«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11414115
| 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 
 
 
 N 123-Ն  | 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ 
 N 11-Ն ք. Երևան  | 
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՂՆԱՀԱՐԿԵՐՈՒՄ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման 5-րդ կետի դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) կողմից սպասարկվող շենքերում և շինություններում` Կարգի 15-րդ կետով սահմանված վարձավճարի (այսուհետ՝ Սկզբնական վարձավճար) 100 տոկոսը հատկացվում է ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվին:
2) ՊՈԱԿ-ի կողմից չսպասարկվող շենքերում և շինություններում Սկզբնական վարձավճարի 90 տոկոսը հատկացվում է տվյալ շենքը, շինությունը սպասարկող կազմակերպությանը (եթե այդպիսին առկա է) կամ իրավասու մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով բացված արտաբյուջետային հաշվին, իսկ 10 տոկոսը՝ ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվին:
3) Կարգի 16-րդ կետի համաձայն հաշվարկված՝ պայմանագրով սահմանված վարձավճարի և Սկզբնական վարձավճարի մեծության դրական տարբերության 10 տոկոսը հատկացվում է ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվին, 40 տոկոսը՝ տվյալ շենքը, շինությունը սպասարկող կազմակերպություններին (եթե այդպիսիք առկա են) կամ իրավասու մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով բացված արտաբյուջետային հաշվին, իսկ 50 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վարձավճարների» թիվ 900005220919 հաշվին:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին:
| 
 ՀՀ ֆինանսների նախարար 
 
  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր  
  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 28.09.2017, N 134-Ն | 11.11.2017, N 11-Ն | |
| 30.01.2015, N 11-Ն | 12.03.2015, N 11-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|