Գլխավոր տեղեկություն
Համար
N 774-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2010-11.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2010 թվականի N 774-Ա

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ «ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՖՈՐՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» խորագրով անցկացվելիք ֆորումի մասնակիցների (400 մարդ)` 2010 թվականի հոկտեմբերի 19-20-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, դահլիճների ու աշխատանքային սենյակների, տեխնիկական սարքավորումների, պարագաների, թարգմանությունների, պաշտոնական ճաշի և մշակութային միջոցառումների հետ կապված այլ ծախսերը՝ 43875400 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 28
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.11.2010, N 957-Ա 11.11.2010, N 774-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան