ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2010 թվականի N 585-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել սոցիալական գովազդի հայեցակարգի մշակման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սոցիալական գովազդի հայեցակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Բախշյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ա. Ղուկասյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ջ. Բաղդասարյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Քարամյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Մ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Ավալյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Հարությունյան | - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ (համաձայնությամբ) |
Վ. Սուքիասյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի կառավարման և մոնիթորինգի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|