ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 222-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` շահագործումից հանված` Երևան քաղաքի Արարատյան 63ա հասցեում գտնվող առբերիչ ռադիոփարոսի գույքի` համաձայն հավելվածի, 5740237,00 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման հավելվածում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման հավելվածում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2014 թ. մարտի 11 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 222-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| NN | Գույքի անվանումը | Գույքի քանակը | Գույքի մակերեսը | Գույքի արժեքը` 01.11.2013 թ. դրությամբ | 
| 1. | Շենք | 1 հատ | 260,45 քառ. մետր | 3345516,00 | 
| 2. | Տրանսֆորմատորային ենթակայան` ներառյալ տրանսֆորմատորը | 1 հատ | 24,0 քառ. մետր | 2324823,00 | 
| 3. | Պահեստ | 1 հատ | 9,0 քառ. մետր | 37205,00 | 
| 4. | Ռադիոկայան ՊԱՌ-10` ներառյալ ԱՍԴԱ-12 դիզել գեներատոր և ավտոմատիկան | 1 լրակազմ | - | 32693,00 | 
| Ընդամենը | 5740237,00 | |||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Վ. Գաբրիելյան |