Գլխավոր տեղեկություն
Համար
N 892-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2010-30.06.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.04/36(770) Հոդ.880
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2010 թվականի N 892-Ն

 

2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի ՆԿ-162-Ն կարգադրության 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2010-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հուլիսի 23

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 15-ի N 892-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման համար պատասխանատու մարմինը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց ներդաշնակեցումը միջազգային պայմանագրերին

Նպատակ 1. Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց ներդաշնակեցումը միջազգային պայմանագրերին

1.1.1.

Հայաստանի Հանրապետության` համապատասխան ոլորտի միջազգային պայմանագրերի, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիաների դրույթների վերլուծության իրականացում և Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում դրանց առավել ամբողջական իրացման ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ(համաձայնությամբ)

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

1.1.2.

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում և անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

1.1.3.

Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական հայերեն տեքստերում թմրամիջոցներին և հոգեմետ նյութերին առնչվող հասկացությունները միասնականացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2010 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

Նպատակ 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և ներպետական իրավական ակտերի արդյունավետ կիրառելիության ապահովումը

1.2.1.

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և ներպետական իրավական ակտերի` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող դրույթների կիրառման պրակտիկայի վերլուծության կատարում և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ(համաձայնությամբ)

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

1.2.2.

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի իրավակիրառ գործունեության հետ կապված մեթոդական ուղեցույցների մշակում` Հայաստանի Հանրապետության դատարանների, իրավապահ և այլ շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների համար

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

2010-2011 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

1.2.3.

«Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988 թվականի Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայով նախատեսված իրավական փոխօգնության հարցերով ներպետական իրավասու մարմնի ստեղծման ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2010 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

1.2.4.

Հայաստանի Հանրապետության պետական սահմանների արդյունավետ վերահսկողությանն առնչվող իրավակիրառ գործունեության ուսումնասիրության իրականացում, անհրաժեշտության դեպքում, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

2. Թմրամիջոցների և թմրամոլության մասին տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը և կատարելագործումը

Նպատակ 1. Թմրամիջոցների և թմրամոլության մասին տեղեկատվական, ինչպես նաև թմրամոլության մոնիթորինգի և գնահատման միասնական համակարգի ներդրումն ու կատարելագործումը

2.1.1.

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների կատարում` դրանում ամրագրելով Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի կենտրոնի իրավական կարգավիճակը սահմանող դրույթներ

ՀՀ առողջապահության նախարարություն

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

2.1.2.

Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի կենտրոնին համապատասխան մարմինների և կազմակերպությունների կողմից թմրամիջոցների մասին տվյալների` ժամանակին տրամադրման ապահովում: Այդ գործընթացին համապատասխան պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

2.1.3.

Թմրամիջոցների մասին համաճարակաբանական տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և տրամադրման միջազգայնորեն ճանաչված լավագույն եղանակների ու փորձի ուսումնասիրում և աստիճանաբար ներդնում` հիմք ընդունելով Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի ուղեցույցները

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.1.4.

Բնակչության շրջանում հետազոտության իրականացում` թմրամիջոցների գործածման բնույթը և տարածվածությունը գնահատելու նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.1.5.

Բնակչության շրջանում թմրամիջոցների խնդրահարույց (ներարկային) գործածման բնույթի և տարածվածության բացահայտում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.1.6.

Թմրամիջոցների հետ կապված վարակիչ հիվանդությունների (հեպատիտ C) նկատմամբ պետական վիճակագրական հաշվետվության համակարգի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

2.1.7.

Թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված` մահացության ցուցանիշների արձանագրման նպատակով վիճակագրական հաշվետվությունների ձևերում փոփոխությունների կատարում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.1.8.

Չափորոշիչների մշակում` հերձվողի մարմնի հյուսվածքներում և (կամ) կենսահեղուկներում հայտնաբերված թմրամիջոցներից առաջացած մահվան պատճառը բացահայտելու համար

ՀՀ առողջապահության նախարարություն

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

2.1.9.

Ախտաբանաանատոմիական հերձումների դեպքում հերձվողի հյուսվածքներում և (կամ) կենսահեղուկներում թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված թունաքիմիական հետազոտության պարտադիր իրականացման կարգի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

2.1.10.

Թմրամիջոցների և թմրամոլության մասին տեղեկատվական համակարգի հատուկ պաշտպանության և խորհրդապահական (կոնֆիդենցիալ) բնույթի ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

2.1.11.

Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի և համաճարակաբանության ոլորտի մասնագետների վերապատրաստման դասընթացների, սեմինարների, ինչպես նաև ուսուցողական ուղևորությունների կազմակերպում` նշված ոլորտի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության և Հայաստանի Հանրապետությունում դրա աստիճանական ներդրման ապահովման նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

Նպատակ 2. Թմրամիջոցների և թմրամոլության ոլորտի գիտական մոտեցումների արդիականացումը, տվյալ ոլորտի համաշխարհային գիտական փորձի ներդրման ապահովումը

2.2.1.

Հետազոտությունների մշակում և իրականացում` թմրամիջոցների գործածման իրավիճակի բացահայտման, միտումների ու զարգացումների գնահատման և դրանց պատճառահետևանքային կապի վերհանման, ինչպես նաև հետագա գործունեության ոլորտների նախանշման նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.2.2.

Քննարկվող ոլորտի համաշխարհային առաջատար գիտական փորձի ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետությունում դրա ներդրման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3. Թմրամոլության առաջնային կանխարգելումը

Նպատակ 1. Թմրամոլության կանխարգելումն անչափահասների և երիտասարդների շրջանում

3.1.1.

Անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում` անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման միջոցառումների կանոնակարգման համար

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2010-2011 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.1.2.

Դեռահասների ու երիտասարդների համար «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման ձեռնարկի և անհրաժեշտ ուսումնական նյութերի մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.1.3.

Անչափահասների և երիտասարդների շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգի զարգացում և յուրաքանչյուր տարի այդ համակարգով ուսուցման իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.1.4.

Սեմինար-խորհրդակցությունների անցկացում` ընդհանուր կրթական և «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման ծրագրերի միջև գործնական համագործակցություն ապահովելու նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.1.5.

Անչափահասների և երիտասարդների արտաուսումնական գործունեության ու հանգստի հետ կապված ծրագրերի իրականացում` նրանց շրջանում թմրամիջոցների գործածման նկատմամբ սոցիալական անձեռնմխելիության խթանման նպատակով

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.1.6.

Հանրակրթական դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների ուսումնական ծրագրերում թմրամոլության կանխարգելմանն առնչվող դասաժամերի ընդգրկում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

3.1.7.

Սեմինարների, վերապատրաստման դասընթացների կազմակերպում հանրակրթական դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում համապատասխան առարկաներ դասավանդող անձանց թմրամոլության և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.1.8.

Երիտասարդական կենտրոնների աշխատողների համար համապատասխան սեմինար-վարժանքների անցկացում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.1.9.

Թմրամոլության ու դրա հասցրած վնասի վերաբերյալ գրքույկների և ուսումնական այլ նյութերի մշակում և երեխաներին ու նրանց օրինական ներկայացուցիչներին (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) անվճար տրամադրում` նրանց իրազեկության բարձրացման և թմրամոլության կանխարգելման գործընթացին ակտիվ ներգրավվածության ապահովման նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2010-2011 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.1.10.

Անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման նախաձեռնություններին հասարակական կազմակերպությունների ներգրավման ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

Նպատակ 2. Թմրամոլության կանխարգելումն ազատությունից զրկված անձանց շրջանում

3.2.1.

Անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում` ձերբակալված անձանց պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում թմրամոլության կանխարգելման միջոցառումների կանոնակարգման համար

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2011 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.2.2.

Ազատությունից զրկված անձանց շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգի ներդնում և յուրաքանչյուր տարի այդ համակարգով ուսուցման իրականացում

ՀՀ արդարադատության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.2.3.

Ազատությունից զրկված անձանց թմրամոլության ու դրա հասցրած վնասի հետ կապված կամավոր խորհրդատվություն և հետազոտություն տրամադրելու վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում

ՀՀ արդարադատության նախարարություն

2010-2011 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.2.4.

Ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների անձնակազմերին, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց թմրամոլության և դրա հասցրած վնասի, ինչպես նաև նշվածի հետ կապված կամավոր խորհրդատվության և հետազոտության մասին տեղեկատվական-կրթական նյութերի անվճար տրամադրում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2011 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.2.5.

Ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների կրտսեր և ավագ սպայակազմի համար սեմինար-խորհրդակցությունների, հատուկ դասընթացների կազմակերպում` այդ հիմնարկներում թմրամոլության կանխարգելման ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.2.6.

Յուրաքանչյուր տարի ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար ուսուցողական սեմինարների կազմակերպում` «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման և թմրամոլության կանխարգելման իրականացման համար

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.2.7.

Ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների ավագ սպայակազմի ուսուցողական ուղևորությունների կազմակերպում` նշված հիմնարկներում թմրամոլության կանխարգելման ծրագրերի հաջող իրականացման փորձ ունեցող երկրներ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

Նպատակ 3. Թմրամոլության կանխարգելումը զինծառայողների շրջանում

3.3.1.

Անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում` զինծառայողների շրջանում թմրամոլության կանխարգելման միջոցառումների կանոնակարգման համար

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2010-2011 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.3.2.

Զինծառայողների շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգի ներդնում և յուրաքանչյուր տարի այդ համակարգով ուսուցման իրականացում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.3.3.

Զինծառայողներին թմրամոլության ու դրա հասցրած վնասի հետ կապված կամավոր խորհրդատվություն և հետազոտություն տրամադրելու վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2010 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.3.4.

Զինծառայողներին թմրամոլության և դրա հասցրած վնասի, ինչպես նաև նշվածի հետ կապված կամավոր խորհրդատվության և հետազոտության վերաբերյալ տեղեկատվական-կրթական նյութերի անվճար տրամադրում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.3.5.

Զինված ուժերի և այլ զորքերի սպայական կազմի համար սեմինար-խորհրդակցությունների, հատուկ դասընթացների կազմակերպում` դրանցում թմրամոլության կանխարգելման ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.3.6.

Յուրաքանչյուր տարի զինված ուժերի և այլ զորքերի սպայական կազմի համար ուսուցողական սեմինարների կազմակերպում` «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման և թմրամոլության կանխարգելման իրականացման համար

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.3.7.

Զինված ուժերի և այլ զորքերի սպայական կազմի ուղևորությունների կազմակերպում` այդ ոլորտում թմրամոլության կանխարգելման ծրագրերի հաջող իրականացման փորձ ունեցող երկրներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

Նպատակ 4. Զանգվածային լրատվության միջոցների դերի բարձրացումը թմրամոլության կանխարգելման գործում

3.4.1.

Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների հետ համատեղ երկարաժամկետ կայուն աշխատանքային կանոնակարգի մշակում` ուղղված Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության կանխարգելման արտացոլմանը, այդ թվում` հատուկ հաղորդումների, թմրամոլության հասցրած վնասի վերաբերյալ հայտարարությունների, թեմատիկ ֆիլմերի շարունակական հեռարձակման միջոցով

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

3.4.2.

Թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների` զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև առանձին հոդվածներով պարբերաբար լուսաբանում, Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության կանխարգելման համար պատասխանատու մարմինների և կազմակերպությունների` հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին մասնակցությունը կանոնավոր դարձնելը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.4.3.

Հեռուստառադիոհաղորդումների հատուկ շարքի հեռարձակման կազմակերպում` ցուցադրելով թեմատիկ տեսահոլովակներ: Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների օգտագործում` թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման համար

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.4.4.

Համակարգչային համացանցի հանգույցի ստեղծում և դրանում տեղ գտած` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության դեմ պայքարն արտացոլող նյութերի` մշտապես թարմացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.4.5.

Թմրամոլության հետ կապված հարցերի, դրա դեմ պայքարի մոտեցումների վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման նպատակով սեմինարների, դասընթացների կազմակերպում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց տրամադրվող բժշկական և սոցիալ-հոգեբանական ծառայությունները

Նպատակ 1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վաղ հայտնաբերումը և ուղեգրումը համապատասխան բուժհաստատություններ

4.1.1.

Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում փոխօգնության, խնամքի, աջակցության և կանխարգելման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և նարկոլոգիական ծառայություն մատուցող բժշկական հաստատությունների (այսուհետ` նարկոլոգիական բուժհաստատություններ) միջև սերտ համագործակցության ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

4.1.2.

Առողջության առաջնային պահպանման հաստատությունների և նարկոլոգիական բուժհաստատությունների միջև սերտ համագործակցության ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

4.1.3.

Սեմինարների, խորհրդակցությունների, ինչպես նաև հատուկ դասընթացների անցկացում` թմրամոլությամբ հիվանդ անձանց նկատմամբ խարանի և խտրականության վերացման ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.1.4.

Միջոցների ձեռնարկում` նարկոլոգիական բուժհաստատություններից դուրս խորհրդատվական և հոգեբանական աջակցության կենտրոններ հիմնելու համար: Այդ կենտրոնները պետք է ապահովեն թմրամոլության հետ կապված կամավոր խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, անհրաժեշտության դեպքում` նաև ուղեգրեն համապատասխան նարկոլոգիական բուժհաստատություններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.1.5.

Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում խորհրդատվական և սոցիալ-հոգեբանական աջակցության, նրանց բուժման և վերականգնման ծրագրերի բոլոր փուլերում հասարակական կազմակերպությունների ներգրավման ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

Նպատակ 2. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ժամանակակից և գիտականորեն հիմնավորված բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրումը

4.2.1.

Միջոցների ձեռնարկում` նարկոլոգիական բուժհաստատությունների հիվանդանոցային պայմանների բարելավման և համապատասխան բուժսարքավորումներով համալրման համար

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.2.2.

Միջոցների ձեռնարկում` նարկոլոգիայի ոլորտի մասնագետներ պատրաստող հաստատությունների գիտական և կրթական մակարդակի բարձրացման համար

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.2.3.

Նարկոլոգիայի ոլորտի բժիշկների և միջին բուժանձնակազմի պատշաճ շարունակական կրթության, մասնագիտացման և վերապատրաստումների ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.2.4.

Հոգեբաններ և սոցիալական ոլորտի աշխատողներ պատրաստող և (կամ) վերապատրաստում ապահովող գիտակրթական հաստատությունների կողմից համապատասխան մասնագետների` նարկոլոգիական և վնասի նվազեցման ծրագրեր իրականացնող կազմակերպություններ ուղեգրման ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.2.5.

Նարկոլոգիական բուժհաստատությունների կողմից բուժման տարբեր ձևերի և (կամ) մեթոդների կիրառման (ապաթունավորում, ավանդական, փոխարինող և հոգեթերապևտիկ բուժում) ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.2.6.

Ներարկային թմրամիջոց գործածող անձանց շրջանում վնասի նվազեցման ծրագրերի լիարժեք իրականացման (երակների խնամք, գերդոզավորումների կանխարգելում, արյան միջոցով փոխանցվող վարակների կանխարգելում և այլն) ապահովում, համապատասխան չափորոշիչների, ուղեցույցների մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.2.7.

Սույն որոշմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 398-Ն որոշմամբ հաստատված` ներարկային թմրամիջոց գործածողների շրջանում վնասի նվազեցման միջոցառումներ իրականացնելիս` սերտ համագործակցության ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.2.8.

Ներարկային թմրամիջոց գործածողների շրջանում վնասի նվազեցման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներուժի զարգացում` այդ ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.2.9.

Պալիատիվ խնամքին առնչվող կարիքների գնահատման նպատակով երկրում առկա իրավիճակի վերլուծության իրականացում և դրա արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ խնամքի խթանման, դրա իրավական կանոնակարգման ու հետագա զարգացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.2.10.

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

Նպատակ 3. Թմրամիջոցներից կամ հոգեմետ նյութերից կախվածությամբ անձանց հետբուժական սոցիալական վերաինտեգրումը

4.3.1.

Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների կողմից իրականացվելիք` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց համար նախատեսված սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերի մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

5. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխումը

Նպատակ 1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի առաջարկի կանխումը

5.1.1.

«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան սահմանային արդյունավետ վերահսկողության ապահովում, ինչպես նաև սահմանների համալիր կառավարման ծրագրերի իրականացում` Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի ներմուծումը կանխելու նպատակով

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

5.1.2.

Օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի ներմուծումը կանխելու և նշված ոլորտում սերտ փոխգործակցություն ապահովելու նպատակով համապատասխան միջպետական համաձայնագրեր կնքելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

5.1.3.

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների վերահսկելի մատակարարումների և հսկիչ գնումների իրականացման կարգի, ինչպես նաև նշված նյութերի բռնագրավման համակարգը կանոնակարգող իրավական ակտերի մշակում և ընդունում

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

5.1.4.

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված գործունեությանն առնչվող հաշվետվողական և այդ գործունեության գրանցման համակարգը կատարելագործող իրավական ակտերի մշակում և ընդունում, գործող ակտերում անհրաժեշտ փոփոխությունների կատարում

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

5.1.5.

Օրինական շրջանառությունից դեպի ապօրինի շրջանառություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հոսքի կանխումը կանոնակարգող իրավական ակտերի կատարելագործում

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

5.1.6.

Ազատությունից զրկված անձանց շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման միջոցառումների ակտիվացում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

5.1.7.

Զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման միջոցառումների ակտիվացում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

5.1.8.

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման կանխմանն ուղղված միջոցների անշեղ իրացման ապահովում

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

Նպատակ 2. Իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների հզորացում և նրանց միջև համագործակցության ամրապնդում

5.2.1.

Իրավապահ և իրավասու այլ պետական մարմինների նյութատեխնիկական և կադրային պատշաճ հագեցվածության ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

5.2.2.

Նարկոլոգիական ծառայության արդիականացման և գիտական-տեղեկատվական պատշաճ հագեցվածությանը, ինչպես նաև թմրամոլության կանխարգելման և բուժման ոլորտում մասնագիտացված բժշկական հիմնարկների նյութատեխնիկական ներուժի ամրապնդման ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

5.2.3.

Իրավապահ մարմինների համակարգում գործող հատուկ ուսումնական հաստատությունների կազմում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, թմրամոլության կանխարգելման հետ կապված հարցերն ուսումնասիրող ստորաբաժանումների ստեղծում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

5.2.4.

Հայաստանի Հանրապետության տարածքում հսկողության տակ գտնվող թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ցանկերի և ցուցակների կազմման սկզբունքների, կառուցվածքի ու դրանցում ներառվելիք` ապօրինի շրջանառության մեջ հայտնաբերված թմրամիջոցների մասնաչափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու ուղղությամբ աշխատանքների ակտիվացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

5.2.5.

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումների, նման գործունեությանն առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ օպերատիվ տեղեկատվական-վերլուծական համակարգի ներդրման և համապատասխան մարմինների հետ ստացված տեղեկատվության փոխանակման ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

6. Միջազգային համագործակցությունը

6.1.

Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության շարունակում Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի հետագա իրականացման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2010-2012 թթ.

Միջազգային կազմակերպու-թյունների միջոցներով

6.2.

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության ապահովում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

6.3.

Օտարերկրյա իրավապահ մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների (Ինտերպոլ, Եվրապոլ) հետ համագործակցության ընդլայնում և բարելավում

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

7. Մոնիթորինգը և գնահատումը

7.1.

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման պարբերական մոնիթորինգի և գնահատման ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

7.2.

Ծրագրի մոնիթորինգի և գնահատման տարեկան արդյունքների ամփոփման և հրապարակման ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ

8. Կառավարումը, համակարգումը, համագործակցությունը և ֆինանսավորումը

8.1.

Սույն ժամանակացույցով իրականացվող միջոցառումների ընդհանուր համակարգման ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

8.2.

Դոնորների ազգային համաժողովի կազմակերպում և անցկացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

8.3.

Հասարակական ոլորտի ներուժի զարգացում` ֆինանսական միջոցների հավաքագրման ուղղությամբ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

8.4.

Կառուցակարգերի մշակում և ներդնում, որոնք կապահովեն տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից սույն ժամանակացույցով նախատեսված միջոցառումների համակարգված իրականացումը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան