Գլխավոր տեղեկություն
Համար
N 968-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.25/41(775) Հոդ.927
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 968-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1402-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունը`

«5) կառուցված բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) հատկացվող բնակարանի (բնակելի տան) չափի որոշման ժամանակ ընտանիքի կազմում չի հաշվառվում`

ա. ընտանիքի այն անդամը, ով ունի սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) կամ, եթե ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակարանի (բնակելի տան) նրան պատկանող բաժնեմասը գերազանցում է 9 քառ. մետրը,

բ. անհրաժեշտ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու համար պատշաճ ձևով իրազեկված ընտանիքի այն անդամը (երկրաշարժի հետևանքով քանդված հասցեում հաշվառված, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող), որի վերաբերյալ ընտանիքի մնացած բոլոր չափահաս անդամների կողմից տրված գրավոր հայտարարության համաձայն անհնար է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:

 Այդ դեպքում ընտանիքի տվյալ անդամի բնակարանային ապահովման նկատմամբ պետական պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված և հետագայում ի հայտ գալու պարագայում նրա բնակարանային ապահովման պատասխանատվությունը կրում են պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարան (բնակելի տուն) ստացած գրավոր հայտարարություն տված ընտանիքի բոլոր չափահաս անդամները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 6
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան