Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 86-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.07.15/17(369) Հոդ.180
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.04.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հունիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010241

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 ապրիլի 2010 թ.

թիվ 86-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» հաստատելու մասին թիվ 197-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 2-րդ կետի աղյուսակի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ տողերի 4-րդ սյունակում «եռամսյակային» բառերից հետո լրացնել «տարեկան» բառերը:

2) Հավելվածի 3-րդ կետում «էլեկտրոնային փոստի» բառերը փոխարինել «հաշվետվությունների ընդունման ինտերնետ համակարգի» բառերով:

3) Հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հաշվետվությունները մագնիսական կրիչներով կամ հաշվետվությունների ընդունման ինտերնետ համակարգով ներկայացնելիս ֆայլերը պետք է ծածկագրվեն և պարունակեն թվային հավաստագիր:»:

4) Հավելվածի 6-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հաշվետվություններում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը»:

5) Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ապահովագրական բրոքերների կողմից Կենտրոնական բանկ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը: Կենտրոնական բանկ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվար ամսվա 10-րդ աշխատանքային օրը, բացառությամբ թիվ 11 հաշվետվության, որը Կենտրոնական բանկ է ներկայացվում մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը:»:

6) Հավելվածի Գլուխ 2-ը լրացնել նոր 8.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«8.1 Ապահովագրական բրոքերների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող այն հաշվետվությունները, որոնք ներկայացվում են և եռամսյակային, և տարեկան կտրվածքով, 4-րդ եռամսյակի փոխարեն ներկայացվում է տարեկան հաշվետվություն` տարեկան հաշվետվությունների համար սահմանված ժամկետներում:»:

7) Հավելվածի 9-րդ կետից հանել «հաշվետվությունների ճշգրտման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի որոշումն ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում» բառերը:

8) Հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ապահովագրական բրոքերների կողմից ներկայացվող հաշվետվություններում ապահովագրողներին և վերաապահովագրողներին վերաբերող տեղեկատվությունները լրացվում են առանց չակերտների՝ միայն հայերեն տառերով (տառատեսակ՝ Թայմս Արմենիան), չօգտագործելով Յունիկոդ տառատեսակի նիշեր և «Ալտ+Էնթեր» (Alt+Enter) ստեղների համադրություն պարունակող տեքստեր:»:

9) Հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Սույն իրավական ակտով սահմանված հաշվետվությունների լրացման տեսանկյունից

1) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված համաապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է արտացոլվի միայն մեկ համաապահովագրողի մոտ, իսկ ապահովագրավճարը, ապահովագրական գումարը և ապահովագրական հատուցումը արտացոլվում են յուրաքանչյուր համաապահովագրողի մասնակցության չափով,

2) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է արտացոլվի միայն մեկ վերաապահովագրողի մոտ, իսկ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրավճարը, ապահովագրական գումարը և ապահովագրական հատուցումը արտացոլվում են յուրաքանչյուր վերաապահովագրողի մասնակցության չափով:»:

10) Հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Հաշվետվություններում ապահովագրական հատուցումների, ապահովագրավճարների, ապահովագրական գումարների, ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է սույն հավելվածի 70-րդ կետում տրված միջնորդային գործառնությունների տեսակներին համապատասխան»:

11) Հավելվածի Գլուխ 3-ը լրացնել նոր 21.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«21.1 Այն դեպքում, երբ ապահովագրողի (վերաապահովագրողի) և ապահովագրական բրոքերի միջև ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների գծով կազմվել է փոխադարձ հաշվարկների ակտ և կատարվել են փոխադարձ հաշվարկներ, ապա ապահովագրական բրոքերի հաշվետվություններում փաստացի վճարված ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկատվությունում անհրաժեշտ է արտացոլել ոչ թե փոխադարձ հաշվարկների արդյունքում արտացոլված տարբերությունը, այլ ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների մեծությունները` մինչև փոխադարձ հաշվարկների կատարումը:»:

12) Հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Հաշվետվություններում գումարները լրացվում են հազար դրամներով:»:

13) Հավելվածի 30-րդ կետում «անվանումները» բառը փոխարինել «ծածկագրերը» բառով:

14) Հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. 1-ին և 2-րդ աղյուսակների 4-րդ սյունակում լրացվում է տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ ապահովադիրների հետ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված, իսկ 5-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող համաապահովագրության պայմանագրերի քանակը: Ընդ որում, համաապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լրացնել ապահովագրական ընկերություններից միայն մեկի տողում:»:

15) Հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. 1-ին և 2-րդ աղյուսակների 9-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերի կողմից ապահովագրողին փոխանցված ապահովագրավճարների մեծությունը»:

16) Հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. 1-ին և 2-րդ աղյուսակների 12-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերին փոխանցված, իսկ 13-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա ապահովագրական հատուցումների քանակը:»:

17) Հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38. 1-ին և 2-րդ աղյուսակների 14-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերին փոխանցված, իսկ 15-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների մեծությունը:»:

18) Հավելվածի 42-րդ կետում «անվանումները» բառը փոխարինել «ծածկագրերը» բառով:

19) Հավելվածի 43-րդ կետում «անվանումները» բառից հետո լրացնել «և(կամ) ծածկագրերը» բառերը:

20) Հավելվածի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. 1-ին և 2-րդ աղյուսակների 5-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը, իսկ 6-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը: Ընդ որում, մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լրացնել վերաապահովագրողներից միայն մեկի տողում:»:

21) Հավելվածի 47-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

22) Հավելվածի 48-րդ և 49-րդ կետերում «արտահայտված հազար դրամներով» բառերը հանել:

23) Հավելվածի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. 1-ին և 2-րդ աղյուսակների 13-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողի կողմից բրոքերին փոխանցված, իսկ 14-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների քանակը:»:

24) Հավելվածի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«55. 1-ին և 2-րդ աղյուսակների 15-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողի կողմից բրոքերին փոխանցված, իսկ 16-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների մեծությունը:»:

25) Հավելվածի 58-րդ կետում «անվանումը» բառից հետո լրացնել «և(կամ) ծածկագիրը» բառերը:

26) Հավելվածի Գլուխ 7-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 4 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

63. Թիվ 4 հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական բրոքերների մոտ ապահովադիրներից և ապահովագրողներից (ապահովագրողներին և վերաապահովագրողներին փոխանցման նպատակով) փաստացի ստացված ապահովագրավճարների մեծությունը և ապահովագրողներից ու վերաապահովագրողներից (ապահովադիրներին (շահառուներին, ապահովագրված անձանց՝ այսուհետ՝ ապահովադիրներին) և ապահովագրողներին փոխանցման նպատակով) փաստացի ստացված ապահովագրական հատուցումների մեծությունը:

64. Թիվ 4 հաշվետվությունը լրացվում է համաձայն հավելված 6-ի:

65. 2-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովադիրներից ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը, 2-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից ստացված (վերաապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը, 2-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից հետ ստացված (ապահովադիրներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը, իսկ 2-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողներից հետ ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը:

66. 3-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովադիրներից ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը, 3-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից ստացված, սակայն վերաապահովագրողներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը, 3-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից հետ ստացված, սակայն ապահովադիրներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը, իսկ 3-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ վերաապահովագրողներից հետ ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը:

67. 4-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովադիրներից հետ ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրական հատուցումների մեծությունը, 4-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից հետ ստացված (վերաապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրական հատուցումների մեծությունը, 4-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից ստացված (ապահովադիրներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրական հատուցումների մեծությունը, իսկ 4-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողներից ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ապահովագրական հատուցումների մեծությունը:

68. 5-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովադիրներից հետ ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը, 5-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից հետ ստացված, սակայն վերաապահովագրողներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը:

69. 5-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից ստացված, սակայն ապահովադիրներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը 5-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ վերաապահովագրողներից ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը:»:

27) Հավելվածի 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Թիվ 5 հաշվետվությունում արտացոլվում է ապահովագրական բրոքերների միջնորդային գործառնությունների՝ ստորև թվարկված տեսակների վերաբերյալ տեղեկատվություն.

1) ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում,

2) ապահովագրական պայմանագրերի կնքման կազմակերպում,

3) ապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում,

4) սույն կետի 1)-ին և 2)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,

5) սույն կետի 1)-ին և 3)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,

6) սույն կետի 2)-րդ և 3)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,

7) սույն կետի 1)-ին, 2)-րդ և 3)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,

8) վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև վերաապահովագրության խորհրդատվության իրականացում,

9) վերաապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպում,

10) վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում,

11) սույն կետի 8)-րդ և 9)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,

12) սույն կետի 8)-րդ և 10)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,

13) սույն կետի 9)-րդ և 10)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,

14) սույն կետի 8)-րդ, 9)-րդ և 10)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին:»:

28) Հավելվածի 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«72. Այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը միջնորդային գործառնություններ է իրականացնում մեկից ավելի ապահովագրական ընկերությունների հետ, ապա թիվ 5 հաշվետվությունը լրացվում է յուրաքանչյուր ապահովագրական ընկերության համար («Ապահովագրողի ծածկագիրը» տողում լրացվում է տվյալ ապահովագրական ընկերության ծածկագիրը) և ընդհանուր` բոլոր ապահովագրական ընկերությունների տվյալներով («Ապահովագրողի ծածկագիրը» տողում լրացվում է «ԸՆԴԱՄԵՆԸ»):»:

29) Հավելվածի 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«73. Թիվ 5 հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ տվյալ միջնորդային գործառնության տեսակի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի քանակը, 4-րդ սյունակում` համաապահովագրության պայմանագրերի քանակը, 6-րդ սյունակում` վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը, իսկ 7-րդ սյունակում` մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը: «Ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում» և «Վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև վերաապահովագրության խորհրդատվության իրականացում» տողերի դիմաց ապահովագրության, համաապահովագրության, վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի և մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը տիրապետում է տվյալ տեղեկատվությանը:»:

30) Հավելվածի 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«74. Թիվ 5 հաշվետվության 5-րդ սյունակում լրացվում են ապահովագրական բրոքերի կոնկրետ գործառնության տեսակի համար հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք ընդհանուր միջնորդավճարները, իսկ 8-րդ սյունակում` ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք միջնորդավճարները կոնկրետ միջնորդային գործառնության տեսակի գծով:»:

31) Հավելվածի 75-րդ կետից հանել «հազար դրամներով, առանց տասնորդական միավորների» բառերը:

32) Հավելվածի 1-7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. ապրիլի 29

ք. Երևան

 

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի ապրիլի 27-ի

թիվ 86-Ն որոշմամբ

 

 

Հավելված 1
«Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման
կարգն ու ժամկետները» հավելվածի

 

Ձև 1

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 1)

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ

 

Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________

 Ամսաթիվ՝ _________________________

 

  հատ/հազար դրամ

Ապա-հովա-գրողի ծած-կագիրը

Ապահովա-գրության պայմանագրերի քանակը

Համաապա-հովագրության պայմանագրերի քանակը

Ապահովագրական գումարներ

Ապահովա-գրավճարներ

Միջնորդա-վճարներ ապահովա-դիրներից

Ապահովագրական հատուցումների քանակ (հատ)

Ապահովա-
գրական հատու-ցումների մեծություն

հաշ-վետու ժա-մանակա-շրջանի ընթաց-քում կնքված

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ

հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում կնքված

հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ

հաշ-վետու ժա-մանակա-շրջանի ընթաց-քում կնքված ապ. պայ-մանա-գրերի գծով

հաշ-վետու ժա-մանակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող ապ. պայ-մանա-գրերի գծով

հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթացքում կնքված ապ. պայ-մանա-գրերի գծով

հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթացքում ապահո-վագրողին փաստացի փոխանց-ված

ֆիզի-կական անձան-ցից

իրավա-բանա-կան անձան-ցից

փոխանց-ված

փոխանց-ման ենթակա

փոխանց-ված

փոխանց-ման ենթակա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             

ԸՆԴԱՄԵՆԸ

                           

 

Ղեկավար՝

___________________

անուն, ազգանուն

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

___________________

անուն, ազգանուն

 

 

Հավելված 2
«Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման
կարգն ու ժամկետները» հավելվածի

 

Ձև 1

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 1)

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ

 

Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________

 Ամսաթիվ՝ _________________________

 

  հատ/հազար դրամ

Ապահովագրության տեսակը

Ապահովա-գրության պայմանագրերի քանակը

Համաապահո-վագրության պայմանագրերի քանակը

Ապահովագրական գումարներ

Ապահովա-գրավճարներ

Միջնորդա-վճարներ ապահովա-դիրներից

Ապահովա-գրական հատուցումների քանակ (հատ)

Ապահովա-գրական հատուցումների մեծություն

հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում կնքված

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում կնքված

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում կնքված ապ. պայմա-նագրերի գծով

հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապ. պայմա-նագրերի գծով

հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթացքում կնքված ապ. պայմա-նագրերի գծով

հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթացքում ապահո-վագրողին փաստացի փոխանց-ված

ֆիզի-կական անձան-ցից

իրավա-բանա-կան անձան-ցից

փոխանց-ված

փոխանց-ման ենթակա

փոխանց-ված

փոխանց-ման ենթակա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1

Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝

                           

1.1

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

                           

1.2

Առողջության ապահովագրություն

                           

1.3

Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն

                           

1.4

Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն

                           

1.5

Օդանավերի ապահովագրություն

                           

1.6

Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն

                           

1.7

Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն

                           

1.8

Հրդեհից ու բնական աղետներից ապահովագրություն

                           

1.9

Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն

                           

1.10

Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

                           

1.11

Օդանավերի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

                           

1.12

Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

                           

1.13

Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն

                           

1.14

Վարկի ապահովագրություն

                           

1.15

Երաշխիքի տրամադրում

                           

1.16

Ֆինանսական վնասների ապահովագրություն

                           

1.17

Դատական և արտադատական իրավական ծախսերի ապահովագրություն

                           

1.18

Աջակցության ապահովագրություն

                           

1.19

Դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն

                           

1.20

Ավտոմեքենաների ապահովագրություն

                           

1.21

Ծովային և տրանսպորտային ապահովագրություն

                           

1.22

Ավիացիոն ապահովագրություն

                           

1.23

Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն

                           

2

Կյանքի ապահովագրություն,
այդ թվում՝

                           

2.1

Կյանքի ապահովագրություն

                           

2.2

Ամուսնության, ծնունդի ապահովագրություն

                           

2.3

Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն

                           

2.4

Տոնտին ապահովագրություն

                           

2.5

Կապիտալի հատուցման ապահովագրություն

                           

2.6

Կենսաթոշակային հիմնադրամների ապահովագրություն

                           

ԸՆԴԱՄԵՆԸ

                         

 

Ղեկավար՝

___________________

անուն, ազգանուն

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

___________________

անուն, ազգանուն

 

 

Հավելված 3
«Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման
կարգն ու ժամկետները» հավելվածի

 

Ձև 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 2)

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ

 

Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________

 Ամսաթիվ՝ _________________________

 

  հատ/հազար դրամ

Ապա-հովա-գրողի ծած-կագիրը

Վերա-ապահո-վագրողի ծած-կագիրը

Վերա-ապահո-վագրողի

անվա-նումը

Վերաապա-հովագրված ապահովա-գրության պայմանագրերի քանակ (հատ)

Մի քանի վերաապահո-վագրողների մոտ վերաապա-հովագրված ապահովա-գրության պայմանագրերի քանակ (հատ)

Վերաապահո-վագրողների բաժինը վերաապա-հովագրված ապահովագրության պայմանագրերի ապահովագրական գումարներում

Վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով վերաապա-հովագրողներին փոխանցվելիք ապահովա-գրավճարներ

Միջ-նորդա-վճարներ ապա-հովա-գրող-ներից

Միջ-նորդա-
վճարներ վերա-ապա-հովա-
գրող-ներից

Վերաապա-հովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական հատուցումների քանակ (հատ)

Վերաապա-հովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական հատուցումների մեծություն

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում

հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող

հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթացքում վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող վերա-ապահո-վագրված ապ. պայ-մանա-գրերի գծով

հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում վերաապա-հովագրված ապ. պայմա-նագրերի գծով

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում փաս-տացի փոխանց-ված

փոխանց-ված

փոխանց-ման ենթակա

փոխանց-ված

փոխանց-ման ենթակա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 

ԸՆԴԱ-ՄԵՆԸ

                               

Ղեկավար՝

___________________

անուն, ազգանուն

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

___________________

անուն, ազգանուն

 

Հավելված 4
«Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման
կարգն ու ժամկետները» հավելվածի

 

Ձև 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 2)

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ

 

Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________

 Ամսաթիվ՝ _________________________

 

  հատ/հազար դրամ

Ապահովագրության տեսակը

Վերաապահո-վագրված ապահովա-գրության պայմանագրերի քանակ

Մի քանի վերա-ապահովա-գրողների մոտ վերաապահո-վագրված ապահովա-գրության պայմանա-գրերի քանակ (հատ)

Վերաապահովա-
գրող
ների բաժինը վերաապա-հովագրված ապահովագրության պայմանագրերի ապահովագրական գումարներում

Վերաապահովա-
գրված ապահովա-
գրության պայմա-
նագրերի գծով վերաապահովա-գրողներին փոխանցվելիք ապա-հովագրավճարներ

Միջ-նորդա-վճարներ ապա-հովա-գրող-ներից

Միջ-նորդա-վճարներ վերա-ապա-հովա-գրող-ներից

Վերաապահո-
վագրված ապա-
հովագրության
պայմանագրերի
գծով ապահո-
վագրական
հատուցումների
քանակ (հատ)

Վերաապահո-
վագրված
ապա-
հովագրության
պայմանագրերի
գծով ապահո-
վագրական
հատուցումների
մեծություն

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող

հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով

հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով

հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում փաստացի փոխանց-ված

փոխանց-ված

փոխանց-ման ենթակա

փոխանց-ված

փոխանց-ման ենթակա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1

Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝

                           

1.1

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

                           

1.2

Առողջության ապահովագրություն

                           

1.3

Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն

                           

1.4

Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն

                           

1.5

Օդանավերի ապահովագրություն

                           

1.6

Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն

                           

1.7

Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն

                           

1.8

Հրդեհից ու բնական աղետներից ապահովագրություն

                           

1.9

Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն

                           

1.10

Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

                           

1.11

Օդանավերի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

                           

1.12

Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

                           

1.13

Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն

                           

1.14

Վարկի ապահովագրություն

                           

1.15

Երաշխիքի տրամադրում

                           

1.16

Ֆինանսական վնասների ապահովագրություն

                           

1.17

Դատական և արտադատական իրավական ծախսերի ապահովագրություն

                           

1.18

Աջակցության ապահովագրություն

                           

1.19

Դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն

                           

1.20

Ավտոմեքենաների ապահովագրություն

                           

1.21

Ծովային և տրանսպորտային ապահովագրություն

                           

1.22

Ավիացիոն ապահովագրություն

                           

1.23

Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն

                           

2

Կյանքի ապահովագրություն, այդ թվում՝

                           

2.1

Կյանքի ապահովագրություն

                           

2.2

Ամուսնության, ծնունդի ապահովագրություն

                           

2.3

Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն

                           

2.4

Տոնտին ապահովագրություն

                           

2.5

Կապիտալի հատուցման ապահովագրություն

                           

2.6

Կենսաթոշակային հիմնադրամների ապահովագրություն

                           
ԸՆԴԱՄԵՆԸ                            

 

Ղեկավար՝

___________________

անուն, ազգանուն

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

___________________

անուն, ազգանուն

 

 

Հավելված 5
«Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման
կարգն ու ժամկետները» հավելվածի

 

Ձև 3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 3)

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________

 Ամսաթիվ՝ _____________________________

 

 

Վերաապահովագրողի ծածկագիրը

Վերաապա-հովագրողի անվանումը

Վարկանիշը

Վերաապա-հովագրողին վարկանշող կազմակեր-պության անվանումը

Վերաապա-հովագրողի գտնվելու վայրը (երկիր, քաղաք)

Վերաապա-հովագրողի ինտերնետային կայք

Բրոքերի միջնորդությամբ կնքված վերաապահովագրության պայմանագիր

Ֆակուլտատիվ

Օբլիգատոր

Ապահովա-գրության դաս

սկիզբ

վերջ

սկիզբ

վերջ

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

                     
             
             
             
             
             
                     
             
             
             
             
             
                       
             
             
             
             
             
                     
             
             
             
             
             
                     
             
             
             
             
             

 

Ղեկավար՝

___________________

անուն, ազգանուն

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

___________________

անուն, ազգանուն

 

 

Հավելված 6
«Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման
կարգն ու ժամկետները» հավելվածի

 

Ձև 4

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 4)

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________

Ամսաթիվ՝ _____________________________

 

  հազար դրամ

 

Ստացված ընդհանուր ապահո-վագրավճար

Ստացված, սակայն չփոխանցված ապահովա-գրավճար

Ստացված ընդհանուր ապահովա-գրական հատուցում

Ստացված, սակայն չփոխանցված ապահովագրական հատուցում

1

2

3

4

5

Ապահովադրից ապահովագրողին

       

Ապահովագրողից վերաապահովագրողին

       

Ապահովագրողից ապահովադրին

       

Վերաապահովագրողից ապահովագրողին

       

 

Ղեկավար՝

___________________

անուն, ազգանուն

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

___________________

անուն, ազգանուն

 

 

Հավելված 7
«Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման
կարգն ու ժամկետները» հավելվածի

 

Ձև 5

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 5)

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________

 Ամսաթիվ՝ _____________________________

 

  հատ/հազար դրամ

Ապահովագրողի ծածկագիրը ---------------------------------------------

 

Միջնորդային գործառ-նությունների տեսակները

Ապահովագրության գծով

Վերաապահովագրության գծով

Ապահովա-գրության պայմանա-գրերի քանակ

Համա-ապահո-վագրության պայմանա-գրերի քանակ

Միջնոր-դավճարներ

Վերաապա-հովագրված ապահովա-գրության պայմա-նագրերի քանակ

Մի քանի վերաապա-հովագրողների մոտ վերաապա-հովագրված ապահովա-գրության պայմանագրերի քանակ

Միջնորդա-վճարներ

1

2

3

4

5

6

7

8

1.

Ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում

           

2.

Ապահովագրական պայմանագրերի կնքման կազմակերպում

           

3.

Ապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում

           

4.

 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին

           

5.

 1-ին և 3-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին

           

6.

 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին

           

7.

 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին

           

8.

Վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև վերաապահովագրության խորհրդատվության իրականացում

           

9.

Վերաապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպում

           

10.

Վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում

           

11.

8-րդ և 9-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին

           

12.

8-րդ և 10-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին

           

13.

9-րդ և 10-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին

           

14.

8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին

           

ԸՆԴԱՄԵՆԸ

           

Ղեկավար՝

___________________

անուն, ազգանուն

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

___________________

անուն, ազգանուն