Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 12.07.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2021

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(Նուր-Սուլթան, 29 մայիսի 2019 թվականի)

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 3-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածի 2-րդ կետում («Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի թիվ 1 հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին ենթակետը «անդամ պետությունների ղեկավարների» բառերից հետո լրացնել «, անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների» բառերով.

2) 2-րդ ենթակետից «կառավարությունների ղեկավարների,» բառերը հանել.

3) 5-րդ ենթակետը «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի,» բառերով, «Հայաստանի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության պետի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգության ծառայության պետի,» բառերով.

4) 8-րդ ենթակետում «պաշտպանության» բառը փոխարինել «անվտանգության» բառով։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստացման օրվանից։

Կատարված է Նուր-Սուլթան քաղաքում 2019 թվականի մայիսի 29-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2023 թվական: