Գլխավոր տեղեկություն
Համար
N 956-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.914
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2010 թվականի N 956-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1279-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը «գոտու» բառից հետո լրացնել «գյուղական» բառով.

2) որոշման 2-րդ կետում «սույն որոշման 1-ին կետում նշված`» բառերը փոխարինել «աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակներում ծրագրերի`» բառերով.

3) որոշման 5-րդ կետում «սույն որոշման 1-ին կետում նշված» բառերը փոխարինել «սույն որոշումից բխող» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1279-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 436-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 60,500.0 հազ. դրամ, այդ թվում`

1) 53,280.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1279-Ն որոշման 1-ին կետում նշված գործարքների կողմ հանդիսացող շահառուների (այսուհետ` շահառու) փոխարեն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարների գծով գումարները վճարելու նպատակով, որից`

ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 10,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 2,030.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

գ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 41,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

2) 5,944.0 հազ. դրամ` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից Գյումրի և Սպիտակ քաղաքներում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և կառուցապատման համար հատկացված հողամասերի առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար, որից`

ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 1.220.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 244,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

գ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 4,480.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

3) 1,276.0 հազ. դրամ` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բազմաբնակարան շենքերի, բնակարանների (բնակելի տների) շահառուներին հանձնելու նպատակով նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր կնքելու համար նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):».

2) որոշման 3-րդ կետում «մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն շահառուների փոխարեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարումները» բառերը փոխարինել «2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն պետության և շահառուների փոխարեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարումները» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 5
Երևան