Basic information
Number
N 138-Ա/Ք
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.02.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.03.17/5(484).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
25.02.2014
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
25.02.2014
Effective date
26.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 փետրվարի 2014 թ.

N 138-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ («ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ (ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ) «ԷՕՐՆԵԿԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՄԱՐ) ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 59/1 եզրակացությունը՝

 

Հրամայում եմ`

 

1. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը («Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) «Էօրնեկեան մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» հիմնարկի համար) տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման հայերեն լեզվով, վաղ նախադպրոցական տարիքային փուլով՝ 30, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով՝ 25 և ավագ նախադպրոցական տարիքային փուլով՝ 15 համակազմի սահմանային տեղերով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 

  Ա. Աշոտյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation