մաքսային վճարները կատարելու:
4. Տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների գրավոր մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուն պարտավոր է՝
1) ներկայացնել մաքսային մարմին այն փաստաթղթերը, որոնց հիման վրա լրացրել է մաքսային հայտարարագիրը, այդ թվում՝ մաքսային վճարման կատարումը կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերը.
2) մաքսային մարմնի պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքները.
3) կատարել վճարման ենթակա մաքսային վճարները կամ ապահովել մաքսատուրքերի, հարկերի վճարումը մաքսային օրենսգրքով և (կամ) սույն Համաձայնագրով սահմանված դեպքերում.
4) իրականացնել Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ:
5. Մաքսային սահմանով մահացածների մարմիններով (մասունքներով) դագաղների և աճյունով (մոխրով) աճյունասափորների տեղափոխման դեպքում հայտարարագրումն իրականացվում է մահացած անձի մարմնով (մասունքներով) դագաղը կամ աճյունով (մոխրով) աճյունասափորը ուղեկցող անձի կողմից ազատ ոճով շարադրված դիմումի տեսքով՝ ներկայացնելով սույն կետի երկրորդ և երրորդ մասերում նշված փաստաթղթերը:
Մաքսային միության մաքսային տարածքից մարմիններով (մասունքներով) դագաղների և աճյունով (մոխրով) աճյունասափորների դուրսբերման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) Մաքսային միության անդամ պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների կողմից տրվող մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը կամ նշված փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճենները.
2) ազատ ոճով շարադրված՝ պետական սանիտարական հսկողություն իրականացնող տեղական մարմինների եզրակացությունը՝ վերահուղարկավորման դեպքում արտաշիրմելու հնարավորության մասին.
3) ցինկապատ դագաղների զոդակցման արարողակարգային ծառայություններ իրականացնող մասնագիտական կազմակերպությունների կողմից ազատ ոճով շարադրված ակտ (տեղեկանք)՝ նշումով, որ դրանցում բացակայում են կողմնակի իրերը՝ կցելով մահացածի թանկարժեք իրերի ցանկը, եթե դրանք ուղարկվում են մահացածի մարմնի (աճյունի) հետ միասին:
Մաքսային միության մաքսային տարածք մահացածների աճյունով (մոխիրներով) աճյունասափորների և մարմիններով (մասունքներով) դագաղների ներսբերման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) ուղարկող երկրի իրավասու հաստատության կողմից տրված մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը կամ տվյալ փաստաթղթերի պատճենները.
2) ցինկապատ դագաղների զոդակցման արարողակարգային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից ազատ ոճով շարադրված ակտ (տեղեկանք)՝ նշումով, որ դրանցում բացակայում են կողմնակի իրերը՝ կցելով մահացածի իրերի և թանկարժեք իրերի ցանկը, եթե դրանք ուղարկվում են մահացածի մարմնի (աճյունի) հետ միասին:
Հոդված 9
Անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելը
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող հետևյալ անձնական օգտագործման ապրանքները՝
Մաքսային միության մաքսային տարածքում և օտարերկրյա պետության տարածքում չգրանցված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները.
այն անձնական օգտագործման ապրանքները, որոնց նկատմամբ, սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածի 1-ին բաժնի 3-10-րդ կետերի համաձայն, տրամադրվում է մաքսատուրքերից ազատում՝ դրանք ժամանման վայրից այն մաքսային մարմին տեղափոխելիս, որի գործունեության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է ֆիզիկական անձը:
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով անձնական օգտագործման ապրանքները ձևակերպելու կարգը և պայմանները սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և սույն Համաձայնագրով:
2. Անձնական օգտագործման ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ ֆիզիկական անձը մաքսային մարմին է ներկայացնում տարանցիկ հայտարարագիրը և ներկայացնում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, եթե սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:
3. Անձնական օգտագործման ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, որպես հայտարարատու հանդես եկող անձը կրում է միևնույն պարտավորությունները, ինչ փոխադրողը՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն:
Հոդված 10
Անձնական օգտագործման ապրանքների բացթողումը
1. Անձնական օգտագործման ապրանքների բացթողման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են՝
ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող՝ անձնական օգտագործման ապրանքների (բացառությամբ տրանսպորտային միջոցների) համար՝ այն մաքսային մարմնի ժամանման կամ մեկնման վայրերում, որի գործունեության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է ֆիզիկական անձը.
ֆիզիկական անձանց կողմից չուղեկցվող ուղեբեռով կամ փոխադրողի կողմից առաքվող ապրանքների տեսքով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների (բացառությամբ տրանսպորտային միջոցների) համար՝ միջազգային ծովային (գետային) նավահանգիստներ, օդանավակայաններ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ դրանց հավասարեցված վայր համարվող ժամանման կամ մեկնման վայրերում կամ նշանակման վայրի (առաքման վայրի) մաքսային մարմնում, որոնք գտնվում են Մաքսային միության անդամ պետությունների տարածքում, որտեղ մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է ֆիզիկական անձը կամ ուղարկող մաքսային մարմնում.
օտարերկրյա պետության տարածքում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար, որոնք տեղափոխվում են դրանց վրա գտնվող ֆիզիկական անձանց կողմից՝ ժամանման կամ մեկնման վայրերում, կամ այն մաքսային մարմնում, որի գործունեության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է ֆիզիկական անձը.
ֆիզիկական անձանց կողմից չուղեկցվող բեռով կամ փոխադրողի կողմից առաքվող ապրանքների տեսքով անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող տրանսպորտային միջոցների համար՝ միջազգային ծովային (գետային) նավահանգիստներ, օդանավակայաններ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ դրանց հավասարեցված վայր համարվող ժամանման կամ մեկնման վայրերում կամ նշանակման վայրի (առաքման վայրի) մաքսային մարմնում կամ ուղարկող մաքսային մարմնում.
օտարերկրյա պետության տարածքում և Մաքսային միության մաքսային տարածքում չգրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար, որոնք տեղափոխվում են դրանց վրա գտնվող ֆիզիկական անձանց կողմից՝ այն անդամ պետության տարածքում գտնվող ժամանման վայրերում, որի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է ֆիզիկական անձը, կամ այն մաքսային մարմնում, որի գործունեության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է ֆիզիկական անձը, կամ մեկնման վայրերում.
օտարերկրյա պետության տարածքում և Մաքսային միության մաքսային տարածքում չգրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար, որոնք տեղափոխվում են ֆիզիկական անձանց կողմից չուղեկցվող ուղեբեռով կամ փոխադրողի կողմից առաքվող ապրանքների տեսքով՝ միջազգային ծովային (գետային) նավահանգիստներ, օդանավակայաններ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ դրանց հավասարեցված վայր համարվող ժամանման կամ մեկնման վայրերում կամ նշանակման վայրի (առաքման վայրի) մաքսային մարմնում, որոնք գտնվում են Մաքսային միության անդամ պետությունների տարածքում, որտեղ մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է ֆիզիկական անձը կամ ուղարկող մաքսային մարմնում.
սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածի 1-ին բաժնի 3-10-րդ կետերում սահմանված կարգով և պայմաններով մաքսային վճարներից ազատված՝ ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների (բացառությամբ տրանսպորտային միջոցների) համար՝
1) մաքսային մարմնում, որի գործունեության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է ապրանքները տեղափոխող ֆիզիկական անձը.
2) ժամանման կամ մեկնման վայրերում՝ պայմանով, որ Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմինը հաստատում է Մաքսային միության մյուս անդամ պետության մաքսային մարմնին ֆիզիկական անձի կողմից մաքսային վճարներից ազատված լինելու համար պայմանները:
2. Անձնական օգտագործման ապրանքների բացթողումը կամ բացթողումը մերժելը իրականացվում է հետևյալ ժամկետներում՝
ուղեկցվող ուղեբեռով անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային հսկողություն իրականացնելուց անմիջապես հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված ապրանքների բացթողումը հնարավոր չէ իրականացնել ժամանման կամ մեկնման վայրերում մաքսային մարմնից անկախ պատճառներով.
մաքսային մարմնում, որի գործունեության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է ֆիզիկական անձը կամ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն մեկ այլ մաքսային մարմնում ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվանից հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Անձնական օգտագործման ապրանքների բացթողման ժամկետի երկարաձգումն իրականացվում է Օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 11
Անձնական օգտագործման ապրանքների օգտագործման սահմանափակումը՝ դրանց բացթողումից հետո
1. Սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածի V բաժնի 22-րդ և 23-րդ կետերում նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել Մաքսային միության մաքսային տարածքում դրանք ներմուծած ֆիզիկական անձանց կողմից:
2. Անձնական օգտագործման նպատակով նման տրանսպորտային միջոցների օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքի փոխանցումն այլ անձանց թույլատրվում է միայն՝
դրանց մաքսային հայտարարագրման և սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածի IV բաժնի 10-12-րդ կետերով նախատեսված դրույքաչափերով մաքսատուրքերի, հարկերի վճարման դեպքում՝ անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության համար բացթողման նպատակով, եթե Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրի համաձայն այլ միասնական դրույքաչափեր սահմանված չեն: Նման տրանսպորտային միջոցների բացթողումն ազատ շրջանառության համար իրականացվում է մաքսային այն մարմնում, որի գործունեության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է այն ֆիզիկական անձը, որին փոխանցվում են օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները.
նշված տարածքի սահմաններից տրանսպորտային միջոցների արտահանման համար մաքսային մարմնի թույլտվությամբ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն, եթե այդպիսի արտահանումը չի կարող իրականացվել հայտարարատուի կողմից ներմուծումն իրականացրած ֆիզիկական անձի մահվան, ծանր հիվանդության կամ օբյեկտիվ այլ պատճառներով:
3. Նախքան ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային մարմնում մաքսային հայտարարագրման՝ ազատ շրջանառության համար բացթողման, հետադարձ արտահանման կամ Օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով ձևակերպման նպատակով:
Ֆիզիկական անձն ազատվում է սույն կետի առաջին մասով նախատեսված տրանսպորտային միջոցների հայտարարագրման պարտավորությունից, եթե նշված տրանսպորտային միջոցների մասով ի հայտ են եկել սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված հանգամանքներ՝ մինչև այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը, և եթե մաքսային մարմին են ներկայացվել այդպիսի հանգամանքներն ի հայտ գալու մասին ապացույցներ:
III. Մաքսային վճարները
Հոդված 12
Անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային վճարումների կատարումը
1. Մաքսային վճարումներ չեն կատարվում մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման այն ապրանքների մասով, որոնք նշված են սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հավելվածներում:
2. Մաքսատուրքերը, հարկերը վճարվում են սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված, մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար՝ տվյալ հավելվածով նախատեսված չափերով՝ բացառությամբ այն դեպքի, երբ Մաքսային միության անդամ պետությունների մյուս միջազգային պայմանագրով այդ պետություններին տրվել է մաքսատուրքերի, հարկերի այլ միասնական դրույքաչափեր սահմանելու իրավունք:
3. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակով ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոցների թողարկման պահը և շարժիչի ծավալը որոշվում են սույն Համաձայնագրի 6-րդ հավելվածով սահմանված կարգով:
Հոդված 13
Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների ծագումը, դադարումը՝ անձնական օգտագործման ապրանքների մասով՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների
1. Մաքսային սահմանով ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռով, ինչպես նաև փոխադրողի կողմից առաքվող ապրանքների տեսքով տեղափոխվող, գրավոր մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման ապրանքների մասով սույն Համաձայնագրի համաձայն հաշվարկված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը հայտարարատուի համար ծագում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելիս:
2. Մաքսային սահմանով ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռով, ինչպես նաև փոխադրողի կողմից առաքվող ապրանքների տեսքով տեղափոխվող, գրավոր մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսատուրքերը, հարկերը վճարելու հայտարարատուի պարտավորությունը դադարում է՝
1) անձնական օգտագործման ապրանքների բացթողումը մաքսային մարմնի կողմից մերժելու դեպքում՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելու այն պարտավորության մասով, որը ծագում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելիս.
2) անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության մեջ բաց թողնելու համար սույն Համաձայնագրով սահմանված դրույքաչափերով հաշվարկված մաքսատուրքերը, հարկերն ամբողջ ծավալով վճարելու կամ բռնագանձելու դեպքում.
3) անձնական օգտագործման ապրանքները Մաքսային միության անդամ պետության սեփականություն դարձնելու դեպքում՝ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան.
4) անձնական օգտագործման ապրանքները «ոչնչացում» կամ «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով սահմանված կարգով ձևակերպելու դեպքում.
5) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով անձնական օգտագործման ապրանքների ոչնչացման (անվերադարձ կորստի) կամ բնականոն պայմաններով տեղափոխման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման ժամանակ դրանց բնական կորստի դեպքում.
6) անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ բռնագանձում տարածելու դեպքում, այդ թվում՝ անձնական օգտագործման ապրանքների արժեքի հաշվին՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
7) անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության համար բաց թողնելու դեպքում՝ ազատելով մաքսային վճարներից՝ սույն Համաձայնագրին համապատասխան.
8) եթե մաքսատուրքերի, հարկերի չվճարված գումարի չափը չի գերազանցում երկու եվրոյին համարժեք գումարը արժույթի այն փոխարժեքով, որը սահմանվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ծագել է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը, և որը գործում է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը ծագելու պահի դրությամբ.
9) մաքսատուրքերի, հարկերի գումարները բռնագանձելու համար անհուսալի ճանաչելու և դրանք դուրս գրելու դեպքում Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և հիմքերով, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ գումարների բռնագանձումը.
10) Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն՝ հայտարարատուի մահվան կամ նրան մահացած հայտարարելու կապակցությամբ:
3. Մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ մինչև անձնական օգտագործման ապրանքները ազատ շրջանառության համար բացթողումը:
4. Անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածի I-III բաժիններով սահմանված դրույքաչափերով:
5. Ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ նախքան անձնական օգտագործման ապրանքների մասով վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների հաշվեգրումը համապատասխան հաշիվներին:
6. Անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային վճարումները կարող են կատարվել անկանխիկ կարգով կամ կանխիկ դրամական միջոցներով (դրամական գումարներով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 14
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության ծագումը, դադարումը
1. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով մաքսային վճարումների կատարման պարտավորությունը՝
1) հայտարարատուի համար ծագում է ազատ շրջանառության համար բացթողման նպատակով ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից.
2) հայտարարատուի համար դադարում է սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:
2. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ նախքան անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բացթողումը:
3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածի IV բաժնով սահմանված դրույքաչափերով:
4. Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխված, օտարերկրյա պետության տարածքում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը ծագում է՝
հայտարարատուի համար՝ ժամանակավոր գտնվելու նպատակով բացթողման համար ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագիրը՝ մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից.
այն անձի համար, որին փոխանցվել է տրանսպորտային միջոցը՝ դրա արտահանումը սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով իրականացնելու համար՝ մաքսային մարմնի կողմից նման փոխանցման թույլտվությունը տրամադրելու օրվանից:
5. Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող, օտարերկրյա պետության տարածքում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է՝
1) հայտարարատուի համար՝
Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված և մինչև ժամանակավոր ներմուծման համար մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալը արտահանվող տրանսպորտային միջոցներն արտահանելու պահից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը վրա է հասել նախքան ժամանակավոր ներմուծման ժամկետները լրանալը.
եթե հայտարարատուն տրանսպորտային միջոցը հանձնել է անձին՝ սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի արտահանումն իրականացնելու համար՝ մաքսային մարմնի կողմից հանձնելու մասին այդպիսի թույլտվություն տրամադրելու օրվանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը վրա է հասել նախքան այդ թույլտվության տրամադրումը.
2) այն անձի համար, ում փոխանցվել է տրանսպորտային միջոցը սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի արտահանումն իրականացնելու նպատակով՝ Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված և մինչև ժամանակավոր ներմուծման համար մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետի լրանալը տրանսպորտային միջոցներն արտահանելու պահից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը վրա է հասել մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը.
3) սույն կետում նշված անձանց համար՝ սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:
6. Ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը համարվում է՝
1) առանց մաքսային մարմնի թույլտվության ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները այլ անձանց փոխանցելու դեպքում՝ փոխանցման օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ժամանակավոր գտնվելու նպատակով անձնական օգտագործման համար բացթողման համար ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրը.
2) եթե ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները կորել են դրանց ժամանակավոր ներմուծման՝ մաքսային մարմնի կողմից սահմանվող ժամանակահատվածում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչանալու (անվերադարձ կորսվելու) կամ բնականոն պայմաններով տեղափոխման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման ժամանակ բնական կորստի արդյունքում՝ ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդպիսի օր չի սահմանվել, ապա՝ ժամանակավոր գտնվելու նպատակով անձնական օգտագործման համար բացթողման համար ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրը.
3) նախքան մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը՝ Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների արտահանումը չիրականացնելու դեպքում՝ դրանց ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալու օրը:
7. Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքերում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ մաքսատուրքերի, հարկերի համապատասխան այն գումարների չափերով, որոնք վճարման ենթակա կլինեին անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության համար բացթողման դեպքում, որոնք հաշվարկվում են ուղևորային մաքսային այն հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ, որի համաձայն տրանսպորտային միջոցները բաց են թողնվել՝ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու նպատակով՝ անձնական օգտագործման համար:
8. Նախքան ժամանակավոր ներմուծման՝ մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալը, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են ներկայացվել ազատ շրջանառության համար բացթողման նպատակով:
Սույն կետի առաջին մասով սահմանված դեպքում մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ մաքսատուրքերի, հարկերի համապատասխան այն գումարների չափերով, որոնք վճարման ենթակա կլինեին անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բացթողման դեպքում, որոնք հաշվարկված են ուղևորային մաքսային այն հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ, որի համաձայն տրանսպորտային միջոցները բաց են թողնվել՝ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու նպատակով՝ անձնական օգտագործման համար:
Մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալուն պես՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների՝ ազատ շրջանառության համար բացթողման դեպքում, նման բացթողումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ սույն կետի երկրորդ մասին համապատասխան հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վճարումից (բռնագանձումից) հետո:
Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային հսկողության տակ չգտնվող ճանաչվելու համար ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման դեպքում մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն կետի երկրորդ մասին համապատասխան:
Նախքան ժամանակավոր ներմուծման՝ մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալը՝ ազատ շրջանառության համար ներկայացված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարը, եթե նման տրանսպորտային միջոցը ճանաչվել է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երրորդ պարբերությանը համապատասխան մաքսային հսկողության տակ չգտնվող, չպետք է գերազանցի այն մաքսատուրքերի, հարկերի գումարը, որը ենթակա կլիներ վճարման՝ սույն կետի երկրորդ մասին համապատասխան:
Ժամանակավոր ներմուծման՝ մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալուն պես՝ ազատ շրջանառության համար ներկայացված անձնական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցների մասով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի այն մաքսատուրքերի, հարկերի գումարը, որը ենթակա կլիներ վճարման սույն կետի երկրորդ մասին համապատասխան:
9. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով մաքսային վճարումները կատարվում են անկանխիկ կարգով կամ կանխիկ դրամական միջոցներով (դրամական գումարներով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 15
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության ծագումը, դադարումը
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը հայտարարատուի համար ծագում է տարանցման հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից:
2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) անձնական օգտագործման ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը հայտարարատուի համար դադարում է՝
1) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը ավարտվելու դեպքում՝ Օրենսգրքի 225-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ ընթացակարգի գործողության ընթացքում վրա է հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը.
2) սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:
3. Օտարերկրյա ապրանքները` մաքսային մարմնի կողմից սահմանված առաքման վայր չառաքելու դեպքում, մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը համարվում է՝
1) եթե օտարերկյա ապրանքները չեն առաքվել փոխադրողի կողմից ապրանքները ստացողին կամ այլ անձի առանց մաքսային մարմնի թույլտվության փոխանցելու պատճառով՝ այդ փոխանցման օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա տարանցման հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրը.
2) եթե անձնական օգտագործման ապրանքները չեն առաքվել ապրանքների կորստի պատճառով՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչանալու (անվերադարձ կորսվելու) կամ բնականոն պայմաններով տեղափոխման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման ժամանակ բնական կորստի հետևանքով՝ այդ կորստի օրը, իսկ եթե այդպիսի օր չի սահմանվել, ապա տարանցման հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրը.
3) եթե անձնական օգտագործման ապրանքները չեն առաքվել այլ պատճառներով՝ տարանցման հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրը:
4. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի համապատասխան այն գումարների չափով, որոնք վճարման ենթակա կլինեին սույն Համաձայնագրին համապատասխան, անձնական օգտագործման ապրանքները ազատ շրջանառության համար բացթողման դեպքում, որոնք հաշվարկված են տարանցման հայտարարագիրը՝ մաքսային մարմնի կողմից, գրանցելու օրվա դրությամբ:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան վճարված կամ բռնագանձված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը՝ սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան դադարելու դեպքում, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ Օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 16
Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը
1. Անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսատուրքերի վճարման ապահովումը ներկայացվում է մաքսային մարմին հետևյալ դեպքերում՝
Մաքսային միության մաքսային տարածքում և օտարերկրյա պետության տարածքում չգրանցված անձնական օգտագործման ապրանքները, ինչպես նաև տրանսպորտային միջոցները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, եթե սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ.
Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային տարածք օտարերկրյա պետությունների տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում.
Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
2. Անձնական օգտագործման ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովվում է Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված միջոցներով՝ հետևյալ չափերով.
1) ավտոմոբիլների մասով՝ այն մաքսատուրքերի, հարկերի համապատասխան գումարի չափով, որը վճարման ենթակա կլիներ ավտոմոբիլներն ազատ շրջանառության համար բացթողման դեպքում, եթե Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով այլ չափեր սահմանված չեն.
2) անձնական օգտագործման ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների՝ բացառությամբ ավտոմոբիլների, այն մաքսատուրքերի, հարկերի համապատասխան գումարի չափով, որը վճարման ենթակա կլիներ՝ դրանք ազատ շրջանառության համար բացթողման դեպքում:
3. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում չի ներկայացվում Օրենսգրքով սահմանված դեպքերում:
4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով անձնական օգտագործման ապրանքների փոխադրման դեպքում մաքսային մարմինը, որին ներկայացվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման փոխադարձ ճանաչման կարգը, սահմանվում են Օրենսգրքի համաձայն:
5. Եթե անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովվում է դրամական միջոցներով (դրամական գումարներով), ապա մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը կարող է տրամադրվել անկանխիկ կարգով կամ կանխիկ դրամական միջոցներով (դրամական գումարներով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն:
Հոդված 17
Անցումային դրույթներ
1. 2010 թվականի հունվարի 1-ից հետո երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն կամ Ղազախստանի Հանրապետություն ներմուծված այն ավտոմոբիլները, որոնց նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը վճարվել են սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածով սահմանված մաքսատուրքերից, հարկերից տարբերվող դրույքաչափերով, Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվում են օտարերկրյա ապրանքներ՝
մինչև մաքսատուրքերի, հարկերի վճարումը՝ սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով կամ մինչև 2013 թվականի հունվարի 1-ը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարված գումարի և վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարի տարբերության չափով:
Սույն կետի առաջին մասի գործողությունը չի տարածվում 2010 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված ավտոմոբիլների վրա, որոնց նկատմամբ մաքսատուրքերը վճարվել են Մաքսային միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերով:
2. 2010 թվականի հունվարի 1-ից հետո Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող, Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոմոբիլների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարված գումարների և մաքսատուրքերի, հարկերի՝ սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա գումարների միջև տարբերությունը կարող է վճարվել համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության բյուջե՝ նախքան Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծելը:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլները Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծելու ժամանակ անցկացվում է դրանց մաքսային հսկողություն, իսկ մաքսային վճարումների կատարման անհրաժեշտության դեպքում իրականացվում են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային գործառնություններ՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-5-րդ կետերի:
4. Այն դեպքում, եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլների մասով մաքսատուրքերը, հարկերը սույն հոդվածի 1-ին կետի առաջին մասի երկրորդ պարբերության մեջ նշված չափով չեն վճարվել Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության բյուջե մինչև Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվելը, ապա այդպիսի մաքսատուրքերը, հարկերը Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջե են վճարվում՝ Ռուսաստանի Դաշնության այն մաքսային մարմնին հայտարարագրելու ժամանակ, որի գործունեության տարածքում են գտնվում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ռուս-ղազախական կամ ռուս-բելառուսական հատվածներում գտնվող անցակետերը և (կամ) հատման կետերը:
5. Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության տարածքում գրանցված՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլները կարող են ժամանակավորապես ներմուծվել Ռուսաստանի Դաշնության տարածք միայն Բելառուսի Հանրապետությունում կամ Ղազախստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձանց կողմից՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու: Այլ անձանց կողմից Ռուսաստանի Դաշնության տարածք այդպիսի ավտոմոբիլների ներմուծումն ու օգտագործումը, ինչպես նաև դրանց օտարումը, օգտագործման, տնօրինման համար փոխանցումը Ռուսաստանի Դաշնության տարածքում, թույլատրվում է միայն Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններում դրանց մաքսային հայտարարագրման և սույն հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պայմանով:
6. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում օգտագործման և (կամ) տնօրինման, ինչպես նաև գրանցման լրացուցիչ պայմանները՝ նախքան դրանց՝ Մաքսային միության ապրանքների կարգավիճակ ստանալը, ինչպես նաև այդպիսի օգտագործման և (կամ) տնօրինման, դրանց գրանցման իրականացման կարգը սահմանվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ:
7. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինները փոխանակում են տեղեկություններ՝ 2010 թվականի հունվարի 1-ից հետո Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված և ազատ շրջանառության համար բաց թողնված ավտոմոբիլների և նման ավտոմոբիլների մասով վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների չափի վերաբերյալ:
8. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Մաքսային միության անդամ պետության տարածք ֆիզիկական անձանց կողմից ներմուծված անձնական օգտագործման ապրանքները՝ բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլների, Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից համարվում են Մաքսային միության ապրանքներ:
2013 թվականի հունվարի 1-ից հետո սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլները Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվում են Մաքսային միության ապրանքներ՝ անկախ վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարի և սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի գումարի տարբերության չափով Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջե մաքսատուրքեր, հարկեր վճարելու փաստից:
Հոդված 18
Հավելվածների կարգավիճակը և փոփոխություններ կատարելու կարգը
Սույն Համաձայնագրի հավելվածները կազմում են դրա անբաժանելի մասը:
Կողմերի պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում և դրա հավելվածներում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:
Հոդված 19
Վեճերի կարգավորումը
Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:
Եթե վեճի կողմերը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ վեճի կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում՝ նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:
Հոդված 20
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգը
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի հունիսի 18-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի սույն Համաձայնագրի հաստատված պատճենը:
Բելառուսի
(ստորագրություն) |
Ղազախստանի
(ստորագրություն) |
Ռուսաստանի
(ստորագրություն) |
Հավելված 1
«Մաքսային միության մաքսային սահմանով
ֆիզիկական անձանց կողմից անձնական
օգտագործման նպատակով ապրանքների
տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված
մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի
մասին» համաձայնագրի
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Հ/հ |
Ապրանքների անվանումը <*> |
ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
1. |
Բնական ադամանդներ |
7102 |
2. |
Ներմուծվող ապրանքներ, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված են արտահանման մաքսատուրքեր՝ բացառությամբ հետևյալ ապրանքների. Թառափազգի ձկների խավիար, ոչ ավելի, քան 250 գրամ քաշով. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի սովորական բաքերում գտնվող վառելիքը, ինչպես նաև առանձին տարայում գտնվող վառելիքը, ոչ ավելի, քան 10 լիտր տարողությամբ. Արտահանվող թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը՝ 25000 ԱՄՆ դոլարի համարժեքը գերազանցող մաքսային արժեքով (արտահանվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մաքսային արժեքը չի ներառում ֆիզիկական անձանց կողմից նախկինում Մաքսային միություն ներմուծված, ինչպես նաև Մաքսային միությունից ժամանակավորապես արտահանվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արժեքը) <**> |
1604 30 100 0
|
3. |
Կենտրոնական ջեռուցման կաթսաներ |
8403 10 |
4. |
Ներքին այրման շարժիչներ՝ բացառությամբ նավերի շարժիչների |
8407 |
5. |
Խոտհնձիչներ (բացառությամբ սիզամարգերի, այգիների կամ սպորտհրապարակների համար նախատեսված խոտհնձիչների), մեքենաներ խոտի մթերման համար, բերքահավաքի համար, կալսման մեքենաներ և մեխանիզմներ. մամլիչներ հակերով ծղոտ և խոտ փաթեթավորելու համար, մեքենաներ ձվերի, պտուղների կամ այլ գյուղատնտեսական արտադրանքի մաքրման, տեսակավորման կամ տրամաչափման համար |
8433 20 - |
6. |
Մեքենաներ, մեխանիզմներ, սարքավորումներ |
8434 - 8442, |
7. |
Սոլյարի արևայրուքի համար |
8543 70 510 1, |
8. |
Տրակտորներ. հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ բացառությամբ բեռնափոխադրման կամ ուղևորափոխադրման համար օգտագործվող միջոցների. արդյունաբերական նշանակության տրանսպորտային միջոցներ` ինքնագնաց, չսարքավորված վերամբարձ կամ բեռնող հարմարանքներով |
8701, 8705, 8709 |
9. |
Կցորդ՝ ավտոմոբիլների փոխադրման համար <**> |
8716 39-ից |
10. |
Նավեր, նավակներ և լողացող կառուցվածքներ՝ բացառությամբ զբոսանավերի և հանգստի ու սպորտի համար նախատեսված այլ լողացող միջոցների, թիավարման նավակների և կանոեի |
89-ից |
11. |
Բժշկական տեխնիկա և սարքավորումներ՝ բացառությամբ ճանապարհին օգտագործման համար կամ ըստ բժշկական ցուցումների անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների <**> |
9018-ից 9019, |
12. |
Ապարատուրա և սարքավորումներ ֆոտոլաբորատորիաների համար |
9010 |
13. |
Սարքեր, ապարատուրա և մոդելներ՝ նախատեսված ցուցադրության նպատակներով |
9023 00 |
14. |
Կահույք բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական. վարսավիրական բազկաթոռներ և նմանատիպ բազկաթոռներ, դրանց մասերը |
9402 |
15. |
Մետաղադրամներով, թղթադրամներով, բանկային քարտերով, ժետոններով կամ վճարման նմանատիպ միջոցներով գործարկվող խաղեր |
9504 30 |
16. |
Ապրանքներ, որոնք ենթակա են արտահանման վերահսկողության՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
--------------------------------
<*> Ապրանքները որոշվում են բացառապես իրենց ծածկագրերով` ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի համաձայն՝ բացառությամբ <**> նիշով նշված ապրանքների:
<**> Ապրանքները որոշվում են ինչպես իրենց ծածկագրերով, այնպես էլ իրենց անվանումներով:
Հավելված 2
«Մաքսային միության մաքսային սահմանով
ֆիզիկական անձանց կողմից անձնական
օգտագործման նպատակով ապրանքների
տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված
մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի
մասին» համաձայնագրի
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԴ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
I. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) այդ տարածքից արտահանելու համար արգելված անձնական օգտագործման ապրանքների անվանացանկ
1. |
Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխելիս` |
1.1. |
տեղեկատվություն տպագիր, տեսաձայնային և տեղեկատվության այլ կրիչների վրա, որն արգելված է ներմուծել Մաքսային միության մաքսային տարածք, արտահանել Մաքսային միության մաքսային տարածքից և տարանցել Մաքսային միության մաքսային տարածքով |
1.2. |
ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասերը և դրա փամփուշտները, որոնք արգելված է ներմուծել Մաքսային միության մաքսային տարածք, արտահանել Մաքսային միության մաքսային տարածքից և տարանցել Մաքսային միության մաքսային տարածքով |
1.3. |
վտանգավոր թափոններ, որոնք արգելված է ներմուծել և (կամ) որոնց նկատմամբ, մաքսային սահմանով ներմուծելիս և (կամ) արտահանելիս, կիրառվում են տեղափոխման սահմանափակումներ |
1.4. |
հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են տեղեկությունը գաղտնի կերպով ստանալու համար, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք և արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքից սահմանափակ է |
1.5. |
թունավոր նյութեր, որոնք թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսոր չեն, որոնց նկատմամբ կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ |
1.6. |
թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր և դրանց պրեկուրսորները՝ բացառությամբ, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, ըստ բժշկական ցուցումների անձնական օգտագործման համար դեղորայքի տեսքով թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ծավալներով պրեկուրսորների սահմանափակ քանակության |
1.7. |
մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ, արյուն և արյան բաղադրամասերը, որոնց նկատմամբ, մաքսային սահմանով ներմուծելիս և (կամ) արտահանելիս, կիրառվում են տեղափոխման սահմանափակումներ |
2. |
Ցանկացած միջոցով արտահանելիս` |
2.1. |
ապրանքների ցանկում ընդգրկված սև և գունավոր մետաղների թափոններ և ջարդոններ, որոնց նկատմամբ, արտահանելիս և (կամ) ներմուծելիս, կիրառվում են քանակական սահմանափակումներ |
2.2. |
չմշակված թանկարժեք մետաղներ, թանկարժեք մետաղների ջարդոն և թափոններ, թանկարժեք քարերի և հումքային ապրանքների հանքաքարեր և խտանյութեր՝ թանկարժեք մետաղներ պարունակող, որոնց արտահանումը Մաքսային միության մաքսային սահմանով սահմանափակված է |
2.3. |
հանքային հումք (բնական չմշակված քարեր), որի նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ |
2.4. |
տեղեկություններ ընդերքի մասին, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ |
2.5. |
վայրի աճող դեղաբուսական հումք (բույսեր, բույսերի մասեր, սերմեր, պտուղներ), որի նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ՝ այդ ապրանքի մեկ տեսակի երեք նմուշը քանակով գերազանցելու դեպքում |
2.6. |
վայրի կենդանի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ՝ այդ ապրանքի մեկ տեսակի երեք նմուշը քանակով գերազանցելու դեպքում (բացառությամբ որսորդական և ձկնորսական հաղթանշանների) |
3. |
Ցանկացած միջոցով ներմուծելիս` |
3.1 |
օզոնաքայքայիչ նյութեր, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է |
3.2. |
բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է, որոնց դեպքում կիրառվում են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» 2001 թվականի մայիսի 22-ի Ստոկհոլմի կոնվենցիայի «Ա» և «Բ» հավելվածները |
3.3. |
ջրային կենսաբանական ռեսուրսների արդյունահանման (որսի) գործիքներ, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է |
3.4. |
էթիլային սպիրտ և ալկոհոլային արտադրանք` 18 տարին լրացած մեկ անձի համար 5 լիտրից ավելի ընդհանուր ծավալով |
3.5. |
ավելի քան 200 սիգարետ կամ 50 սիգար, կամ ավելի քան 250 գրամ ծխախոտ կամ նշված արտադրատեսակների լրակազմ` 18 տարին լրացած մեկ անձի համար 250 գրամից ավելի ընդհանուր քաշով |
4. |
Միջազգային փոստային առաքանիներում (ի լրումն սույն բաժնի 1-3–րդ կետերի)՝ |
4.1. |
ալկոհոլային արտադրանք, էթիլային սպիրտ, գարեջուր |
4.2. |
ցանկացած տեսակի ծխախոտային արտադրատեսակներ և ծխելու համար նախատեսված խառնուրդներ |
4.3. |
ցանկացած տեսակի զենք (դրանց մասերը), դրանց փամփուշտները (դրանց մասերը), արտադրատեսակներ, որոնք կառուցվածքով նման են քաղաքացիական և ծառայողական զենքի |
4.4. |
ռադիոակտիվ նյութեր |
4.5. |
մշակութային արժեքներ |
4.6. |
արագ փչացող ապրանքներ |
4.7. |
կենդանի կենդանիներ՝ բացառությամբ մեղուների, տզրուկների, շերամի որդերի |
4.8. |
բույսեր՝ ցանկացած տեսակի և ցանկացած վիճակում, բույսերի սերմեր |
4.9. |
թանկարժեք քարեր ցանկացած տեսակի և ցանկացած վիճակում, բնական ալմաստներ՝ բացառությամբ ոսկերչական արտադրատեսակների |
4.10. |
թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր և դրանց պրեկուրսորները, այդ թվում՝ դեղամիջոցների տեսքով |
4.11. |
օզոնաքայքայիչ նյութեր |
4.12. |
այլ ապրանքներ, որոնց առաքումն արգելվել է Համաշխարհային փոստային միության ակտերի և Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն |
II. Անձնական օգտագործման ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելիս և (կամ) այդ տարածքից արտահանելիս կիրառվում են սահմանափակումներ
1. |
Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխելիս` |
ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցներ, որոնց նկատմամբ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելիս և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելիս կիրառվում են սահմանափակումներ | |
2. |
Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխելիս՝ բացառությամբ միջազգային փոստային առաքումների |
2.1. |
օզոնաքայքայիչ նյութեր, որոնց նկատմամբ մաքսային սահմանով ներմուծելիս և արտահանելիս կիրառվում են տեղափոխման սահմանափակումներ |
2.2. |
սահմանափակ քանակներով թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր անձնական օգտագործման համար՝ դեղամիջոցների տեսքով՝ ըստ բժշկական ցուցումների, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, ինչպես նաև պրեկուրսորներ՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ծավալներով |
2.3. |
ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասերը և դրա փամփուշտները, որոնք արգելված են ներմուծել Մաքսային միության մաքսային տարածք, արտահանել Մաքսային միության մաքսային տարածքից և տարանցել Մաքսային միության մաքսային տարածքով |
3. |
Ցանկացած միջոցով ներմուծելիս` |
ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքեր, այդ թվում՝ այլ ապրանքներում ներկառուցված կամ դրանց կազմի մեջ մտնող, որոնց նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման սահմանափակումներ | |
4. |
Ցանկացած միջոցով արտահանելիս՝ |
4.1. |
հանքաբանական և հնէաբանական հավաքածուներ և հավաքածուներ կազմելու առարկաներ, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ |
4.2. |
վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակները, որոնց նկատմամբ կիրառվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3-ի Կոնվենցիան, և որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ |
4.3. |
Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքերում ընդգրկված՝ վայրի կենդանիների և վայրի բույսերի հազվադեպ ու ոչնչացման եզրին գտնվող տեսակներ, դրանց մասերը և (կամ) ածանցյալները, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ |
4.4. |
ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը, արխիվային փաստաթղթերի բնօրինակները, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ |
5. |
ցանկացած միջոցով արտահանելիս՝ բացառությամբ միջազգային փոստային առաքումների |
մշակութային արժեքներ |
Հավելված 3
«Մաքսային միության մաքսային սահմանով
ֆիզիկական անձանց կողմից անձնական
օգտագործման նպատակով ապրանքների
տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված
մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի
մասին» համաձայնագրի
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎԱԾ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
(2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)
Հ/հ |
Ապրանքների կատեգորիան |
Ներմուծման նորմերը |
I. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռով | ||
1. |
Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլային սպիրտի և չմասնատվող ապրանքների), որոնք տեղափոխվում են օդային տրանսպորտով
այդ թվում՝
ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ
ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ
(2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրության 1-ին կետի խմբագրությամբ) |
որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը ոչ ավելի, քան 3 լիտր, այդ թվում՝ 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով 200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլաներ) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով, որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1500 եվրոյին համարժեք գումարը և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը ոչ ավելի, քան 3 լիտր, այդ թվում՝ 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով 200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլաներ) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով |
2. |
Օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման ապրանքներ` սույն Համաձայնագրի 4–րդ հավելվածի համաձայն, որոնք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք |
անկախ դրանց մաքսային արժեքից և քաշից |
3. |
Անձնական օգտագործման ապրանքներ, բացառությամբ թափքերի, որոնք ներմուծվում են դիվանագիտական աշխատակիցների և վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցների կողմից, որոնք գործուղվել են Մաքսային միության անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում աշխատելու համար, ինչպես նաև նրանց հետ համատեղ բնակվող իրենց ընտանիքի անդամների կողմից՝ |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
4. |
Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ թափքերի, որոնք ներմուծվում են պետական մարմինների (պետական իշխանության դաշնային մարմինների) կողմից օտարերկրյա պետություն աշխատանքի գործուղված ֆիզիկական անձինք, որոնց Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվելու ժամկետը կազմել է առնվազն 11 ամիս, արտասահմանում գտնվելու ընթացքում օրացուցային տարում մեկ անգամից ոչ հաճախ՝ պայմանով, որ առկա է համապատասխան պետական մարմնի (պետական իշխանության դաշնային մարմնի) կողմից օտարերկրյա պետությունում գտնվելու ժամկետի և նպատակի փաստաթղթային հաստատումը` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ որոնք այդ անձանց անունից և հանձնարարությամբ ներմուծվում են Մաքսային միության անդամ պետություն այլ անձանց կողմից |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
5. |
Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ թափքերի, որոնք ներմուծում են արտասահմանում ժամանակավորապես բնակվող՝ Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձինք, եթե նրանք գտնվում են Մաքսային միության անդամ պետության արտասահմանյան հիմնարկի հյուպատոսական հաշվառման մեջ առնվազն մեկ տարի, Մաքսային միության անդամ պետություն վերադառնալու ժամանակ՝ պայմանով, որ ներկայացվում են Մաքսային միության անդամ պետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված փաստաթղթեր, որոնք հաստատում են այդպիսի հաշվառման մեջ գտնվելու և Մաքսային միության անդամ պետություն վերադառնալու փաստը` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով |
որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 5000 եվրոյին համարժեք գումարը |
6. |
Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձն ստացել է որպես ժառանգություն (որոնք ճանաչվել են ժառանգվող գույք) Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ պայմանով, որ առկա է այդ ապրանքները որպես ժառանգություն ստանալու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստի փաստաթղթային հաստատում` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
7. |
Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք հետ են ներմուծվում անփոփոխ վիճակում՝ բացառությամբ բնական մաշվածության կամ բնական կորստի հետևանքով փոփոխությունների, տեղափոխման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) նորմալ պայմանների դեպքում, Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելուց հետո՝ դրանց արտահանումը հաստատելու պայմանով: Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի արտահանման հաստատման կարգը: |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
8. |
Նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ, որոնք ներմուծվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված և Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար ժամանող (վերաբնակվող) ճանաչված ֆիզիկական անձանց կողմից, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք նախկին բնակության երկրից իրականացվում է Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար նշված անձի ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում, այդպիսի ապրանքները ձեռք են բերվել մինչև ֆիզիկական անձանց՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված ճանաչվելու ամսաթիվը կամ մինչև մշտական բնակության համար Մաքսային միության անդամ պետություն ժամանելու (վերաբնակվելու) ամսաթիվը |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
9. |
Մշակութային արժեքներ, դրանք այդ արժեքների շարքին դասելու պայմանով` Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
10. |
Աճյունասափորներ (մոխրով), դագաղներ՝ մահացածների մարմիններով (աճյուններով) |
|
II. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք առաքվում են փոխադրողի կողմից ֆիզիկական անձի հասցեով | ||
11. |
Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի և չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են օրացուցային ամսվա ընթացքում մեկ ստացողի հասցեով |
որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը <*> |
12. |
Նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ, որոնք ներմուծվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն՝ փախստական, հարկադիր տեղահանվածներ և Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար ժամանող (վերաբնակվող) ճանաչված ֆիզիկական անձանց կողմից, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները՝ |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
13. |
Մշակութային արժեքներ, դրանք այդ արժեքների շարքին դասելու պայմանով՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
14. |
Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձը ստացել է որպես ժառանգություն (որոնք ճանաչվել են ժառանգվող գույք) Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ պայմանով, որ առկա է այդ ապրանքները որպես ժառանգություն ստանալու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստի փաստաթղթային հաստատում` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
15. |
Աճյունասափորներ (մոխրով), դագաղներ՝ մահացածների մարմիններով (աճյուններով) |
|
III. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք տեղափոխվում են միջազգային փոստային առաքանիներում Մաքսային միության մաքսային տարածք | ||
16. |
Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են օրացուցային ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հանդիսացող և Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող մեկ ստացողի հասցեով |
որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը <*> |
17. |
Աճյունասափորներ (մոխրով), դագաղներ՝ մահացածների մարմիններով (աճյուններով) |
|
IV. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ ցանկացած միջոցով արտահանվող տրանսպորտային միջոցների | ||
18. |
Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, որոնք նախկինում ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք՝ ինչպես Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձանց, այնպես էլ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից, ներկայացնելով մաքսային մարմինների կողմից ձևակերպված՝ դրանց ներմուծումը հաստատող փաստաթղթերը |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
19. |
Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր |
25000 ԱՄՆ դոլարին համարժեքը չգերազանցող մաքսային արժեքով: Արտահանվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մաքսային արժեքի մեջ չի ներառվում նախկինում ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միություն ներմուծված, ինչպես նաև Մաքսային միությունից ժամանակավորապես արտահանվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արժեքը |
20. |
Անձնական օգտագործման այլ ապրանքներ՝ բացառությամբ սույն հավելվածի IV բաժնի 18-րդ և 19-րդ կետերում նշված ապրանքների |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
V. Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ | ||
21. |
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, որոնք գրանցված են Մաքսային միության անդամ պետության տարածքում, ժամանակավորապես արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից և հետ են ներմուծվում Մաքսային միության մաքսային տարածք ցանկացած միջոցով |
|
22. |
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով՝ այդ տարածքում իրենց ժամանակավոր, սակայն ոչ ավելի, քան մեկ տարի գտնվելու ընթացքում |
|
23. |
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով՝ վեց ամիսը չգերազանցող ժամկետում: Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով` Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն |
|
24. |
Ավտոմոբիլ և կցորդ, որոնք գտնվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված և Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար ժամանող (վերաբնակվող) ճանաչված ֆիզիկական անձանց սեփականության ներքո, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները՝ |
մեկ ավտոմոբիլից և մեկ կցորդից ոչ ավելի քանակով |
25. |
Ավտոմոբիլ, կցորդ, որոնք Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձը ստացել է որպես ժառանգություն (որոնք ճանաչվել են ժառանգվող գույք) Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ պայմանով, որ առկա է այդպիսի ավտոմոբիլ և կցորդ ժառանգություն ստանալու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստի փաստաթղթային հաստատում` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով |
մեկ ավտոմոբիլից և մեկ կցորդից ոչ ավելի քանակով |
26. |
Մաքսային միության մաքսային տարածքից դուրս ցանկացած միջոցով արտահանվող՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ |
--------------------------------
<*> Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել անձնական օգտագործման ապրանքների ներմուծման առավել խիստ նորմեր՝ ազատելով մաքսային վճարումների կատարումից։
Հավելված 4
«Մաքսային միության մաքսային սահմանով
ֆիզիկական անձանց կողմից անձնական
օգտագործման նպատակով ապրանքների
տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված
մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի
մասին» համաձայնագրի
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ` ԱԶԱՏՎԵԼՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ
Հ/հ |
Անձնական օգտագործման ապրանքի անվանումը |
Քանակը |
1. |
Ոսկերչական իրեր |
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
2. |
Անձնական հիգիենայի պարագաներ |
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
3. |
Ֆոտոխցիկներ տեսախցիկներ կինոխցիկներ դրանց պարագաները |
1 միավորից ոչ ավելի քանակով 1 միավորից ոչ ավելի քանակով 1 միավորից ոչ ավելի քանակով Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
4. |
դյուրակիր տեսաձայնագրիչներ՝ թվային և անալոգային |
1 միավորից ոչ ավելի քանակով |
5. |
շարժական կինոպրոյեկտորներ սլայդների դիտման պրոյեկտորներ դրանց պարագաներով և տեսաժապավեններով ու սլայդներով |
1 միավորից ոչ ավելի քանակով 1 միավորից ոչ ավելի քանակով Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
6. |
դյուրակիր ձայնագրող և վերարտադրող ապարատուրա (ներառյալ դիկտոֆոնը) DVD- նվագարկիչներ և դրանց պարագաները |
1 միավորից ոչ ավելի քանակով 1 միավորից ոչ ավելի քանակով Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
7. |
գրամոֆոնի սկավառակների շարժական նվագարկիչներ և գրամոֆոնի սկավառակներ |
1 միավորից ոչ ավելի քանակով Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
8. |
ձայնի ձայնագրման կրիչներ, ձայնագրված և առանց ձայնագրության |
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
9. |
դյուրակիր ռադիոընդունիչներ ֆլեշ-նվագարկիչներ և դրանց պարագաները |
1 միավորից ոչ ավելի քանակով 1 միավորից ոչ ավելի քանակով Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
10. |
առավելագույնը 42 սմ անկյունագծով հեռուստացույցներ |
1 միավորից ոչ ավելի քանակով |
11. |
դյուրակիր գրամեքենաներ |
1 միավորից ոչ ավելի քանակով |
12. |
հեռադիտակներ |
1 միավորից ոչ ավելի քանակով |
13. |
բջջային հեռախոսներ |
2 միավորից ոչ ավելի քանակով |
14. |
դյուրակիր անձնական համակարգիչներ (նոութբուքեր) և դրանց պարագաները |
1 միավորից ոչ ավելի քանակով Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
15. |
շարժական երաժշտական գործիքներ |
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
16. |
մանկասայլակներ |
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
17. |
սայլակներ հաշմանդամների համար |
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
18. |
մանկական նստատեղեր՝ ամրացված ավտոմոբիլների հետևի նստատեղերին |
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
19. |
գույք և սպորտի, տուրիզմի և որսի պարագաներ, օդապարիկներ |
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
20. |
դյուրակիր դիալիզատորներ և նմանատիպ բժշկական սարքեր, ինչպես նաև դրանց սպառվող նյութերը |
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
21. |
ընտանի կենդանիներ, այդ թվում՝ որսի, սպորտի, տուրիզմի համար նախատեսված կենդանիներ |
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով |
Հավելված 5
«Մաքսային միության մաքսային սահմանով
ֆիզիկական անձանց կողմից անձնական
օգտագործման նպատակով ապրանքների
տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված
մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի
մասին» համաձայնագրի
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՄԲ
Հ/հ |
Ապրանքների կատեգորիան |
Ներմուծման նորմերը |
Մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը |
I. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռով | |||
1. |
Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլային սպիրտի և չմասնատվող ապրանքների) |
որոնց մաքսային արժեքը գերազանցում է 1500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) որոնց ընդհանուր քաշը գերազանցում է 50 կիլոգրամը |
դրանց մաքսային արժեքի 30 տոկոս միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կիլոգրամ քաշի դիմաց 50 կիլոգրամ քաշային նորմը և (կամ) 1500 եվրոյին համարժեք գումարի արժեքային նորմը գերազանցելու մասով |
2. |
Անձնական օգտագործման չմասնատվող ապրանքներ |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
որպես միասնական մաքսային վճար |
3. |
Էթիլային սպիրտ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 90 ապրանքային դիրքերում ընդգրկված |
մինչև 5 լիտր տարողությամբ |
1 լիտրի դիմաց 22 եվրո միասնական դրույքաչափով |
4. |
Ալկոհոլային խմիչքներ և գարեջուր |
3-ից 5 (ներառյալ) լիտր տարողությամբ |
1 լիտրի դիմաց 10 եվրո միասնական դրույքով` 3 լիտր քանակային նորմը գերազանցելու մասով |
5. |
Սույն Համաձայնագրին կից՝ 3-րդ հավելվածի I բաժնի 5-րդ կետում նշված անձնական օգտագործման ապրանքներ |
որոնց մաքսային արժեքը գերազանցում է 5000 եվրոյին համարժեք գումարը |
իրենց մաքսային արժեքի 30 տոկոս միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կիլոգրամ քաշի դիմաց` 5000 եվրոյին համարժեք գումարի արժեքային նորմը գերազանցելու մասով |
II. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք փոխադրողն առաքում է ֆիզիկական անձի հասցեով | |||
6. |
Անձնական օգտագործման ապրանքներ (բացառու-թյամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի և չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են օրացուցային ամսվա ընթացքում մեկ ստացողի հասցեով |
որոնց մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կիլոգրամը <*> |
իրենց մաքսային արժեքի 30 տոկոս միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կիլոգրամ քաշի դիմաց` 1000 եվրոյին համարժեք գումարի արժեքային նորմը և (կամ) 31 կիլոգրամ քաշային նորմը գերազանցելու մասով <*> |
7 |
Չմասնատվող ապրանքներ |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
որպես համախառն մաքսային վճար |
III. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք տեղափոխվում են միջազգային փոստային առաքանիներում Մաքսային միության մաքսային տարածք | |||
8. |
Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են օրացուցային ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հանդիսացող և Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող մեկ ստացողի հասցեով |
որոնց մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և քաշը գերազանցում է 31 կիլոգրամը <*> |
իրենց մաքսային արժեքի 30 տոկոս միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կիլոգրամ քաշի դիմաց` 1000 եվրոյին համարժեք գումարի արժեքային նորմը և (կամ) 31 կիլոգրամ քաշային նորմը գերազանցելու մասով <*> |
9. |
Չմասնատվող ապրանքներ |
անկախ մաքսային արժեքից և քաշից |
որպես համախառն մաքսային վճար |
IV. Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ | |||
10. |
Մոտոամենագնացներ (քվադրոցիկլներ), ձյունագնացներ, այլ թեթև մարդատար տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ճանապարհներով տեղաշարժվելու համար, կցորդներ, մոտոցիկլներ, մոպեդներ, մոտոռոլլերներ, շարժիչային տրանսպորտային միջոցներ ոչ ավելի, քան 12 մարդ՝ ներառյալ վարորդը, տեղափոխելու համար, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքում, շարժիչային տրանսպորտային միջոցներ մինչև 5 տոննա լրիվ զանգվածով բեռների տեղափոխման համար, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701 21 և 8704 31 ապրանքային դիրքում, նավեր և օդանավեր, որոնք գրանցված չեն մաքսային տարածքում և օտարերկրյա պետության տարածքում |
որպես համախառն մաքսային վճար | |
11. |
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում և ժամանակավորապես ներմուծված են օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից, որոնց Մաքսային միության տարածքում գտնվելու ժամկետը գերազանցել է ներմուծման օրվանից 1 տարին |
ըստ սույն հավելվածի | |
12 <**> |
Անձամբ սեփականատերերի կամ ավտոմոբիլների ձեռքբերման համար մաքսային տարածքից դուրս չմեկնող սեփականատիրոջ հանձնարարությամբ այլ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմոբիլներ՝ անկախ այդպիսի ձեռքբերման գործարքի կատարման վայրից |
որոնց թողարկման պահից անցել է 3 տարուց ոչ ավելի որոնց արժեքը չի գերազանցում 8500 եվրոյին համարժեք գումարը
որոնց արժեքը կազմում է 8500 եվրոյին համարժեք գումարից ավելի, սակայն չի գերազանցում 16700 եվրոյին համարժեք գումարը որոնց արժեքը կազմում է 16700 եվրոյին համարժեք գումարից ավելի, սակայն չի գերազանցում 42300 եվրոյին համարժեք գումարը որոնց արժեքը կազմում է 42300 եվրոյին համարժեք գումարից ավելի, սակայն չի գերազանցում 84500 եվրոյին համարժեք գումարը որոնց արժեքը կազմում է 84500 եվրոյին համարժեք գումարից ավելի, սակայն չի գերազանցում 169000 եվրոյին համարժեք գումարը որոնց արժեքը կազմում է 169000 եվրոյին համարժեք գումարից ավելի այն ավտոմոբիլների նկատմամբ, որոնց թողարկումից անցել է 3 տարուց ավելի, սակայն 5 տարուց ոչ ավելի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 1000 խորանարդ սանտիմետրը որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1000 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 1500 խորանարդ սանտիմետրը որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1500 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 1800 խորանարդ սանտիմետրը որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1800 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 2300 խորանարդ սանտիմետրը որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 2300 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 3000 խորանարդ սանտիմետրը որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 3000 խորանարդ սանտիմետրից ավելի այն ավտոմոբիլների նկատմամբ, որոնց թողարկման պահից անցել է 5 տարուց ավելի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 1000 խորանարդ սանտիմետրը որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1000 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 1500 խորանարդ սանտիմետրը որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1500 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 1800 խորանարդ սանտիմետրը որոնց շարժիչի ծավալը կազմում է 1800 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 2300 խորանարդ սանտիմետրը որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 2300 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 3000 խորանարդ սանտիմետրը որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 3000 խորանարդ սանտիմետրից ավելի |
մաքսային արժեքի 54 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 2.5 եվրո` շարժիչի աշխատան-քային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց մաքսային արժեքի 48 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 3.5 եվրո` շարժիչի աշխատան-քային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց մաքսային արժեքի 48 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 5.5 եվրո` շարժիչի աշխատան-քային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց մաքսային արժեքի 48 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 7.5 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց
մաքսային արժեքի 48 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 15 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց
մաքսային արժեքի 48 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 20 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց
1.5 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց 1.7 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց
2.5 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց
2.7 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց
3 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց
3.6 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց
3 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց
3.2 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց
4.8 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց 5 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց 5.7 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց |
--------------------------------
<*> Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել անձնական օգտագործման ապրանքների ներմուծման առավել խիստ նորմեր, որոնց գերազանցման մասով վճարվում են մաքսատուրքեր, հարկեր:
<**> Մաքսային միության անդամ պետությունների մյուս միջազգային պայմանագրի համաձայն` այդ պետությունները կարող են սահմանել մաքսատուրքերի, հարկերի այլ միասնական դրույքաչափեր:
Հավելված 6
«Մաքսային միության մաքսային սահմանով
ֆիզիկական անձանց կողմից անձնական
օգտագործման նպատակով ապրանքների
տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված
մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի
մասին» համաձայնագրի
ԿԱՐԳԸ
ԱՎՏՈ-ՄՈՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՇԱՐԺԻՉԻ ԾԱՎԱԼԻ ԵՎ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՊԱՀԸ ՈՐՈՇԵԼՈՒ
1. Բացթողման պահը, այսինքն՝ արտադրման ամսաթիվը, ավտո-մոտոտրանսպորտային միջոցի շարժիչի աշխատանքային ծավալը որոշվում են հայտարարատուի կողմից`
1) նախորդ գրանցման պետությունում դրանց գրանցումը հաստատող փաստաթղթերում առկա տվյալների.
2) Մաքսային միության անդամ պետությունում արտադրողի կամ գլխավոր ներմուծողի, դիլերի, դիստրիբյուտորի կամ արտադրողի շահերը ներկայացնող այլ ներկայացուցչի տեղեկությունների, այդ թվում՝ նույնականացման պիտակների կամ ցուցանակների, կամ ավտոտրանսպորտային միջոցի թափքի համարում կոդավորված տեղեկությունների.
3) տեղեկությունների այլ օժանդակ աղբյուրների հիման վրա:
2. Ընդ որում, տեղեկությունների օժանդակ աղբյուրներն օգտագործվում են միայն սույն հավելվածի 1-ին կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված տեղեկույթի կամ փաստաթղթերի բացակայության դեպքում:
Որպես տեղեկությունների օժանդակ աղբյուրներ կարող են կիրառվել Մաքսային միության անդամ պետության առևտրաարդյունաբերական պալատի և դրա կառուցվածքային ստորաբաժանումների փորձագիտական եզրակացությունները, ինչպես նաև հայտարարատուի համար հասանելի այլ տեղեկատվական և տեղեկատու աղբյուրներ:
Մաքսային միության անդամ պետությունում ավտո-մոտոտրանսպորտային միջոցն արտադրողի շահերի ներկայացուցչի եզրակացությունը կարող է հարցվել մաքսային մարմնի կողմից ավտո-մոտոտրանսպորտային միջոցի թողարկման հետ կապված մաքսային գործառնությունների ավարտից հետո, ավտո-մոտոտրանսպորտային միջոցի շարժիչի գլանների աշխատանքային ծավալի և (կամ) թողարկման պահի մասին տեղեկույթի հսկողության նպատակով:
Սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերում և տվյալներում հակասական տեղեկությունների առկայության դեպքում ավտո-մոտոտրանսպորտային միջոցի շարժիչի գլանների աշխատանքային ծավալը և (կամ) թողարկման պահը որոշվում են Մաքսային միության անդամ պետությունում ավտո-մոտոտրանսպորտային միջոցն արտադրողի շահերի ներկայացուցչի եզրակացության, մաքսային կամ դատական փորձաքննությունների եզրակացությունների հիման վրա:
3. Եթե չի որոշվել արտադրման ճշգրիտ ամսաթիվը, սակայն առկա են ավտո-մոտոտրանսպորտային միջոցի արտադրման տարվա կամ տարվա և ամսվա վերաբերյալ տեղեկություններ, ապա արտադրման ամսաթիվ է համարվում արտադրման տարվա հուլիսի 1-ը կամ, համապատասխանաբար, արտադրման ամսվա 15-ը:
4. Սույն հավելվածի 1-ին կետում նշված տվյալների մասին փաստաթղթերի և տեղեկատվության բացակայության դեպքում ավտո-մոտոտրանսպորտային միջոցի տարին որոշվում է ըստ արտադրման ծածկագրի, որը նշված է ավտո-մոտոտրանսպորտային միջոցի նույնականացման համարում: Ընդ որում, լրիվ տարին հաշվարկվում է թողարկման տարվա հուլիսի 1-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2014, | 02.01.2015, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|