Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 130-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2010-18.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.29/47(781) Հոդ.234
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2010
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60410281

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2010 թ.
ք. Երևան

թիվ 130-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 1) և հայտարարագրի ձևը (հավելված 2):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 21-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի Ձևի մասին» թիվ 01-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Նախագահ

Ա. Շաբոյան

 

 

Հավելված 1

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության

պետական հանձնաժողովի

2010 թվականի հունիսի 30-ի

թիվ 130-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:

3. Օրենքի 8-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ, իսկ միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը` միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող, իսկ միաձուլման դեպքում` միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:

4. Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում ակտիվներ ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի ակտիվները ձեռք են բերվում, իսկ փայաբաժնի ձեռքբերման դեպքում` փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

5. Օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միավորումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտների միջև միավորման ձևավորման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` միավորման գրանցման կամ հաշվառման պահից: Միավորման մասնակիցներ են համարվում միավորվող տնտեսվարող սուբյեկտները:

6. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է): Դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:

7. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից լրացված` սույն որոշման հավելված 2-ով հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի Ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:

8. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ:

9. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:

10. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:

11. Հայտարարագրում ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:

12. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

13. Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:

14. Հանձնաժողովն ընդունում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու մասին որոշում, եթե`

1) համակենտրոնացումը կարող է հանգեցնել մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, բացառությամբ այն դեպքերի, երբ այն նպաստում է սպառողների շահերին և (կամ) տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացմանը.

2) հայտարարագրվող համակենտրոնացումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Օրենքի և սույն կարգի պահանջներին:

 

 

Հավելված 2

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության

պետական հանձնաժողովի

2010 թվականի հունիսի 30-ի

թիվ 130-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Հ Ա Մ Ա Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Ց Մ Ա Ն

1. Համակենտրոնացման ձևը` առկայության դեպքում կցելով համապատասխան փաստաթղթերը կամ դրանց նախագծերը (ընդհանուր ժողովի որոշում, պայմանագիր և այլն)

1.1. Միացում

1.2. Միաձուլում

Ընդլայնվող

1.  

Միաձուլվող

1.   

Միացող

2.

Միաձուլվող

2.

Միացող

3.

Միաձուլվող

3.

1.3. Ակտիվների ձեռքբերում

1.4. Փայաբաժնի ձեռքբերում

Ակտիվներ ձեռքբերող

1.    

Փայաբաժին ձեռքբերող

1.   

Ակտիվներ իրացնող

2.

Փայաբաժին թողարկող

2.

Ակտիվների ձեռքբերման տոկոսը

      

Փայաբաժնի ձեռքբերման տոկոսը

     

Ակտիվներ ձեռքբերողին արդեն պատկանող

համապատասխան ակտիվների տոկոսը

 

Փայաբաժին ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան փայաբաժնի տոկոսը

 

1.5. Միավորում

Միավորման նկարագիրը

_____________________________________________________

Միավորման մասնակիցները

_____________________________________________________

2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները.

անունը (անվանումը)

կազմակերպական-իրավական ձևը

բնակվելու (գտնվելու) վայրը

գործունեության վայրը

հեռախոս

ֆաքս

էլ. փոստ

պետական գրանցման ամսաթիվը

պետական գրանցման համարը

հարկ վճարողի հաշվառման համարը

անձնագրային տվյալները (լրացվում է միայն համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից)

3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը` նշելով համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը.

 o ա. մասնակիցների ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

 o բ. մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանց ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.

 o գ. մասնակիցներից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

 o դ. մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանցից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.

Համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը __________________

(տեղեկության բացակայության դեպքում գիծ է դրվում)

4. Համակենտրոնացման նպատակը, պատճառը, ակնկալվող արդյունքները և հետևանքները (առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր).

4.1. Համակենտրոնացման նպատակը, պատճառը և ակնկալվող արդյունքները.

__________________________________________________
__________________________________________________
 

4.2. Համակենտրոնացման հետևանքները.

Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրքի առաջացմանը

_________________________________________________
_________________________________________________
 

Կարո՞ղ է համակենտրոնացումը նպաստել ապառողների շահերին (եթե այո, ապա ինչպես)

_________________________________________________
_________________________________________________
 

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացումը տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացման վրա

_________________________________________________
_________________________________________________
 

Այլ հետևանքներ

__________________________________________________
__________________________________________________
__________________________________________________
 

5. Համակենտրոնացման մասնակցի կողմից նախորդ տարվա` 20 --_թվականի ընթացքում, իրացված ապրանքների (մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների) ծավալներն ըստ տեսականու (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում).

 Ապրանքի անվանումը

Ապրանքի ծավալը բնեղեն արտահայտությամբ

Ապրանքի ծավալը արժեքային արտահայտությամբ (դրամով)

1.

   

2.

   

3.

   

4.

   

5.

   

6.

   

7.

   

8.

   

9.

   

10.

   

6. Համակենտրոնացման մասնակցի արտադրական կարողությունների (ներառյալ` օգտագործման իրավունքով պատկանող միջոցների) նկարագիրը կամ նշում` «արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին» (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում).

__________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________

 արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին        o

7. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող լրացուցիչ տեղեկություններ.

7.1. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի այն ապրանքների անվանումները, որոնք իրացվում են նաև համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից.

 

1.

3.

5.

7.

2.

4.

6.

8.

7.2. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների անվանումները, որոնց փոխլրացնող ապրանքները (ապրանքներ, որոնք իրենց բնույթով կամ գործարար շրջանառության սովորույթների համաձայն իրացվում են միասին) իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից.
 

1.

3.

5.

7.

2.

4.

6.

8.

7.3. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների անվանումները, որոնց բաղադրամասերը իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից.

1.

3.

5.

7.

2.

4.

6.

8.

7.4. Նախորդ տարվա` 20 --_ թվականի ընթացքում, համակենտրոնացման մասնակցի կողմից ապրանքների արտադրության, ներմուծման, արտահանման ծավալները.

Ապրանքի անվանումը

Արտադրության ծավալը

Ներմուծման ծավալը

Արտահանման ծավալը

բնեղեն արտա-
հայտու-
թյամբ

արժեքային արտա-
հայտու-
թյամբ

բնեղեն արտա-
հայտու-
թյամբ

արժեքային արտա-
հայտու-
թյամբ

բնեղեն արտա-
հայտու-
թյամբ

արժեքային
արտա-
հայտու-
թյամբ

1.

           

2.

           

3.

           

4.

           

7.5. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները` կատարելով համապատասխան նշում, եթե տվյալ մրցակիցը որևէ ապրանքային շուկայում գրավում է գերիշխող դիրք.

1. 3.
2. 4.

7.6. Ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտները (առկայության դեպքում). __________________________________________________  __________________________________________________

7.7. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցներին վերաբերող այլ տեղեկություններ. __________________________________________________  __________________________________________________
__________________________________________________
__________________________________________________
__________________________________________________

8. Սույն Ձևին կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ, դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և այլն), (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում).

փաստաթղթի անվանումը

էջերի քանակը

1.  
2.  
3.  
4.  
5.  
6.  
7.  
8.  
9.  
10.  

9. Հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարին

«___»_______________ 201 թ.:

10. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս) տվյալները.

անունը, ազգանունը

 

պաշտոնը

 

 

Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները ստույգ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:

 

------------------------------------------

(իրավասու անձի ստորագրությունը)

Կ. Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2021, N 166-Ն 24.07.2021, թիվ 130-Ն
23.05.2011, թիվ 191-Ն 18.06.2011, թիվ 130-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան