Գլխավոր տեղեկություն
Համար
N 255-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

16 ապրիլի 2010 թվականի N 255-Ա

 

Լ. ՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԳՐՈԴՆՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական Կ. Ներսիսյանին 2010 թվականի ապրիլի 19-21-ը գործուղել Գրոդնո (Բելառուսի Հանրապետություն)՝ միջմարզային համագործակցության համաձայնագրով նախատեսված համատեղ ծրագրերի քննարկման համար:

2. Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի՝ Գրոդնո գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի՝ Գրոդնո գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի՝ Գրոդնո մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Գրոդնո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 16

Երևան