ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2010 թվականի N 664-Ա
Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» ենթածրագրի շրջանակներում ոռոգման ջրի կառավարման ոլորտում միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանի՝ 2010 թվականի օգոստոսի 12-16-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» ենթածրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|